«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
==Եպիսկոպոս ձեռնադրվելը==
[[1841]] թվականի հունիսի 7-ին Գևորգ վարդապետը [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսից]] դեպի [[Էջմիածին]]՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: Հունիսի 29-ին նա կանգ է առնում [[Գյումրի|Ալեքսանդրապոլում]] և այստեղ բռնկված [[Ժանտախտ (Քոլերա)|Ժանտախտի]] պատճառով երեք օր մնում կարանտինում: Դրանից հետո նա հանգրվանում է Ալեքսանդրապոլի առաջնորդարանում: Այդ միջոցին [[Թբիլիսի|Թիֆլիսում]] էր գտնվում Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]], և վարդապետը կաթողիկոսին է ուղարկում Ստեփանոս և Մատթեոս պատրիարքների տված՝ եպիսկոպոսության վկայականներն ու [[Բուրսա|Պրուսայի]] ժողովրդի հանրագիրը առ այն, որ տեղի բնակչությունը ցանկանում է, որպեսզի նրան եպիսկոպոսի աստիճան շնորհվի: Կաթողիկոսը հրավիրում է Գևորգ վարդապետին Թիֆլիս: Երբ այնտեղ նրանք հանդիպում են, [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]] ոտքի է կանգնում, գրկում ու համբուրում է նրան և ասում. «Յառաջ քան զմարմնոյդ ծանօթութիւն, հոգի քո և սխրագործութիւնք ծանօթ են ինձ»: Կաթողիկոսը տասնմեկ ամիս հյուրընկալում է Գևորգ վարդապետին [[Թբիլիսի|Թիֆլիսում]], և [[1848]] թվականի հունիսի 24-ին միևնույն կառքով միասին մեկնում են [[Էջմիածին]]: Հաջորդ ամսի 11-ին Ներսես Աշտարակեցին Մայր տաճարի մեջ Գևորգ վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս: Դրանից հետո բռնում է վերադարձի ճամփան և սեպտեմբերի 28-ին հասնում է իր վիճակը, որտեղ արժանանում է առավել հանդիսավոր ու շքեղ ընդունելության, քան առաջին գալուստին: Ներկա էին նաև օտարերկրացիներ:
 
==Պրուսայի 1855 թվականի երկրաշարժը==
[[Պատկեր:View of Bursa and the Sultan Bayezid I Camii between 1880 and 1893.jpg|thumb|mini|250px|աջից|Տեսարան [[Բուրսա|Պրուսայից]] (1880-ականներ)]]
1855 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գևորգ եպիսկոպոսը բացակայում էր իր վիճակից, երբ հզոր երկրաշարժ տեղի ունեցավ՝ ավերելով [[Բուրսա|Պրուսայի]] բազմաթիվ բնակելի շենքեր, կամուրջները, եկեղեցին ու մզկիթը: Աղետից փրկված ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ ծանր կացության մեջ՝ զրկվելով կացարանից, հագուստից ու ապրուստի միջոցներից: Շատ ընտանիքներ հեռանում են [[Ստամբուլ|Կոստանդնուպոլիս]]: Այսպիսով, օգնության կարիք ունեին թե՛ Պրուսայում մնացած բնակիչները, թե՛ մայրաքաղաք մեկնածները: Կտրված էր քաղաքի երկու թաղամասերի միջև հաղորդակցությունը: Գետից այն կողմ էր գտնվում դպրոցի շենքը, և այս կողմում դասերը կազմակերպելու համար անհրաժեշտ էր դպրոցի շենք վարձել: Եպիսկոպոսն անձնական միջոցներ չուներ այդ ամենը կազմակերպելու համար, ուստի սկսում է շրջել հայ մեծահարուստների ու ամիրաների տներում, պերճախոս լեզվով ներկայացնել Պրուսայի բնակչության թշվառ վիճակը և գումար խնդրել՝ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Հավաքված գումարով պարեն է ձեռք բերվում ու հատկացվում առանց ապրուստի մնացած սովյալ ժողովրդին, շենք է վարձվում դպրոցի համար և վերակառուցվում են [[Բուրսա|Պրուսայի]] եկեղեցու փլուզված կամարները:
 
 
 
1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
1957

edits