«Ավելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաեւ սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը՝ արաբերեն հումազ բառով, կոչվում է նաեւ ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է։ Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) և գործածվել են իբրև փայտանյութ տանիքները ծածկելու համար։ Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաև թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա)։ Խաշած թրթնջուկի տերևները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեևներով մաքրում են պղնձե ամանները, հյութով՝ թանաքի բծերը։
 
Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը եւև ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւնաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըիջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։
 
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւև չոր տերեւները։տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերեւները։տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավելուկ» էջից