Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary |
No edit summary |
||
== Բնույթ ==
Ունի ինքնուրույն հաշվեկշիռ, իրավաբանական անձ է։ [[ԽՍՀՄ]]-ում Սովետական տնտեսություն սկսեցին կազմակերպել «Հողի մասին դեկրետի» [([[1917|1917 թ.]]-ի հոկտեմբեր 27-ին (նոյեմբեր 9-ին)] հրապարակումից հետո, որպես պետական գյուղատնտեսական մասնագիտացված տնտեսություններ, որոնք հետագայում շոշափելի դերակատարում ունեցան ողջ միությունում համատարած կոլեկտիվացման նախապատրաստման գործում։ Սովետական տնտեսությունները պետք է ամրապնդեին պետության պարենային բազան, ինչպես նաև օրինակ ծառայեին գյուղացիությանը ժամանակակից խոշոր հասարակական սոցիալիստական տնտեսություն վարելու համար, ցույց տային օգնություն մեքենա տեխնիկական սպասարկման, սորտային սերմնացումով, տոհմային անասուններով ապահովման միջոցով՝ նպաստելով գյուղացիների միավորմանը խոշոր կոլեկտիվ տընտեսություններում։ Այդ օգնությունը հատկապես դրսևորվեց [[Մեքենա-տրակտորային կայաններ|մեքենա-տրակտորային կայան]]ների (ՄՏԿ) կազմակերպման ու հետագա զարգացման ընթացքում։
«Սովետական տնտեսություն» մասնագիտական ուղղությունը որոշվում էր տվյալ շրջանի բնատնտեսական պայմաններով, բնութագրվում հանրային տնտեսության համախառն ու ապրանքային արտադրանքի կառուցվածքով, մասնավորապես այն ճյուղով (1, երբեմն՝ 2 կամ 3), որն առավել բարձր տեսակարար կշիռ ունի տնտեսության ապրանքային արտադրանքի ծավալի մեջ։ ԽՄԿԿ Կենտկոմի [[1954|1954 թ.]]-ի փետրվար-մարտյան պլենումի որոշման համաձայն [[Ղազախստան]]ի, [[Սիբիր]]ի, Պովոլժիեի, Ուրալի [[խոպան]] հողերի վրա [[1954]]—[[1955|1955 թթ.]]-ին կազմակերպվեց 425 խոշոր Սովետական տնտեսություն։ [[1954]]
Սովետական տնտեսություններն աշխատում էին վերադաս պետությունների մարմինների առաջադրանքով, կենտրոնացված կարգով սահմանվում էր գյուղատնտեսական արտադրանքի մթերումների պլանը, կապիտալ ներդրումների ծավալը, հիմնական ֆոնդերի գործարկումը, աշխատավարձի ֆոնդը և այլն։ Տնտեսությունների արտադրությունը ղեկավարում, պլանավորում և ֆինանսավորում էր պետությունը։
== Սովխոզները տարբեր երկրներում ==
Պետությունը տնօրինում, կենտրոնացնում և վերաբաշխում էր բոլոր սովխոզների եկամուտները՝ դրանց զարգացման համար մոտավորապես հավասար պայմաններ ապահովելու նպատակով։ ԽՄԿԿ Կենտկոմի [[1965|1965 թ.]]-ի մարտյան պլենումի որոշումները նոր պայմաններ ստեղծեցին հանրային գյուղատնտեսության զարգացման համար։ Գյուղատնտեսական արտադրանքի պետական կենտրոնացված մթերումների հնգամյա կայուն, անփոփոխ պլանային առաջադրանքների սահմանումը, արտապլանային վաճառքի համար խրախուսական մթերագների կիրառումը և տնտեսության խթանման համակարգի դերի ուժեղացումը բարձրացրին սովխոզների գործունեության արդյունավետությունը։
