«Կանադայի ցամաքային զորքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական ստորաբաժանում | անվանում = Կանադայի ցամաքային զորքեր | բնօրինակ անվանում = {...»:
(Տարբերություն չկա)

13:18, 4 Մայիսի 2018-ի տարբերակ

Կանադայի ցամաքային զորքեր (նաև Կանադական բանակ) (անգլ.՝ Canadian Army, ֆր.՝ Armée canadienneԿանադայի զինված ուժերի երեք տեսակներից մեկը։ 2018 թվականի դրությամբ ունի 23 000 կանոնավոր բանակում ծառայող և մոտ 17 000 պահեստային ծառայող՝ ներառյալ 5000 ռեյնջեր և ընդհանուր 40 000 զինվոր[2]։ Բանակը սատարում են 3000 քաղաքացիական ծառայողներ։ Կանոնավոր զորքերի բանակային ստորաբաժանումները տեղակայված են ռազմական բազաների վրա Կանադայի ամբողջ տարածքում։ Բանակը նաև պատասխանատու է խոշորագույն կոնտինգենտի՝ պահեստայինների համար։ Կանադական բանակի հրամանատարը և անձնակազմի ղեկավարը գեներալ-լեյտենանտ Փոլ Վիննիկն է։

Կանադայի ցամաքային զորքեր
1867-մինչ օրս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակցամաքային զորքեր
Զորքերի տեսակԶինված ուժեր
ԵրկիրԿանադա Կանադա
ԵնթարկոումԿանադայի զինված ուժերի հրամանատար, Կանադայի թագուհի
Մտնում էԿանադայի զինված ուժեր
Ներառնում է1-ին կանադական դիվիզիա
2-րդ կանադական դիվիզիա
3-րդ կանադական դիվիզիա
4-րդ կանադական դիվիզիա
5-րդ կանադական դիվիզիա
Գործառույթցամաքային զորքեր
Թվակազմ43 000 [1]
.
ՏեղաբաշխումԱզգային պաշտպանության նախարարության շտաբակայան, Օտտավա, Օնտարիո
ՇրաբNational Defence Headquarters, Օտտավա, Կանադա
Կարգախոսլատին․՝ Vigilamus Pro Te
(«Անքուն հոգ ենք տանում քեզ համար»)
Սուրբ բարեխոսThe Great Little Army
ԹալիսմանՋունո արջ
Պատմություն
Ստեղծվեց1867
ՃակատամարտերՀյուսիս-Արևմտյան ապստամբություն, Հարավ-Աֆրիկյան պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Անգլո-բուրական պատերազմ, Կորեական պատերազմ, Հոկտեմբերյան ճգնաժամ (Քվեբեկ), Իրաք-քուվեյթյան պատերազմ, Աֆղանական պատերազմ (2001-2014), Միջազգային ուժեր Արևելյան Թիմորում (INTERFET)
Հրամանատարներ
Ներկա հրամանատարԿանադական բանակի հրամանատար և անձնակազմի ղեկավար գեներալ-լեյտենանտ Փոլ Վիննիկ
Կայքarmy.gc.ca

«Կանադական բանակ» անվանումն օգտագործվում է 1940 թվականից։ Սկսած 1867 թվականի Կանադական կոնֆեռանսից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնական անվանումը «Կանադական միլիցիա» էր։ 1966 թվականի ապրիլի 1-ին որպես Կանադայի զինված ուժերի միավորման առաջին քայլ, բոլոր բանակային ստորաբաժանումները փոխանցվել են նոր կազմակերպություն, որը կոչվում էր Շարժական հրամանատարություն (անգլ.՝ Force Mobile Command1968 թվականին Թագավորական կանադական ռազմածովային նավատորմը, Կանադական բանակը և Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերը միավորվել են, բանակը դարձել է Կանադայի միավորված Զինված ուժերի մասը։ 1993 թվականին Կանադայի զինված ուժերի վերակազմավորման ժամանակ Շարժական հրամանատարությունը վերանվանվել է Ցամաքային զորքերի հրամանատարություն (անգլ.՝ Land Force Command2011 թվականի օգոստոսին այն կրկին ստացել է «Կանադայի բանակ» անվանումը[3]։

Պատմություն

 
Պահեստային հետևակայինները մարզվում են քաղաքային պայմաններում, 2004 թվական։

Մինչև 1867 թվականի Կոնֆեռանսը ռազմական ժամանակ Կանադան պաշտպանում էր բրիտանական բանակը, որի կազմի մեջ մտնում էին կանադական միլիցիայի ստորաբաժանումները: 1867 թվականից հետո կազմավորվել է Մշտապես գործող միլիցիան (անգլ.՝ Permanent Active Militia) (PAM), իսկ մի քանի տասնամյակ անց ստեղծվել են կանոնավոր զորքերի մի քանի կազմավորումներ, որոնց սերունդներն են դարձել Կանադական թագավորական ձիավոր հրետանին (անգլ.՝ Royal Canadian Horse Artillery), Թագավորական կանադական դրագունները (անգլ.՝ Royal Canadian Dragoons) և Թագավորական կանադական գունդը։ Կանոնավոր կանադական զորքերը մասնակցել են 1885 թվականի Հյուսիս-Արևմտյան ապստամբությանը, 1899 թվականին՝ Անգլո-բուրական պատերազմին։ Առաջին համաշխարհային պատերազմում մեծ թիվ էին կազմում Կանադական արշավային ուժերը (անգլ.՝ Canadian Expeditionary Force)ref>«Soldiers of the First World War: 1914-1918» (անգլերեն). Библиотека и Архив Канады. 2014-04-24. Վերցված է 2014-04-24-ին.</ref>։

Սպառազինություն

Ծանոթագրություններ

  1. «About the Army». Canadian Army. Government of Canada. Վերցված է 19 July 2015-ին.
  2. «About the Army». Department of National Defence. Վերցված է 31 August 2010-ին.
  3. «Navy and air force to be royal once again» (անգլերեն). CBC. 2011-08-15. Վերցված է 2014-03-25-ին.

Արտաքին հղումներ

IN THE CANADIAN ARMY