«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
1855 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գևորգ եպիսկոպոսը բացակայում էր իր վիճակից, երբ հզոր երկրաշարժ տեղի ունեցավ՝ ավերելով [[Բուրսա|Պրուսայի]] բազմաթիվ բնակելի շենքեր, կամուրջները, եկեղեցին ու մզկիթը: Աղետից փրկված ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ ծանր կացության մեջ՝ զրկվելով կացարանից, հագուստից ու ապրուստի միջոցներից: Շատ ընտանիքներ հեռանում են [[Ստամբուլ|Կոստանդնուպոլիս]]: Այսպիսով, օգնության կարիք ունեին թե՛ Պրուսայում մնացած բնակիչները, թե՛ մայրաքաղաք մեկնածները: Կտրված էր քաղաքի երկու թաղամասերի միջև հաղորդակցությունը: Գետից այն կողմ էր գտնվում դպրոցի շենքը, և այս կողմում դասերը կազմակերպելու համար անհրաժեշտ էր դպրոցի շենք վարձել: Եպիսկոպոսն անձնական միջոցներ չուներ այդ ամենը կազմակերպելու համար, ուստի սկսում է շրջել հայ մեծահարուստների ու ամիրաների տներում, պերճախոս լեզվով ներկայացնել Պրուսայի բնակչության թշվառ վիճակը և գումար խնդրել՝ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Հավաքված գումարով պարեն է ձեռք բերվում ու հատկացվում առանց ապրուստի մնացած սովյալ ժողովրդին, շենք է վարձվում դպրոցի համար և վերակառուցվում են [[Բուրսա|Պրուսայի]] եկեղեցու փլուզված կամարները:
 
==Գևորգ եպիսկոպոսն ընտրվում է Պոլսո պատրիարք==
 
Պոլսո Հակովբոս պատրիարք օրոք ամիրաների ու ժողովրդի միջև ծագել էր տարաձայնություն, որը ժամանակի ընթացքում սրվելով վերաճել էր մեծ վեճի: Բանն այն է, որ արհեստավորներն ու վաճառականները ցանկանում էին տեր կանգնել իրենց իրավունքներին, իսկ ամիրաները չէին ցանկանում զրկվել պատրիարքարանի գործերի վրա ունեցած ազդեցությունից և առաջնորդ նշանակելու արտոնությունից: Հակովբոս պատրիարքը ծերության պատճառով հրաժարական տվեց իր պաշտոնից: 1858 թվականի հոկտեմբերի 17-ին Պոլսում գումարվեց ժողով, որին ներկա էր նորընտիր Մատթեոս կաթողիկոսը, և պատրիարք ընտրեց Գևորգ եպիսկոպոսին: Այսպիսով, դժվար ժամանակներում Գևորգ եպիսկոպոսը ստանձնեց Պոլսո պատրիարքի պաշտոնը: Այդ շրջանում Ազգային սահմանադրությունը շատ տարրական էր, և Գևորգ պատրիարքը պետք է ջանար կազմել սահմանադրական կանոնադրությունը և հաստատել տալ: Այդ նպատակով նա մի քանի անգամ ժողովր հրավիրեց ամիրաներին, եկեղեցականներին, արհեստավորներին ու վաճառականներին, որի արդյունքում վերջապես ստեղծվեց ժամանակի լուսավորյալ եկեղեցականների ու աշխարհականներից կազմված մեծ հանձնաժոով, որը պիտի պատրաստեր Ազգային սահմանադրության կանոնադրությունը: 1860 թվականի սկզբին արդեն պատրաստ էր մշակված ծրագիրը: Գևորգ պատրիարքից դժգոհ էին ամիրաները, քանի որ նա կողմ էր Սահմանադրությանը, իսկ արհեստավորներն ու վաճառականները ևս դժգոհ էին, քանի որ նա դեմ էր սահմանադրական որոշ կետերով պատրիարք արտոնությունների սահմանափակմանը:
1860 թվականի մարտի 18-ին կայացած ժողովի ժամանակ որոշվում է պատգամավորներ ուղարկել Գևորգ պատրիարքի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը: Ձանձրացած այս ամենից, պատրիարքն իսկույն իր հրաժարականն է ներկայացնում [[Բարձր դուռ|Բարձր դռանը]], որը սակայն չի շտապում արձագանքել: Իսկ հայերը, չնայելով դրան, գումարում են ևս մեկ ժողով և նոր պատրիարք ընտրում [[Ադրիանապոլիս|ադրիանապոլսեցի]] Սարգիս եպիսկոպոսին: Իրադրությունը խճճվում է, և Գևորգ պատրիարքն անձամբ է ներկայանում և խնդրում ընդունել իր հրաժարականը: Այսպիսով Սարգիս եպիսկոպոսը հաստատվում է Պոլսո պատրիարքական աթոռի վրա, իսկ 1860 թվականի մայիսի 24-ին ընդունվում է Սահմանադրությունը: Սակայն հակասահմանադրական կողմի ճնշումների արդյունքում նոր պատրիարքը ևս հեռանում է պաշտոնից, որը երկար ժամանակ թափուր է մնում:
 
1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
1973

edits