Սովետական տնտեսությունների գործունեությունը կառավարում էին գյուղատնտեսական մինիստրությունները և համապատասխան գերատեսչությունները (տրեստ, արտադրական միավորում, շրջգործկոմ և այլն)։ Համաձայն կանոնադրության, սովետական տնտեսություններն իրավունք ունեին ուղղակի երկարաժամկետ տնտեսական կապեր զարգացնել արդյունաբերության և առեւտրի կազմակերպությունների հետ՝ իրենց արտադրանքի իրացման նպատակով, միջտնտեսային կոոպերացման մեջ մտնել [[կոլտնտեսություն]]ների հետ, այլ տնտեսություններին վաճառել մեքենաների, սարքավորումների, սերմացուի, կերի և այլ արտադրանքի ավելցուկը։ Բոլոր Սովետական տնտեսություններում ստեղծվում էին այսպես կոչված՝ տնտեսական խթանման ֆոնդեր։ Խորհրդային Հայաստանում [[1920]]-ական թթ․ կազմակերպվել էին մոտ տասը պետական գյուղատնտեսական ձեռնարկություններ՝ էջմիածնի շրջանում և [[Թաիրով]]ի անվան այգեգործական տնտեսությունները ([[1921]]), Կալինինոյի շրջանի «Լոռի» տոհմային անասնաբուծական ([[1924]]), Հոկտեմբերյանի շրջանի «Լենուղի» և [[Մայիս]]յանի անվան այգեգործական, [[Թալին]]ի շրջանի «Ալագյագի» ոչխարաբուծական Սովետական տնտեսությունները։ [[1950]]—[[1960]]-ական թթ․ սովխոզները մեծ դեր կատարեցին [[Արարատյան դաշտ]]ի, նախալեռնային և լեռնային շրջանների տասնյակ հազարավոր հա նոր հողերի իրացման գործում։ [[1983]] թ.-ին ՀԽՍՀ-ում կար 499 Սովետական տնտեսություն, որից 277-ը՝ կաթնամսային, 87-ը՝ խաղող-պտղաբուծական, 47-ը՝ բանջարաբուծական, 33-ը՝ ոչխարաբուծական, 18-ը՝ թռչնաբուծական, 6-ը՝ խոզաբուծական, 2-ը՝ հացահատիկային և 19-ը՝ խառը։ Սովետական տնտեսությունները կազմում էին գյուղատնտեսական ձեռնարկությունների շուրջ 57%-ը (ողջ ԽՍՀՄ-ում՝ 45,1%), զբաղեցնում ՀԽՄՀ գյուղատնտեսական հանդակների 67% ֊ը և տալիս գյուղատնտեսության համախառն արտադրանքի 40%-ը։
Հանրապետության լեռնային շրջաններում ստեղծվում էին սովխոզներ, որոնք ունեին անասնապահական ուղղություն։ Եթե
== Այլ տնտեսություններ ==
Կային նաև մասնագիտական այլ ուղղության սովխոզ-գործարաններ՝ եթերայուղային, պահածոներն և այլն։ ՀԽՍՀ-ում հեռանկարային էին խաղողագործական և պտղաբանջարապահածոների համալիրները։ Եվրոպայի սոցիալիստական երկրներում պետության գյուղատնտեսության ձեռնարկություններ ստեղծվեցին [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո՝ հողային ռեֆորմների իրագործման, նախկին կալվածատիրական հողերի ազգայնացման հիման վրա։ Պետության տնտեսությունները էական դեր կատարեցին այդ երկրներում գյուղացիության արտադրության կոոպերացման ընթացքում։ Մինչև 60-ական թթ․ կեսը սոցիալիստական երկրների մեծ մասում պետության տնտեսությունները զարգանում էին որպես նեղ մասնագիտացված ձեռնարկություններ (հիմնականում սերմացուի, տնկանյութի, տոհմային անասունների աճեցման գծով)։ Հետագայում դրանցից շատերն ընդունեցին ընդհանուր արտադրական բնույթ՝ մասնագիտանալով բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության մեջ։ Պետական տնտեսությունների զգալի մասը տեղաբաշխված է եղել մերքաղաքային գոտիներում։ Տարբեր երկրներում դրանց տեսակարար կշիռը գյուղատնտեսական հողատարածությունների և արտադրանքի թողարկման ծավալում զգալիորեն տատանվում էր:
{{ՀՍՀ}}
|