«Ոջլադեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
| eol = 37243
|}}
'''Ոջլադեղ''' ({{Lang-lat|Delphinium}}) '''անիծած հարս''', [[հրանունկազգիներ]]ի ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360) տեսակ։ Այս ցեղն իր մեջ ընդգրկում է մի շարք արժեքավոր բազմամյա տեսակներ, որոնցից խոշորածաղիկ ոջլադեղի ստացման գործում խոշոր դեր են խաղացել հետևյալ երեք տեսակները՝
1. Եվրոպական սովորական ոջլադեղ (D. elatum L.)՝ բազմաձև է, հայրենիքը Միջին Ասիան, Սիբիրը և Շվեդիան է. բարձրությունը 1,5 մետրից ավել է, ծաղիկները բաց մանուշակագույն են:
2. Չինական ոջլադեղ Բռունոնիանում (D. Brunonianum Royle), Եվրոպա է տարվել 1864 թվականին:
3. Ոջլադեղ ֆորմոզում (D. formosum Bois), հայրենիքը Փոքր Ասիան է:
Նախկին Խորհրդային միությունում մեծ ուշադրություն դարձվեց ոջլադեղի ուսումնասիրման և սելեկցիայի վրա: Այդ աշխատանքների շնորհիվ ներկայումս կան նոր տեսակի ոջլադեղեր, որոնք ոչնչով չեն զիջում արտասահմանկան հայտնի տեսակներին: Ալեքսանդր տեսակն աչքի է ընկնում խիտ ծաղկաբույլերով, որոնք իրենց վրա են կրում խոշոր, լայն բացված, լիաթերթ, 6 սմ տրամագիծ ունեցող բաց մանուշակագույն ծաղիկներ: Պսակաթերթերի եզրը աստիճանաբար փոխվում է բաց երկնագույնի: Հետաքրքրական է նաև Պուշկին տեսակը, բույսի բարձրությունը հասնում է 1,7 մետրի, ունի խիտ, 50 սմ երկարության ծաղկաբույլ, 6 սմ տրամագիծ ունեցող ծաղիկներով: Կիսալիաթերթ ծաղիկները ինտենսիվ երկնագույն են, սև-ոսկեգույն կենտրոնով: Դեկորատիվ է համարվում Գորիսլավա տեսակը, որի բարձրությունը հասնում է 2 մետրի, ծաղկաբույլերի երկարությունը՝ 70 սմ-ի, ծաղիկները շատ խոշոր են, լիաթրեթ մուգ-երկնագույն, 7սմ տրամագծով:
Նախկին Խորհրդային Հանրապետությունում ոջլադեղերի տեսակներից շատ-շատ են՝ Սոլյուտ Մոսկվի, Սուվորով, Սիմվոլ, Ռուսկայա պոյլկա, Ուտրեննայա զարյա և այլն:
 
== Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոջլադեղ» էջից