«Էրեբունի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում չհիմնավորված ջնջումը:
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Տող 62.
[[File:Erebuni Fortress3.jpg|thumb|left|Էրեբունի ամրոցը]]
 
«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման նպատակով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. մշակել է ծրագիր, որը նախատեսում է հնավայրի ցանկապատում, Էրեբունի միջնաբերդի վերականգնում, հնավայրում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, միջնաբերդին հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցում, թանգարանի շենքի վերակառուցում, օժանդակություն սահմանափակ կարողություններով մարդկանց և այլն:<ref>«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան,Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին</ref>  
 
Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական: Մյուս կողմից` Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության համար կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել: Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ: Գտնված 2 նույնօրինակ սեպագրերը համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագրերը, որոնք թույլ են տալիս այն դասել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքին: Էրեբունի քաղաք-ամրոցի գոյությունը Երևանին հաղորդում է մեկ այլ նշանակություն, որը կարելի է սահմանել որպես՝ գեղագիտական, պատմական, գիտական, սոցիալական, հոգևոր նշանակություն` թե´ անցյալի, թե´ ներկա և թե´ ապագա երևանցիների համար: