«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Պատմական ակնարկ ==
Արգելոց«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՍտեղծվելԹանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
 
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
 
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում<ref>«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ֆոնդեր</ref>:
 
==Մշտական ցուցադրություն==
==Ցուցադրություն==
 
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:
Թանգարանի առավելություններից է նաև թեքահարթակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց այցելել թանգարան:
 
==ԿոնտակտայինԱյլ տվյալներ==
Թանգարանի աշխատանքային ժամերն են 10:30-16:30 (երեքշաբթի-կիրակի):
 
169

edits