«Վասիլևներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Վասիլևներ (այլ կիրառումներ)}}
'''Վասիլևներ''', ռուս դերասանների ընտանիք։ Սերգեյ Վասիլևիչ Վասիլև ([[1827]]-[[1862|1862 թթ.]]), [[1844]] թվականին ավարտել է [[Մոսկվա]]յի թատերական ուսումնարանը և ընդունվել Փոքր թատրոն։ Մինչև [[1853]] թվականը խաղացել է թարգմանական վոդևիլներում, կատարել պարզամիտ մարդկանց և ծերուկների դերեր։ ժամանակակիցների վկայությամբ Վասիլևները եղել է փայլուն կատակերգակ։ Ստեղծագործության նոր Փուլն սկսել է [[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] պիեսների հերոսների դերակատարումներով։ Վասիլևները հաստատել է բնական և արտահայտիչ խաղի դպրոցը, պրոպագանդել ազգային խաղացանկը։ Դերերից են՝ Ռազլյուլյաև, Տիխոն (Ալեքսանդր Օստրովսկու «Աղքատությունն արատ չէ», «Ամպրոպ»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։ Պավել Վասիլևիչ Վ․ [[1832]]-[[1879|1879 թթ.]], Սերգեյ Վասիլևիչ Վասիլևի եղբայրը։ [[1850]] թվականին ավարտել է [[Մոսկվա]]յի թատերական ուսումնարանը։ Խաղացել է [[Չեռնիգով]]ի, [[Խարկով]]ի, [[Օդեսա]]յի և այլ քաղաքների թատրոններում։ Վասիլևների ստեղծագործական կյանքում մեծ նշանակություն է ունեցել շփումը Ա․ Ե․ Մարտինովի հետ (Խարկով, [[1855|1855 թ.]])։ [[1860]] թվականին, [[Մարտինով]]ի մահից հետո, Վասիլևy ընդունվել է Ալեքսանդրյան թատրոն՝ Պ․ Վասիլևը Լյուբիմ Տորցովի դերում (Ալեքսանդր Օսարովսկու «Աղքատությունն արատ չէ») փոխարինելով նրան։ Եղել է ռուս, բնավորությունները պատկերելու վարպետ, հատկապես հաջողությամբ է մարմնավորել Ալեքսանդր Օստրովսկու պիեսների կերպարները՝ Լյուբիմ Տորցով («Աղքատությունն արատ չէ»), Տիխոն («Ամպրոպ») և այլն։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆամոլսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Օսիպ, Կոչկարյով (Գոգոլի «Ռևիզոր», «Ամուսնություն»)։ Խաղացել է վոդևիլներում, զբաղվել ասմունքով։ [[1868]] թվականից դասավանդել է Պետերբուրգի թատերական ուսումնարանում։ [[1874]]-[[1975]] թվականներին եղել է [[Մոսկվա]]յի հանրամատչելի մասնավոր թատրոնի դերասան։ Հայտնի դերասանուհիներ էին Մ․ Վ․ Վասիլևի կինը՝ Եկատերինա Նիկոլաևնա Վ․ (Լավրովա, [[1829]]-[[1877]] թթ.), խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում, և նրանց դուստրերը՝ Նադեժդա ՍևրգևևնաՍերգեևնա Վասիլև (ամուսնական ազգանունով՝ Տանեևա, [[1852]]-[[1920]] թթ.) և Վերա ՍերգևենաՍերգեևնա Վասիլև (ամուսնու ազգանունով՝ [[Պոպովա]], [[1854]]-[[1905|1905 թթ.]])։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=292}}