«Պետական պարտք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տնտեսագիտություն}}
'''Պետական պարտք''' ({{lang-en|Government debt}}, {{lang-ru|Государственный долг}}), երկրին (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին պետության պարտքը: Պետական պարտքը պետության ֆինանսական գործունեության արդյունք է, որն իրականացվում է [[բյուջեի դեֆիցիտ]]ը ծածկելու համար: Բյուջեի դեֆիցիտն այն գումարն է, որով տվյալ տարում պետության կատարած ծախսերը գերազանցում են նրա եկամուտները: Մեկ այլ սահմանման համաձայն էլ, պետական պարտքը երկրի պետական բյուջեի բոլոր տարիների գումարային դեֆիցիտների և գումարային ավելցուկների տարբերությունն է<ref name="opred">[http://rudiplom.ru/lekcii/finansy/Finansy_denezhnoe_obraschenie_i_kredit/4_5.html ''Государственный долг РФ. Сущность и формы государственного долга.'']</ref>:
 
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3289&lang=arm|title=Legislation: National Assemly of RA|website=www.parliament.am|accessdate=2018-04-11}}</ref>: