«Ագաթանգեղոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 5.
'''Ագաթանգեղոս''' (IV կամ [[V դար]]), [[հայ գրականության Ոսկեդար]]ի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակ։
 
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր (հունարեն՝[[հունարեն]]՝ αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր)։
 
== «Պատմություն Հայոց» ==
Տող 20.
[[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]] և մյուս հայ մատենագիրների մոտ Ագաթանգեղոսի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը։ Այստեղից արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը [[IV դար]]ի պատմիչ է, նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն [[V դար]]ում՝ հայ գրերի գյուտից հետո։ Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև [[XVIII դար]]ի երկրորդ կեսը։
 
[[1709]] թ.-ին, Պոլսում, Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»–ի բնագիրը։ [[1762]] թ.-ինթվականին Հովհաննես Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը։ Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը։ Ստիլտինգի հունարեն օրինակը հետագայում բազմիցս վերահրատարակվեց, իսկ [[Պոլ դը Լագարդ]]ը կատարեց նրա քննական հրատարակությունը։ Հայերեն բնագրի գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս տեսավ [[1835]] թ.-ինթվականին, [[Վենետիկ]]ում։ Դրա քննական հրատարակությունը տպագրվեց [[Թիֆլիս]]ում, [[1909]] թ.-ինթվականին, իսկ [[1911]] թ.-ինթվականին [[Վիեննա]]յում լույս տեսավ Վիեննայի կրկնագիր ձեռագրի բնագիրը։
 
Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ագաթանգեղոսի երկասիրությունը։ Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ագաթանգեղոսի առեղծվածը։ Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»–ի լեզվա–ոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ագաթանգեղոսը եղել է հույն, և որ [[Կորյուն]]ը, ի թիվս այլ երկերի, Ագաթանգեղոսի երկը ևս թարգմանել է հայերեն։
Տող 26.
Նորայր Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»։ Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։ Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը։
 
Բանասերների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։ Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա–քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն ''Agatangelos'' – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia - ավետարան և այլն։ Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։
 
Ըստ [[Նիկողայոս Մառ]]ի, Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դարում եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը՝ կոչելով երկը Ագաթանգեղոս՝ Αγαθάγγελος, որ բառացի նշանակում Է՝ լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող։ Ա–իԱգաթանգեղոսի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գր. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր–Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը։ Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դարի առաջին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։
 
== «Պատմություն Հայոց»-ի բովանդակություն ==
Ագաթանգեղոսի Պատմությունն ընդգրկում է [[III դար]]ի և [[IV դար]]ի սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։ Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։
 
'''Առաջին''' մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ–պարսկական պատերազմներին, [[Տրդատ Գ]]–ի գահակալությանը, [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] «չարչարանքներին» և Հռիփսիմյան կույսերի հետ կապված հրաշապատում անցքերին։ '''Երկրորդ''' բաժինը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Այն բացակայում է հունական, արաբական թարգմանություններում և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ '''Երրորդ''' մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։
 
Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։ Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական–վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։ Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։
Տող 50.
Ագաթանգեղոսի Պատմությունը միջնադարում թարգմանվել է [[հունարեն]], [[արաբերեն]], [[վրացերեն]], հաբեշերեն, [[լատիներեն]] և ունեցել մի քանի խմբագրություն։ Առաջին և ամենակարևոր թարգմանությունը հունականն Է, որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում Է Ֆլորենցիայի Լավրենտյսւն մատենադարանում (Լareոtianus, VII, 25)։ Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմության ժամանակը բանասերները համարում են [[VI դար]]ը։ Սիմեոն Մետափրաստեսը [[X դար]]ում ամփոփեց հունարեն թարգմանությունը և տվեց մի համառոտ խմբագրություն, որը [[XI դար]]ում թարգմանվեց վրացերեն։ Հունարենից է ամփոփված նաև [[XII դար]]ի լատինական համառոտ խմբագրությունը։
 
Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմանության երեք նոր գրչագրեր [[1943]]–[[1946]] թ.-ինթվականներին հրապարակեց բելգիացի հայագետ Ժ. Գարիտը։ Ագաթանգեղոսի երկի արաբերեն մեկ խմբագրություն հայտնաբերել է [[Նիկողայոս Մառ]]ը [[1902]] թ.-ինթվականին, Եգիպտոսի Սինայի անապատի Ս. Կատարինեի վանքում։ Դա բոլորովին ինքնուրույն, ըստ Մառի, մեզ չհասած հայերեն նախօրինակից թարգմանված հունարեն մի կորած խմբագրության թարգմանությունն է։
 
[[1946]] թ.-ինթվականին ժ. Գարիտը հրատարակեց Մադրիդի հունարեն գրչագրերից մեկում (1107) գտնվող Ագաթանգեղոսի Պատմության մի նոր խմբագրություն, որը կոչեց «Վարք» (Գրիգոր Լուսավորչի) և ցույց տվեց, որ վերոհիշյալ արաբ, խմբագրությունը ծագում է հունական այս «Վարք»–ից։ Այսպիսով Ժ. Գարիտը հաստատեց Մառի այն ենթադրությունը, թե բացի մեզ հայտնի հայերեն ընդարձակ խմբագրությունից գոյություն է ունեցել նաև հայերեն այլ խմբագրություն։ [[1950]] թ.-ինթվականին Ժ. Գարիտը հրատարակեց Ս. Կատարինեի վանքում հայտնաբերած մի արժեքավոր արաբերեն ձեռագիր ևս, որը, անկախ Մառի հայտնաբերածից, թարգմանված է Ագաթանգեղոսի Պատմության հունարեն օրինակից։
 
== Աղբյուրներ ==
* «<nowiki/>[[Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան|Քրիստոնյա Հայաստան]]<nowiki/>» հանրագիտարան, Երևան, 2002
 
== Երկեր ==