«Էդուարդ Ստրելցովի հուշարձաններ (Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
'''Էդուարդ Ստրելցովի հուշարձաններ''' ({{lang-ru|Памятники Эдуарду Стрельцову}}), հուշարձաններ [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնության]] մայրաքաղաք [[Մոսկվա]]յում, որոնք նվիրված են [[Խորհրդային Միություն|խորհրդային]] անվանի ֆուտբոլիստ [[Էդուարդ Ստրելցով]]ին։
 
Մոսկվայում կա նրան նվիրված երեք հուշարձան՝ Ստրելցովի անվան մարզադաշտի տարածքում, [[Լուժնիկի մարզադաշտ|«Լուժնիկիում»]] և [[Վագանկովյան գերեզմանատուն|Վագանկովյան գերեզմանատանը]]։
 
== Էդուարդ Ստրելցով ==
Տող 23.
Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Տարասենկոն։ Ձուլվել է [[բրոնզ]]ից ԱՄՕ ԶԻԼ ավտոգործարանի ձուլման արտադրամասում<ref>[http://amo-zil.ru/production/nep_prod/bells_3.htm Официальный сайт АМО ЗИЛ]</ref>։ 1999 թվականի [[ապրիլի 10]]-ին տեղադրվել է [[գրանիտ]]ե [[պատվանդան]]ի վրա՝ մարզադաշտի մուտքի մոտ։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել [[Մոսկվա]]յի կառավարության գիտության և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պանտելեևը, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը, Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Նիկոլայ Տոլստիխը, ինչպես նաև Մոսկվայի բոլոր ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները<ref>[http://www.ng.ru/events/1999-11-04/2_streltsov.html Статья в Независимой газете]</ref>։ Քանդակը քննադատվել է, քանի որ ֆուտբոլիստը պատկերված է գնդակը ձեռքին, ինչը կարելի է անհեթեթություն համարել<ref>[http://rus-optimist.narod.ru/Sport/index.htm#1 «Итоги», 09.11.99]</ref>։
 
=== Հուշարձան [[Լուժնիկի մարզադաշտ|«Լուժնիկիում»]] ===
Հուշարձանը տեղադրվել է 1998 թվականին՝ Ռուսաստանի ականավոր մարզիկների ծառուղում։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը<ref>[http://fanat.com.ua/media/gallery/memo/russia/details2528.html Фото Владимира Ергакова (журнал «2х45»)]</ref>։