«Եղիշե Չարենցի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
Չարենցը գրադարանում ունեցել է հայերենով ընտիր գրականություն՝ [[Մովսես Խորենացի]], [[Փավստոս Բուզանդ]], [[Գրիգոր Նարեկացի]], [[Նահապետ Քուչակ]], [[Ներսես Շնորհալի]], [[Սայաթ-Նովա]], [[Լեո]], [[Հովհաննես Թումանյան]], [[Վահան Տերյան]], [[Ավետիք Իսահակյան]], [[Միսակ Մեծարենց]], [[Բահաթուր Բահաթրյան]] և այլն, ուսումնասիրել է հին հունական, եվրոպական, ռուս գրականություն, լինելով հին արևելքի արվեստի ու գրականության գիտակ՝ անձնական գրադարանը հարստացրել է Ավրելիուսի, [[Մարսել Պրուստ| Մարսել Պրուստ]]ի, Ասվագոշայի, [[ Լուիջի Պիրանդելլո]]յի, [[Կոնստանտին Բալմոնտ]]ի, Ֆրեյդի, Շտեյների, Բելիի, [[Նիկոլայ Գոգոլ]]ի, [[Պուշկին]]ի, [[Շպենգլեր]]ի, [[Ռաբինդրանաթ Թագոր|Թագորի]] ստեղծագործություններով<ref name="Պերա Պրինտ" />:<br>Գրքերի շարքում իրենց առանձնակի տեղն ունեն «Старые годи» հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները<ref name="Պերա Պրինտ" />:
 
Անձնական գրադարանում շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագրերը, լուսանցքներում առկա են Չարենցի ձեռքով արված նմուշներնշումներ, որոնք արտահայտում են բանաստեղծի վերաբերմունքը գրքերի հանդեպ: Չարենցի անձնական գրադարանում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում [[Համլիկ Թումանյան]], [[Ավետիք Իսահակյան]], [[Գարեգին Բես]], [[Խաչիկ Դաշտենց]], Մ. Մազմանյան, Ռ. Թերլեմեզյան, Ա. Բելի, Ա. Գատով, Յու. Յանովսկի և ուրիշ հեղինակների մակագրություններով գրքերը:
 
Գրադարանը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու Չարենցի մտաշխարհի, նրա հոգևոր հետաքրքրությունների, Չարենց երևույթի մասին: