Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1345 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Կանադա''', պետություն [[Հյուսիսային Ամերիկա]]յում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է [[Հյուսիսային Ամերիկա]] մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն [[ԱՄՆ]]-ին։ Ողողվում է [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային սառուցյալ]], [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]] և [[Ատլանտյան օվկիանոս]]ների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2015 Կանադայի Բնակչությունը 2015 թվականին]</ref>)։ Մայրաքաղաքը՝Մայրաքաղաքը [[Օտտավա]]։<nowiki/>ն է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը: Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր: Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը: Միակ սահմանակից երկիրը ԱՄՆ-ն է:
 
== Անվանում ==
[[Պատկեր:Canada-satellite.jpg|thumb|Կանադայի պատկերը արբանյակից։|250x250փքս]]
[[Պատկեր:Moraine Lake-Banff NP.JPG|մինի|[[Բանֆ ազգային պարկ]] [[Ալբերտա]]յում|250x250փքս]]
Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում: Կանադան զբաղեցնում է [[Հյուսիսային Ամերիկա]]յի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի [[ԱՄՆ]]-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում ([[Ալյասկա]]յի և [[Յուկոն (Կանադայի տարածք)|Յուկոն]]ի միջև) և ձգվում է [[Ատլանտյան օվկիանոս]]ից դեպի արևելք մինչև [[Խաղաղ օվկիանոս]]՝ արևմուտքում և մինչև [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]՝ երկրի հյուսիսում<ref name=cia>{{cite web |publisher= CIA |url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ca.html|title=Canada |work=World Factbook |date=May 16, 2006 |accessdate=May 23, 2011}}</ref>։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով<ref name="Կ">[http://www.alivecanada.org/interesnye-fakty-o-kanade.html&#x20;+Канада,&#x20;+какой&#x20;+мы&#x20;+её&#x20;+любим ]</ref>։ Այն ծովային սահման ունի նաև [[Ֆրանսիա]]յի ([[Սեն Պիեռ և Միքելոն]]) և [[Դանիա]]յի ([[Գրենլանդիա]]) հետ։ [[1925]] թվականից Կանադային է պատկանում [[Արկտիկա]]յի մի մասը<ref name="cia"/> ([[աշխարհագրական կոորդինատներ]]ն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚<ref>{{cite book|author=Niels West|title=Marine Affairs Dictionary: Terms, Concepts, Laws, Court Cases, and International Conventions and Agreements|url=https://books.google.am/books?id=wd2pbRxuW0QC&pg=PA31|year=2004|publisher=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-30421-7|page=31}}</ref>), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է [[Ալերտ]]ում ([[Նունավուտ]]), [[Էլսմիր]] կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաև [[Կանադայի զինված ուժեր]]ի ռազմաբազան ([[Հյուսիսային բևեռ]]ից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)<ref>{{cite book|title=Canadian Geographic|year=2008|publisher=Royal Canadian Geographical Society|page=20}}</ref>։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանում [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնությունից]] հետո<ref name="Հ">{{cite web | url=http://takearest.ru/canada | title=Интересные факты Канады | accessdate=11 Հունիս 2016}}</ref>։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում<ref name="Battram2010da">{{cite book|author=Robert A. Battram|title=Canada in Crisis: An Agenda for Survival of the Nation|url=https://books.google.am/books?id=pBc9349sw4QC&pg=PA1|year=2010|publisher=Trafford Publishing|isbn=978-1-4269-3393-6|page=1}}</ref>։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և [[հավերժական սառցույթ]]ով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ<ref>{{cite web|url=http://www.statcan.gc.ca/pub/11-402-x/2012000/chap/geo/geo-eng.htm|title=Geography|website=www.statcan.gc.ca|access-date=2016-03-04}}</ref>։ Ի հավելումն, [[ԱՄՆ]]-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը<ref>{{cite web |publisher= International Boundary Commission |url=http://www.internationalboundarycommission.org/boundary.html |title=The Boundary |year=1985|accessdate=May 17, 2012}}</ref>։
 
Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանը [[Քվեբեկ]]-[[Վինձոր]] միջանցքն է, որը գտնվում է [[Սուրբ Լավրենտիոս]] գետի հարթավայրային ափերի երկայնքով և [[Մեծ Լճեր]]ի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում է [[Կանադական վահան]]ը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ<ref name="Battram2010da"/>։
 
=== Գավառներ և այլ տարածքներ ===
Կանադան դաշնություն է, որը բաժանված է 10 գավառների և 32 [[տարածք]]ների։ Սրանք իրենց հերթին խմբավորվում են 4 [[մարզ]]երի մեջ՝ [[Արևմտյան Կանադա]], [[Կենտրոնական Կանադա]], [[Ատլանտյան Կանադա]] և [[Հյուսիսային Կանադա]] (Արևելյան Կանադան մտնում է Կենտրոնական և Ատլանտյան Կանադաների մեջ)։ Գավառներն ավելի շատ ինքնավարություն ունեն, քան տարածքները և պատասխանատվություն են կրում այնպիսի սոցիալական ծրագրերի համար, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և սոցիալական ապահովությունը<ref>{{cite book|author1=G. Bruce Doern|author2=Allan M. Maslove|author3=Michael J. Prince|title=Canadian Public Budgeting in the Age of Crises: Shifting Budgetary Domains and Temporal Budgeting|url=https://books.google.am/books?id=FBXaFRZtKJsC&pg=RA1-PA1976|year=2013|publisher=MQUP|isbn=978-0-7735-8853-0|page=1}}</ref>։ Գավառները միասին ավելի շատ հարկեր են հավաքագրում, քան դաշնային կառավարությունը։ Դաշնային կառավարությունը գավառներում կարող է նախաձեռնել ազգային ծրագրեր, ինչպիսիք են [[Կանադայի առողջապահական որոշում]]ը․ գավառները կարող են անմասն մնալ սրան, սակայն դա գործնականում հազվադեպ է պատահում։ Դաշնային կառավարությունը կատարում է [[հավասար վճարումներ]], որպեսզի պահպանվի ծառայությունների և հարկման ստանդարտների հավասարությունը հարուստ և աղքատ գավառների միջև<ref>{{cite book|author1=Jason Clemens|author2=Niels Veldhuis|title=Beyond Equalization: Examining Fiscal Transfers in a Broader Context|url=https://books.google.am/books?id=yc6RakXxLy0C&pg=PA8|year=2012|publisher=The Fraser Institute|isbn=978-0-88975-215-3|page=8}}</ref>։
 
{{Կանադայի վարչական բաժանման քարտեզ}}
 
== Ժողովրդագրություն ==
Կանադան ունի քիչ բնակչություն, որը կազմվել է այլ մեծ պետությունների շնորհիվ: Բայց բնիկ կանադացիները զարգացել են իրենց տարածքում եղող բնական հարստությունների շնորհիվ, նվաճել բարձր կենսապայմաններ և դարձրել իրենց երկիրը աշխարհի հարուստ երկրներից մեկը: Ըստ Կանադայի 2011 թվականին իրականացված մարդահամարի՝ Կանադայում բնակվում է 33.476.688 մարդ և այս թիվը 2006 թվականի մարդահամարի տվյալներից մեծ է 5,9 անգամ<ref>{{cite web|url=http://www.statcan.gc.ca/daily-quotidien/120208/dq120208a-eng.htm?WT.mc_id=twtB2000|title=2011 Census: Population and dwelling counts|date=February 8, 2012|publisher=Statistics Canada|accessdate=February 8, 2012}}</ref>: Դեկտեմբերի 2012-ին [[Կանադայի վիճակագրական ծառայություն]]ը հայտարարեց, որ Կանադայի բնակչությունը գերազանցում է 35 միլիոնը, միաժամանակ մատնանշելով, որ Կանադան մեծ ութնյակի երկրներից բնակչությամբ ամենաարագ աճող երկիրն է <ref>{{cite news|url=http://www.thestar.com/news/canada/2012/12/06/canadas_population_hits_35_million.html|title=Canada's population hits 35 million|date=December 6, 2012|newspaper=The Toronto Star|author=Green, Jeff|accessdate=September 16, 2013}}</ref>: 1990-2008 թվականներին բնակչությունը աճել է 5,6 միլիոնով, որը հավասար է 20,4 տոկոս ընդհանուր աճին<ref>{{cite web|url=http://oee.nrcan.gc.ca/publications/statistics/trends10/chapter3.cfm|title=Energy Efficiency Trends in Canada, 1990 to 2008|date=2011|publisher=Natural Resources Canada|accessdate=December 13, 2015}}</ref>: Բնակչության աճը հիմնականում պայմանավորված է ներգաղթով և ավելի նվազ՝ բնակչության բնական աճով<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=VVYOgvFPvBEC&pg=PA181|title=The Changing Canadian Population|publisher=McGill-Queen's Press|year=2011|isbn=978-0-7735-3793-4|page=181|author1=Barry Edmonston|author2=Eric Fong}}</ref>: Կանադան ունի աշխարհում ամենամեծ մեկ շնչին բաժին ընկնող ներգաղթողների ծավալը<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=kv4nlSWLT8UC&pg=PA51|title=Canada|last=Zimmerman|first=Karla|publisher=Lonely Planet Publications|year=2008|isbn=978-1-74104-571-0|edition=10th|page=51}}</ref>, որը հիմնականում պայմանավորված է տնտեսական քաղաքականությամբ և ավելի քիչ՝ ընտանիքների վերամիավորմամբ<ref name="HollifieldMartin2014">{{cite book|url=https://books.google.am/books?id=Ys9jBAAAQBAJ&pg=PA11|title=Controlling Immigration: A Global Perspective, Third Edition|publisher=Stanford University Press|year=2014|isbn=978-0-8047-8627-0|page=11|author1=James Hollifield|author2=Philip Martin|author3=Pia Orrenius}}</ref><ref name="BeaujotKerr2007j">{{cite book|url=https://books.google.am/books?id=CofPBh5BRhwC&pg=PA178|title=The Changing Face of Canada: Essential Readings in Population|publisher=Canadian Scholars' Press|year=2007|isbn=978-1-55130-322-2|page=178|author1=Roderic P. Beaujot|author2=Donald W. Kerr}}</ref>: Կանադայի հասարակությունը և մեծ քաղաքական կուսակցությունները աջակցում են ներգաղթի ներկայիս ծավալները<ref name="HollifieldMartin2014" /><ref name="FreemanHansen2013">{{cite book|url=https://books.google.am/books?id=A0s03B_RjhIC&pg=PA8|title=Immigration and Public Opinion in Liberal Democracies|publisher=Routledge|year=2013|isbn=978-1-136-21161-4|page=8|author1=Gary P. Freeman|author2=Randall Hansen|author3=David L. Leal}}</ref><ref name="Rahim2014">{{cite book|url=https://books.google.am/books?id=mUGtBAAAQBAJ&pg=PA191|title=Canadian Immigration and South Asian Immigrants|publisher=Xlibris Corporation|year=2014|isbn=978-1-4990-5874-1|page=191|author=Abdur Rahim}}</ref>: 2010 թվականին Կանադա է ներգաղթել 280.636 մարդ<ref>{{cite web|url=http://www.cic.gc.ca/english/department/media/releases/2011/2011-02-13.asp|title=Canada welcomes highest number of legal immigrants in 50 years while taking action to maintain the integrity of Canada's immigration system|date=February 13, 2011|publisher=Citizenship and Immigration Canada|accessdate=February 11, 2012}}</ref>: Կանադայի կառավարությունը 2016 թվականին նախատեսում է ունենալ 280.000-305.000 նոր մշտական բնակիչ<ref>{{cite web|url=http://www.cic.gc.ca/english/department/media/notices/2016-03-08.asp|title=Supplementary Information to the 2016 Immigration Levels Plan|publisher=Citizenship and Immigration Canada|accessdate=March 8, 2016}}</ref>, որը համընկնում է վերջին տարիների ներգաղթողների թվի հետ<ref>{{cite web|url=http://www.cic.gc.ca/english/resources/statistics/menu-fact.asp|title=Immigration overview – Permanent and temporary residents|year=2012|publisher=[[Citizenship and Immigration Canada]]|accessdate=February 11, 2014}}</ref>: Նոր ներգաղթողները բնակություն են հաստատում մեծ քաղաքային շրջաններում, ինչպիսին [[Տորոնտո]]ն է, [[Մոնրեալ]]ը կամ [[Վանկուվեր (քաղաք)|Վանկուվերը]]<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=48LOyfxYihoC&pg=PA5|title=The Effects of Mass Immigration on Canadian Living Standards and Society|publisher=The Fraser Institute|year=2009|isbn=978-0-88975-246-7|page=5|author=Herbert G. Grubel}}</ref>: Կանադան ընդունում է նաև մեծ թվով փախստականներ<ref>{{cite web|url=http://www.cic.gc.ca/english/department/media/releases/2010/2010-11-01a.asp|title=Government of Canada Tables 2011 Immigration Plan|publisher=Canada News Centre|accessdate=December 12, 2010}}</ref>, որը կազմում է աշխարհի փախստականների թվի ավելի քան տաս տոկոսը<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=K0YwAJ7MpswC&pg=PA92|title=Immigration and Canada: Global and Transnational Perspectives|publisher=Canadian Scholars' Press|year=2010|isbn=978-1-55130-362-8|page=92|author=Alan Simmons}}</ref>:
 
