«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1542 բայտ ,  1 տարի առաջ
== Կանոնները ==
Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո կոչվող վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել նաև որոշ ցավեցնող հակահոդային և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Գոտեմարտի հավասար ավարտի դեպքում տրվում է ևս 5 րոպե՝ մինչև մրցակիցներից մեկի կողմից միավորի ձեռքբերումը։ Եթե լրացուցիչ գոտեմարտը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։ Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում՝ 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձյուդոյի գոտեմարտը վարում են երեք մրցավարներ՝ գորգի վրայի ավագ մրցավարը և երկու եզրային մրցավարներ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի [[տատամի]]ի վրա, որն ունի երկու սահմանագոտի՝ մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
 
=== Մարզական մրցումներ ===
Ձյուդոիստների մրցումներն անցկացվում են [[ըմբշամարտ]]ի (''սիայ'') և ''կատայի'' տեխնիկայով (մրցումներն անցկացվում են զույգերով, գնահատվում է կատայի բոլոր տարրերի կատարման ճշգրտությունը):
 
Ըստ մասնակիցների մասնակցման ձևի՝ մրցումները լինում են.
* անհատական,
* թիմային,
* անհատական-թիմային:
 
Ըստ համակարգից մասնակիցների դուրս մնալու՝ մրցումներն անցկացվում են.
* օլիմպիական համակարգով՝ սփոփիչ հանդիպումներով («Օլիմպիական համակարգ կիսաեզրափակչի մասնակիցներին սփոփելովշ»),
* օլիմպիական համակարգով՝ առանց սփոփիչ հանդիպումների,
* շրջանաձև համակարգով,
* խառը համակարգով<ref>{{cite web
|url = http://www.judo.ru/Files/sudeystvo/rules/Pravila_sorevn_2010.doc
|title = Правила соревнований Федерации дзюдо России
|format = doc
|publisher = Федерация дзюдо России
|accessdate = 2010-06-02
|lang = ru
|archiveurl = https://www.webcitation.org/619CuTNJL?url=http://www.judo.ru/Files/sudeystvo/rules/Pravila_sorevn_2010.doc
|archivedate = 2011-08-23
}}</ref>:
 
== Քաշային կարգերը ==