«Գեորգի Յարալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: եւ → և using AWB
Տող 3.
Ծնվել է 1927 թ. նոյեմբերի 13-ին` Գանձակում: 1929-ին ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս, 1946-ից մշտական բնակություն են հաստատել Երևանում: 1947-ին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժին: Հեղինակ է պլակատների երգիծանկարների, երգիծական ալբոմների, նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ (1992թ.), «Գյումրվա անեկդոտները» (1993թ.), «Եզոպոսի առակներ» (1994թ.),«Աշ­նա­նա­յին քա­րա­վան», շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են նրան բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով: Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից:
 
Ծաղրանկարներով հանդես է եկել «Ոզնի», «Ազգ», «Երևան» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» (Մոսկվա), «Քաջ Նազար» (Լոս Անջելես) ամսագրերին: Մասնակցել է հանրապետական և արտերկրի (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա, Սիրիա, Իրան, Դանիա, ԱՄՆ) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությունով հանդես է եկել Երևանում (1978թ), Դանիայում (2004թ): Ծաղրանկարները տպագրվել են հանրապետական բազմաթիվ թերթերում եւև ամսագրերում:
1997 թվականից մինչև իր մահը Գեորգի Յարալյանը «Ազգ» օրաթերթի ծաղրանկարիչն էր:
 
{{DEFAULTSORT:Յարալյան, Գեորգի}}
 
[[Կատեգորիա:ՀՀ վաստակավոր նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ նկարիչներ]]
[[Կատեգորիա:Հայ ծաղրանկարիչներ]]
{{DEFAULTSORT:Յարալյան, Գեորգի}}