«Երկաթի դար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Երկաթի դարը համընկնում է վաղ դասակարգային հարաբերությունների ծագմանը։ Հաջորդում է [[բրոնզի դար]]ին։ «Երկաթե դար» տերմինը գիտության մեջ մտցրել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարի կեսին։ Տարբեր ժամանակներում երկաթի արտադրության նախնական շրջան են ունեցել բոլոր ժողովուրդները, սակայն «Երկաթե դար» տերմինը սովորաբար վերաբերում է միայն էնեոլիթում և բրոնզի դարում առաջացած քաղաքակիրթ ստրկատիրական պետությունների (Եգիպտոս, Հունաստան, Հնդկաստան, Չինաստան և այլն) տարածքից դուրս բնակվող նախնադարյան ցեղերին։ Քանի որ երկաթն այժմ էլ շատ օգտագործվող մետաղ է, [[Հնագիտություն|հնագիտության]] մեջ ընդունված է նաև վաղ Ե․ դ․ արտահայտություևը։ Երկաթե դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։
 
Որոշ Գիտնականներ երկաթե դարի վերջը Արևմտյան Եվրոպայում համարում են մ․թ․ա․ 1-ին առաջին դարը, երբ երևան են եկել հռոմեական գրավոր հուշարձանները, որոնք տեղեկություններ են հաղորդում արևմտաեվրոպակաև ցեղերի մասին։ Առաջին երկաթե առարկաների հումք է ծառայել երկնաքարային երկաթը, որից պատրաստված զարդարանքներ են գտնվել մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի եգիպտական դամբարաններում։ Ըստ առավել հավանական ենթադրություններից մեկի՝ հանքային երկաթն առաջին անգամ օգտագործվել է Հայկական լեռնաշխարհում (Անտիտավրոսում) մ․թ․ա․ 15-րդ դարում։ Մ․թ․ա․ 11-րդ դարից [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայում]], ԱնդրկովկասումՀարավային Կովկասում, Հնդկաստանում և այլուր լայնորեն տարածվում են երկաթե գործիքներն ու զենքերը Հարավային Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Միջագետքում երկաթի արտադրությամբ զբաղվել են մ․թ.ա․ 8-7-րդ դարերում, Ամերիկայում, [[Ավստրալիա|Ավստրալիայում]]յում և Խաղաղ օվկիանոսի շատ կղզիներում՝ միայն 16-17-րդ դարերում, եվրոպացիների միջոցով։
 
Հայաստանում երկաթի արտադրության թվագրման համար բացառիկ նշանակություն ունեն [[Թեյշեբաինի|Թեյշեբաինիում]] (Կարմիր բլուր) գտնված դարբնոցային արհեստանոցը և Լճաշենում պեղված ձուլարանը (մ․թ․ա․ 13-12-րդ դարեր)։ Հայկական լեռնաշխարհում երկաթի մշակույթը առավելապես զարգացել է ուրարտական ժամանակաշրջանում․ գտնվել են բազմաթիվ երկաթե առարկաներ (գութանի խոփեր, բրիչի ծայրակալներ, մանգաղներ, մուրճեր, կացիններ, դռների փականքների օղակներ, նիզակների ու նետերի ծայրապանակներ, երկաթե սրեր, թերթավոր զրահներ և այլ)։ Երկաթի մշակույթի զարգացման համար Ուրարտուն ապահովված էր տեղական հումքով, հարուստ էին Մուշի, Բիթլիսի, Վանի, Ուրմիա լճի շրջակայքի, Աղձնիքի, Բարձր Հայքի և այլ վայրերի հանքերը։ 19-րդ դարի վերջին Կարմիր վանքում, Թազաքենդում, Ռեդկին–լագերում, Լոռեում և այլուր հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբի երկաթե նիզակներ, դանակներ, սրեր, որոնց վաղ շրջանի նմուշներն ունեն բրոնզե բռնակներ։ Մեծամորում, մ․թ․ա․ I հազարամյակի սկզբին վերաբերող շերտերից գտնվել են հեմատիտե թիթեղիկներ և խարամի կտորներ, որոնց որոշ հատվածներում կան հեմատիտե բյուրեղիկների խմբեր։ Ենթադրվում է, որ երկաթահումքը բերվել է Հրազդանի և Մարմարիկի երկաթահանքերից։ Խրտանոցի, Աստղի բլուրի, Գոլովինոյի, Լենինականի, Կուրթանի, Ջարխեջի, Նոյեմբերյանի, Շամշադինի ու շատ այլ վայրերի հին դամբարաններում գտնվել են մ․թ․ա․ 8-7-րդ դարերի մեծ քանակությամբ երկաթե առարկաներ։