«Հենրիխ I Թռչնորս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Տեղեկաքարտ միապետ}}
'''Հենրիխ I Թռչնորս''', ({{lang-de|Heinrich der Vogeler}}, հոկտ. 876 — 2 հուլիսի 936, Մեմլեբեն), [[Սաքսոնիա]]յի դուքսը 912 թվականից, իսկ 919 թ.-ից՝ Գերմանիայի Արևելաֆրանկյան թագավորության առաջին թագավորը՝ Սաքսոնական հարստությունից:
Իր թագավորության ընթացքում Հենրիխ I-ը վարեց արտաքին հարձակողական քաղաքականություն: Լինելով տաղանդավոր ղեկավար և հմուտ քաղաքական գործիչ, նա կարողացավ նշանակալիորեն ամրապնդել Գերմանիայի թագավորությունը և ընդարձակել նրա տարածքները՝ միավորելով [[Լոթարինգիա]]ն: Հունգարների դեմ պաշտպանության համար Հենրիխ I-ը կառուցեց հզոր ամրություններ և ստեղծեց կանոնավոր հեծելազոր: Դա նրան թույլ տվեց հաղթանակ տանել Ռիադի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:
Հենրիխի թագավորության օրոք սկսվեց [[պոլաբներ|պոլաբյան սլավոնների]] նվաճումը: Նրա արշավանքների արդյունքում մի շարք սլավոնական ցեղեր, որոնց տարածքները կցվեցին թագավորությանը, դարձան Գերմանիայի թագավորի հարկատուները: Իր մահվան պահին Հենրիխ I Թռչնորսը Եվրոպայի ամենահզոր տիրակալն էր:
240 092

edits