«Աբդուլ Համիդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 2A02:2698:424:995:34CA:DCE7:66C8:7F5F (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Armineaghayan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 47.
}}
 
'''Աբդուլ Համիդ II''' ({{ԱԾ}}), Օսմանյան կայսրության սուլթան 1876-1909 թվականներին։Կաթվականներին։ սխալ կարծիք,իբր նրա մայրը-Թիրիմյուջգանը հայ է եղել,սակայն ստույգ հայտնի է,որ նա ազգությամբ չերքեզական շապսուգ է եղել,նրա խորթ մայրը Ռահիմե Փերեստուն ազգությամբ աբխազական ուբըխ է եղել: Աբդուլ Համիդ II-ը հայտնիՀայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է [[Համիդյան կոտորածներ|հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար]]։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Օսմանյան կայսրության ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ [[1876]] թվականի [[դեկտեմբերի 23]]-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, [[Գրիգոր Օտյան]]ի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու [[եվրոպա]]կան պետությունների վստահությունը։ Սակայն [[1878]] թվականին Աբդուլ Համիդը ցրեց [[պառլամենտ]]ը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան [[գրաքննություն]], արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց [[բուլղարներ]]ի, [[մակեդոնացիներ]]ի, [[արաբներ]]ի, [[հայեր]]ի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց [[պանիսլամիզմ]]ը և [[պանօսմանիզմ]]ը։
 
Աբդուլ Համիդի գահակալության շրջանում Օսմանյան կայսրության արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ [[Անգլիա]]ն զավթեց [[Կիպրոս]]ն ու [[Եգիպտոս]]ը, [[Ֆրանսիա]]ն՝ [[Թունիս]]ը։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի]] հետևանքով Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, [[Ռուսաստան]]ին անցան [[Կարս]]ը, [[Արդահան]]ն ու [[Բաթում]]ը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել [[Թրակիա]]յում, [[Մակեդոնիա]]յում, [[Ալբանիա]]յում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում ([[Սան Ստեֆանոյի պայմանագիր]] և [[Բեռլինի կոնգրես]])։ Դրա փոխարեն Աբդուլ Համիդը թուրք զորքերով և քրդերից կազմված «Համիդիե» հեծելագնդերով [[Օսմանյան կայսրություն]]ում բնաջնջեց ավելի քան 300 հազար [[հայ]] ([[Հայկական կոտորածներ (1895-96)|Հայկական կոտորածներ (1895-1896)]])։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպական պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Օսմանյան կայսրություն։ Կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին [[երիտթուրքեր]]ի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Աբդուլ Համիդը ստիպված վերականգնեց 1876 թվականի սահմանադրությունը։ Սակայն, [[1909]] թվականի [[մարտի 31]]-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, [[ապրիլի 28]]-ին գահազրկվեց և բանտարկվեց [[Սալոնիկ]]ում, ապա փոխադրվեց [[Ստամբուլ]], իսկ 1918 թվականին՝ Մանիսա (Արևմտյան [[Փոքր Ասիա]]), ուր և մահացավ։