Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
1891 թ. դատապարտվում է մահապատժի, սակայն [[1893]] թ. նրան հաջողվում է բանտից փախչել [[Իրան]], ապա մեկնել [[Թիֆլիս]]՝ աշխատանք որոնելու։ Մինչև [[1895]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ [[1895]] թ. մեկնում է [[Սանկտ Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է [[Մկրտիչ Ա Վանեցի|Խրիմյան Հայրիկի]] նշանակած թոշակով։
 
[[1897]] թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է [[Էստոնիա]]։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում ՌևելիՌևալի, այնուհետև՝ [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Մոսկվա]]յի, [[Դոնի Ռոստով|Ռոստով]]ի, [[Թբիլիսի|Թիֆլիս]]ի, [[Դիլիջան]]ի ու [[Երևան]]ի բանտերում։
 
[[1898]] թ. գաղտնի աքսորվում է [[Իրան|Պարսկաստան]], որտեղից փախչում է [[Բաթում]] և մեկնում [[Փարիզ]]։ Ընդունվում է [[Փարիզ]]ի՝ [[Ժյուլիան ակադեմիա|Ռուդոլֆ Ժյուլիանի մասնավոր գեղարվեստի ակադեմիա]] (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։
[[1913]] թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է [[Մյունխեն]]ի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։
 
[[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի [[Վան]]։ Նկարում է «ՍիսփանՍիփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։
 
[[1915]] թ. կազմակերպվում է [[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]]ը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր։ Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը։ Նույն թվականին գաղթականների հետ գնում է [[Էջմիածին]], այնտեղից՝ [[Թբիլիսի|Թիֆլիս]]։
1610

edits