«Ազնվականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ուղղակի բազում են սխալլները և անճշտությունները, նաև ինքնակամ և կոմունիստական ոչ ընունելի եզրահանգումները:
Տող 11.
XI դ. առաջին կեսին Բյուզանդիան, այնուհետև սելջուկ–թուրքերի հորդաները նվաճում են Հայաստանը, կործանում նրա պետականությունը։ Հայաստանում առաջացած սելջուկ–թուրքական [[ամիրայություն]]ները վարում են հայ Ազնվականության ոչնչացման և նրա կալվածների բռնագրավման քաղաքականություն։ Երկրում ստեղծված անտանելի կացության հետևանքով հայ ազնվականությունը մատնվում է զանգվածային արտագաղթերի։ Շատ արքայական և իշխանական տոհմեր իրենց վասալների հետ միասին տեղափոխվում են Փոքր Ասիայի արևելյան շրջանները, հատկապես [[Կիլիկիա]]։ Այդ շրջանները նրանք մաքրում են բյուզանդացիներից և հիմնում հայկական իշխանություններ։ Նրանցից մեկը՝ [[Ռուբինյաններ]]ի հիմնած իշխանությունը, գոյատևեց շուրջ 300 տարի (1080–1385)՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով նաև հայ Ազնվականության բարգավաճման համար։ Կիլիկյան Հայաստանում Ազնվականության ավագանին կազմել են ավելի քան 70 խոշոր ավատատերեր, որոնք ընդարձակ ժառանգական կալվածների, վասալական մանր իշխանությունների, զորքերի, ամրությունների տերեր են հանդիսացել և կրել են «իշխան», «տեր», «պարոն», «բերդատեր» բարձր ազնվականական տիտղոսները («պարոն» տիտղոսը կրել են նաև ազնվազարմ կանայք)։ Սրանք իրենց տիրույթների լիիրավ գերիշխաններն են եղել և վասալական ծառայություն կատարել թագավորի (մինչև 1198-ը՝ Ռուբինյան իշխանների) հանդեպ։ Առանձին հզոր իշխանական տոհմեր երբեմն անհնազանդություն են ցուցաբերել՝ խանգարելով պետության կենտրոնացումը։ Մանր ազնվականները՝ ձիավորները կամ հեծվորները, կազմել են թագավորի կամ բերդատեր պարոնների զորքերի հիմնական կորիզը և նրանց հանդեպ կատարել զանազան ծառայություններ։ Զգեստավորվել ու զրահավորվել են եվրոպական խաչակիր–ասպետների նման և ստացել զինվորական հատուկ կրթություն։ Կիլիկիայում ազնվականությունը(աշխարհիկ թե հոգևոր) ապահարկ է եղել։ XIV դ. վերջին, Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո, Ա., հետզհետե քայքայվելով, դուրս է մղվում քաղաքական կյանքից։ Նվաճողներին անհնազանդ իշխանական տներից շատերը հաստատվում են [[Տավրոս]]ի լեռնային շրջաններում ([[Զեյթուն]]ում, [[Հաճըն]]ում ևն), որոնց շառավիղները իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին մինչև XIX դ. վերջերը։
 
