«Թամար (վրաց թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
==Գործունեությունը==
Գահակալության առաջին տարիներին ֆեոդալական ավագանին հանդես է եկել թագավորական իշխանության սահմանափակելու պահանջով։ Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետական հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից։ Թամարի օրոք վրացական պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։ Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս [[Զաքարյաններ|Զաքարյանը]] և նրա որդիներ [[Զաքարե Բ]]-ն ու [[Իվանե Ա]]-ն։ Վերջիններս ազատագրելով [[Հայաստան]]ի [[Բագրատունիներ]]ի թագավորության տարածքը ստեղծեցին [[Զաքարյան Հայաստան]]ը և պետական ունիայով գործակցեցին Թամար թագուհու գլխավորած [[Վրաստան]]ի պետության հետ` ստանձնելով այդ երկրի բարձրագույն ռազմա-քաղաքական պաշտոնները: Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ։ [[1195]] թ-ին վրացական և հայկական զորքերը [[Զաքարե Բ]]-ի հրամանատարությամբ պարտության են մատնել [[Ատրպատական]]ի աթաբեգ Աբուբեքրին ու նրա դաշնակիցներին։ Թամարի թագավորության տարիները [[Վրաստան]]ում և [[Հայաստան]]ում նշանավորվել են շինարարական ծավալուն գործնեությամբ, մշակույթի առաջընթացով։ Թամարը [[1185]] թ-ին ամուսնացել է իշխան Անդրեյ ԲոգոլուբսկուԲոգոլյուբսկու որդու՝ Յուրիի հետ, երկրորդ անգամ [[1189]] թ-ին՝ ալանական արքայորդի [[Դավիթ Սոսլան]]ի հետ։
 
{{bio-stub}}