«Էրեբունի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Գեղարվեստական և անաղբյուր մասի հեռացում
Պիտակ՝ Հետ շրջել
Հետ է շրջվում 5737107 խմբագրումը, որի հեղինակն է՝ Nimeru23 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 45.
|Վիքիպահեստ = Erebuni Fortress
}}
'''Էրեբունի ամրոց, տեղակայված է Երևանի հարավ-արևելյան ծայրամասում գտնվող Արին բերդ բլրի վրա: Կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից:'''
'''Էրեբունի ամրոց''' (նաև՝ '''Էրեբունի բերդաքաղաք'''), [[ամրոց]]-հնավայր [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] մայրաքաղաք [[Երևան]]ի [[Էրեբունի (վարչական շրջան)|Էրեբունի վարչական շրջանում]] գտնվող [[Արին-Բերդ]] բլրին։ Հիմնադրվել է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] [[Վանի թագավորության արքաների ցանկ|արքա]] [[Մենուա]]յի որդի [[Արգիշտի Ա]]-ն մ.թ.ա. 782-ին։
 
== Պատմական ակնարկ ==
== Ռազմավարական նշանակություն ==
Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի):  Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից:  Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում:
Էրեբունին Վանի թագավորության կարևորագույն ռազմական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսում: [[Արարատյան դաշտ|Արարատյան հարթավայրը]], Էրեբունին ու հարակից տարածքները, Վանի տարածաշրջանից հետո թագավորության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր [[Առաջավոր Ասիա]]յում։
 
Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով:             Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի: Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` ջրի և գինու համար: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում:
== Ճարտարապետական նկարագիր ==
Քաղաքաշինական առումով Էրեբունին, ինչպես և Վանի թագավորության քաղաքներից շատերը, ունի հստակ կառուցվածք։ Որպես կանոն քաղաքները տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։
Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար մարտավարական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ՝ հարավարևելյան հատվածում, կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է [[բազալտ]], [[տուֆ]], [[փայտ]] և հում [[աղյուս]]։ Երբեմնի 10-12 մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6 մ, որոնք հնեագետներին հնարավորություն են ընձեռել ճշգրիտ և ամբողջությամբ ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։
 
Էրեբունի ամրոցում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականից  արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում  Բրետանի (Ֆրանսիա) հնագիտական առաքելության հետ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2011թթ., 2011-2015թթ. համար արտոնված ծրագրի շրջանակում և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աջակցությամբ: Այդ համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի  խթանման համար: Համագործակցության առանցքում դրված են հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով:
{|class="graytable"
 
«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման նպատակով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. մշակել է ծրագիր, որը նախատեսում է հնավայրի ցանկապատում, Էրեբունի միջնաբերդի վերականգնում, հնավայրում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, միջնաբերդին հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցում, թանգարանի շենքի վերակառուցում, օժանդակություն սահմանափակ կարողություններով մարդկանց և այլն:  
 
Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական: Մյուս կողմից` Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության համար կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել: Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ: Գտնված 2 նույնօրինակ սեպագրերը համարվում են '''ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագրերը''', որոնք թույլ են տալիս այն դասել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքին: Էրեբունի քաղաք-ամրոցի գոյությունը Երևանին հաղորդում է մեկ այլ նշանակություն, որը կարելի է սահմանել որպես՝ գեղագիտական, պատմական, գիտական, սոցիալական, հոգևոր նշանակություն` թե´ անցյալի, թե´ ներկա և թե´ ապագա երևանցիների համար:
 
Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան:  Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը:                                                                                                                              
 
{| class="graytable"
|+ Ուրարտուի թագավոր Արգիշտի I֊ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի մասին կառուցման արձանագրություն
| align="center" |[[Պատկեր:Urartian Tablet03.jpg|կենտրոն|346px]]
| align="center"|[[Պատկեր:Urartian tablet of Argishti I.jpg|կենտրոն|300px]]
|-
| align="center" |'''Հայտնաբերվել է 1950 թվականին'''
| align="center" |
|align="center"|'''Հայտնաբերվել է 1958 թվականին''' (պահպանվում է «Էրեբունի» թանգարարանում)
|-
| colspan="2" |'''Թարգմանություն՝''' Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»<ref name="ПереводПМОИ">{{ռուսերեն հոդված | автор= Оганесян К. Л.| заглавие= [[Арин-Берд]] (Ганли-тапа) — урартская крепость города Ирпуни| оригинал= | ссылка= | автор издания= | издание= Известия академии наук Армянской ССР| тип= | место= Ереван| издательство= | год= 1951|выпуск= |том= |номер= 8| страницы= | isbn= }}</ref>.
|}
 
=== Միջնաբերդ ===
Էրեբունի ամրոցի [[միջնաբերդ]]ն ունեցել է ակնհայտ արտահայտված երեք հիմնական հատվածներ՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ [[Արարատ]] և [[Արագած]] լեռներին նայող հատվածը պաշտոնական, հանդիսավոր մասն էր։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, [[Խալդի]] աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում կառուցված հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունը վկայում է. ''«Խալդիի մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս հոյակապ պալատը կառուցեց»''։ Պալատն ուներ մի շարք ընդարձակ դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը գտնվում էին տարբեր նշանակություն սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր «Սուսի» անվամբ պալատական տաճարը։ Պալատի ամենամեծ դահլիճը, որն ուներ12,0մ × 30,0մ չափեր, երկայնական առանցքով ուներ հինգ սյուն և նախատեսված էր ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ [[որմնանկար]]ներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, Վանի թագավորության արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։
 
== Թանգարան-հնավայր ==
Էրեբունի ամրոցի տարածքում՝ Արին-բերդ բլրի ստորոտին, գտնվում է Էրեբունի բերդաքաղաքին ու պատմությանը նվիրված [[Էրեբունի թանգարան|համանուն թանգարանը]]:
 
== Հնավայրն այսօր ==
Էրեբունի հնավայրը այսօր գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում։ Հնագույն բնակատեղի պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե չի վերահսկվում։ Պալատական շինության պատերի որմնանկարները պատված են մերօրյա խզբզանքների և գրությունների:
 
<gallery mode="packed" heights="180">
Պատկեր:20170829 113009h.jpg|
Պատկեր:2014 Erywań, Erebuni, Ruiny twierdzy (17).jpg|
Պատկեր:Erebuni111.jpg|
</gallery>
 
== Տես նաև ==
 
* [[Վանի թագավորություն]]
* [[Վանի թագավորության բնակավայրերի ցանկ]]
Տող 88 ⟶ 79՝
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՀ ՊՄԱՀ|1.5/19|56884}}
{{ՎՊԵ|Erebuni}}