Մայր Հայաստանում, սելջուկյան նվաճումներից հետո՝ XI–XII դդ., իրենց գոյությունը պահպանել էին [[Լոռի|Լոռու]] և [[Սյունիք]]ի թագավորությունները, [[Արցախ]]ում՝ [[Խաչեն]]ի իշխանությունը, [[Սասուն]]ում՝ [[Թոռնիկյաններ]]ը, [[Ռշտունիք]]ում՝ [[Արծրունիներ]]ի մնացորդները ևն։ Հայ Ազնվականության մի զգալի մասը XII դ. տեղափոխվեց [[Վրաստան]]։ Վրաստանի [[Բագրատունյաց թագավորություն]]ում XII – XIV դդ. կարևոր դեր են խաղացել հայկական ազնվականական զորագնդերն ու զորահրամանատարները։ [[Սարգիս Զաքարյան]]ը 1186 թվականին նշանակվում է զորքերի [[ամիրսպասալար]], որի մահից հետո այդ պաշտոնն անցնում է որդուն՝ [[Զաքարե Բ Մեծ]]ին: Մյուս որդին՝ [[Իվանե]]ն, նշանակվում է արքունի վեզիր, ապա՝ [[աթաբեկ]]: Նրանց գլխավորությամբ հայ–վրացական բանակը XII դ. վերջին և XIII դ. սկզբին ազատագրում է Հայաստանի [[Գուգարք]], [[Տայք]], Սյունիք, [[Այրարատ]] նահանգները, [[Տուրուբերան]]ի հյուսիսային և [[Բարձր Հայք]]ի արևելյան շրջանները։ Ազատագրված հայկական հողերի կառավարումը [[Թամար թագուհի]]ն (իշխել է 1184–1213) հանձնում է [[Զաքարյաններ]]ին՝ նրանց դարձնելով լիիրավ տիրակալներ։տիրակալներ, սակայն Զաքարյան Երկայնաբազուկները՝ ովքեր սերում էին Բագրատունիներից, իրենք էին թելադրում Վիրքին քաղաքականության ուղղին։ Զաքարյան ԶաքարյաններիԵրկայնաբազուկների ինքնավար իշխանություններում ոչ միայն վերակենդանանում են հայ հին Ազնվականության մնացորդներըտոհմերը ([[Պահլավունիներ]] ևն), այլև գոյանում են նորերը ([[Վաչուտյաններ]], [[Օրբելյաններ]], [[Խաղբակյաններ]], [[Դոփյաններ]], Շահուռնյաններ, Մահնանյաններ և ուր.)։ 1236–45 թվականներին մոնղոլ–թաթարները, նվաճելով Հայաստանը, հայ ազնվականական ուժերին պարտադրում են մասնակցել իրենց արշավանքներին, վճարել բարձր հարկեր, եկվորներին զիջել լավագույն հողերը ևն։ XIV–XV դդ. հայ աշխարհիկ ազնվականությունըվերջնականապես դուրս է մղվում քաղաքական կյանքից։ XV դ. առանձին լեռնային շրջաններում (Արցախում, Սյունիքում, [[Համշեն]]ում, Սասունում, Զեյթունում ևն) հայ Ազնվականության հյուծված մնացորդները թեպետ պահպանում էին իրենց գոյությունը, բայց նրանք հեռու էին երկրի քաղաքական կյանքի վրա ներազդելուց։ Հայ հոգևոր ազնվականությունըհիշյալազնվականությունը հիշյալ շրջանում ունեցել է համեմատաբար զորեղ դիրքեր։ Օգտագործելով իր ունեցած արտոնությանը՝ նա ընդարձակ կալվածների տեր է դարձել։ Հոգևորականների արտոնյալ կացությունը աշխարհիկ Ազնվականությանը դրդում էր կամ իր կալվածները «հոգու փրկության» պատրվակի տակ «նվիրել» վանականությանը և Փրկել դրանք նվաճողներից, կամ էլ դառնալ հոգևորական՝ հոգևոր պաշտոնը դարձնելով իր տոհմի ժառանգական արտոնությունը ([[Օրբելյսւններ]]ը՝ [[Տաթև]]ում, Պահլավունիները՝ [[Հավուց Թառ]]ում, Երկայնաբազուկ–Զաքարյանները՝ [[Սանահին]]ում ևն)։ Ազնվականության որոշ մասն էլ «Բեյթ–ուլ–մալի» օրենքի հարկադրանքով [[իսլամ]] էր ընդունում և հզմալրում տիրող վերնախավի շարքերը։
 
XVII–XVIII դդ. Արցախում և Սյունիքում պահպանված աշխարհիկ Ազնվականության մնացորդները, որոնք կոչվում էին մելիքներ, որը կոչում էր և շնոհվում էր պարսից շահի կողմից, զգալի դեր խաղացին հայ ազգային–ազատագրական շարժման մեջ։ Արևմտյան Հայաստանում՝ Սասանում, Զեյթունում, [[Վան]]ում, Հեքյարում, Մուշում «իշխան», «[[մելիք]]», «քեհյա» կոչումով հայ ազնվականները էական դեր խաղացին XIX դ. 2-րդ կեսի հայ ազատագրական շարժումների ժամանակ։
 
XVIII–XIX դդ. հայ Ազնվականության խլյակներն ընտրում էին արդյունաբերության կամ վաճառականության ուղին։ Հայկական հողի վրա զարգացման նպաստավոր պայմաններ չգտնելով՝ նրանք սովորաբար գաղթում էին օտար երկրներ։ Երբեմն ոմանց հաջողվում էր արտասահմանյան պետություններում հավաստագրել իրենց ազնվազարմությունը և բարձր դիրքերի հասնել։