Բնակչության շուրջ 4/5-ը ապրում է Միացյալ Նահանգների սահմանից 150 կիլոմետր հեռավորության վրա<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=HmiqBgnkAXYC&pg=PA96|title=Immigration policy and the terrorist threat in Canada and the United States|last=Custred|first=Glynn|publisher=Fraser Institute|year=2008|isbn=978-0-88975-235-1|page=96|chapter=Security Threats on America's Borders|editor=Moens, Alexander}}</ref>: Բնակչության շուրջ 50 տոկոսը բնակվում է Քվեբեկ-Ուինդսոր միջանցքի քաղաքային շրջաններում<ref name="OECD2014">{{cite book|url=https://books.google.am/books?id=_mjWAgAAQBAJ&pg=PA142|title=OECD Environmental Performance Reviews OECD Environmental Performance Reviews: Canada 2004|publisher=OECD Publishing|year=2014|isbn=978-92-64-10778-6|pages=142–|author=OECD}}</ref>, 30 տոկոսը բնակվում է Բրիտանական Կոլումբիայի Լոուեր Մեյնլենդում և Կալգարի-Էդմոնտոնյան միջանցքի մոտ՝ Ալբերտայում<ref>{{cite web|url=http://www.statcan.gc.ca/pub/82-221-x/00503/t/th/4062283-eng.htm|title=Urban-rural population as a proportion of total population, Canada, provinces, territories and health regions|year=2001|publisher=Statistics Canada|accessdate=May 23, 2011}}</ref>: Կանադան զբաղեցնում է 83-րդ հյուսիսային զուգահեռականից մինչև 41-րդ հյուսիսային զուգահեռականը ընկած տարածությունը, բայց բնակչության շուրջ 95 տոկոսը բնակվում են 55-րդ հյուսիսային զուգահեռականից ներքև<ref name="OECD2014" />: Շատ այլ զարգացած երկրների պես Կանադայում նույնպես նկատվում է ժողովրդագրական անցումը դեպի ավելի տարիքով բնակչության՝ ավելի շատ թոշակառուներով և ավելի քիչ աշխատավոր դասով: 2006 թվականին բնակչության միջին տարիքը 39,5 էր<ref>{{cite web|url=http://www12.statcan.ca/census-recensement/2006/as-sa/97-551/index-eng.cfm?CFID=3347169&CFTOKEN=19485112|title=2006 Census: Portrait of the Canadian Population in 2006, by Age and Sex|last=Martel|first=Laurent|date=September 22, 2009|publisher=Statistics Canada|accessdate=October 18, 2009|author2=Malenfant, Éric Caron}}</ref>, 2011-ին այն աճել էր մինչև 39,9<ref>{{cite news|url=http://www.cbc.ca/news/canada/story/2011/09/28/canada-population-stats.html|title=Canadian population creeps up in average age|date=September 28, 2011|publisher=CBC|accessdate=April 11, 2012}}</ref>, այն դեպքում, երբ Կանադայում կյանքի միջին տևողությունը կազմում է 81 տարի<ref>{{cite web|url=http://hdr.undp.org/en/media/HDR2013_EN_Statistics.pdf|title=2013 Human Development Index and its components – Statistics|year=2013|publisher=UNDP|format=PDF|accessdate=March 15, 2013}}</ref>: Կանադացիների մեծ մասը՝ 69,9%-ը ապրում է ընտանիքի հետ, 26,8%-ը միայնակ, իսկ ոչ ազգակցական կապ ունեցող մարդկանց հետ ապրում է բնակչության 3,7%-ը<ref name="fam">{{cite web|url=http://vanierinstitute.ca/wp-content/uploads/2015/12/CFT_2011-06-00_EN.pdf|title=Changing Families, New Understandings|date=2011|publisher=Vanier institute (York University)|page=6 (PDF p 12)|format=PDF|accessdate=February 2, 2016|author=Meg Luxton}}</ref>: Ընտանիքի անդամների միջին թիվը 2006 թվականին կազմել է 2,5 մարդ<ref name="fam" />:
35

edits