«Պետական պարտք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ֆինանսներ ՀոթՔաթ գործիքով
Տող 4.
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3289&lang=arm|title=Legislation: National Assemly of RA|website=www.parliament.am|accessdate=2018-04-11}}</ref>:
 
Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա թեթե՛ հարկատուների, թեթե՛ ներդրողների և թեթե՛ միջազգային կառույցների համար: Եթե 20-րդ դարում պետական պարտքի հետ կապված խնդիրներին բախվում էին զարգացող երկրները, ապա 21-րդ դարում պարտքային խնդիրներ ի հայտ եկան նաև [[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|ՏՀԶԿ]] անդամ երկրներում, և վարկանիշային ընկերություններն սկսեցին իջեցնել նաև ՏՀԶԿ և, անգամ, [[Մեծ յոթնյակ]]ի անդամ երկրների վարկանիշները<ref>{{Cite news|url=https://www.currenttime.tv/a/28731129.html|title=Коротко: что такое госдолг и почему о нем говорят|last=Время|first=Настоящее|newspaper=Настоящее Время|language=ru|access-date=2018-04-11}}</ref>:
 
Պետական պարտքը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին, եթե ներգրավված միջոցներն արդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, պետական պարտքը կարող է խոչընդոտել տնտեսական աճին, եթե պարտքի սպասարկումն ու մարումը մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, որոնք կարող էին օգտագործվել պետության առջև ծառացած այլ խնդիրները լուծելու համար<ref>{{Cite book|title=Պետական պարտքի կառավարման վերաբերյալ վերջին տարիներին ընդունած քաղաքական որոշումները և դրանց հետևանքները (հետազոտություն):|last=|first=|publisher=Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան|year=2014|isbn=|location=Երևան|pages=3}}</ref>:
Տող 16.
[[պատկեր:Government debt gdp.png|thumb|300px|Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ըստ երկրների 2018 թվականի դրությամբ:]]
Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց արդյունքում երկարատև ժամանակ պետական բյուջեն կարող է դեֆիցիտով աշխատել: Հետևաբար, գոյանում և աճում է պետական պարտքը: Պետական պարտքի առաջացման տարբեր պատճառներ գոյություն ունեն.
*''Պատերազմներ'':Պատերազմական գործողությունների ժամանակ աճում են ռազմական ծախսերը: Այդ ծախսերը ֆինանսավորելու համար գոյություն ունեն երեք հիմնական տարբերակներ՝
#Մեծացնել հարկերը, որը կխաթարի աշխատելու մոտիվացիային,
#Փողի լրացուցիչ քանակի թողարկումը, որի արդյունքում տեղի կունենա գնաճ՝ ինֆլյացիա,
#Օգտագործել դեֆիցիտային ֆինանսավորում, որն իրականացվում է բնակչության պարտատոմսեր վաճառելով: Այս քայլին դիմել են գերմանացիները՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
 
*''Տնտեսական անկումներ'': Տնտեսական անկման ժամանակ, երբ ազգային եկամուտը կրճատվում է, հարկերը ևս ավտոմատ կերպով կրճատվում են և առաջանում է դեֆիցիտ: Օրինակ, [[ԱՄՆ պետական պարտք]]ը մեծացավ [[Մեծ ճգնաժամ]]ի ընթացքում:
 
*''Հարկերի կրճատում'': Տնտեսության վերականգնման նպատակով հարկային օրենսդրության մեջ կարող են իրականացվել փոփոխություններ, որոնցով կրճատվեն ինչպես անձնական եկամուտները, այնպես էլ կորպորացիաների շահութահարկերը, որի հետևանքով առաջանում է բյուջեի դեֆիցիտ: Այսպիսի խնդրի առջև կանգնեց Միացյալ Նահանգները՝ 1981 թվականին «Հարկերի մասին» բիլի ընդունումից հետո:
 
*''Քաղաքական կամքի բացակայություն'': Բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը նաև քաղաքական կամքի բացակայության արդյունք են, քանի որ պետական ծախսերի աճը և հարկերի կրճատումը նպաստում են ընտրողների քվեների ստացմանը<ref>{{Cite book|title=Индикаторы долга|last=(Счетная палата Австрийской Республики)|first=Генеральный секретариат ИНТОСАИ – RECHNUNGSHOF|publisher=|year=2015|isbn=|location=Вена|pages=8}}</ref>:
 
== Պետական պարտքի մտացածին և իրական հետևանքներ ==
Տող 31.
 
Պետական պարտքի մտացածին հետևանքներն են՝
#''Վերաֆինանսավորում'': Որևէ պատճառ գոյություն չունի պետական պարտքը կրճատելու կամ վերացնելու համար: Գործնականում, երբ պարտքի ինչ-որ մասի վճարման ժամկետը մոտենում է, պետությունը չի կրճատում իր ծախսերը և չի բարձրացնում հարկերը, որպեսզի մարի պարտատոմսերը: Պետությունը վերաֆինանսավորում է իր պարտքը, այսինքն նոր պարտատոմսեր է վաճառում և ստացված հասույթն օգտագործում է պարտատոմսերի դիմաց վճարելու համար:
#''Հարկում'': Պետությունը օրենսդրական կարգով իրավունք ունի բնակչությունից հարկ գանձելու: Ուստի պետության եկամտի աղբյուրներից մեկը համարվում է հարկումը և, ի տարբերություն, տնային տնտեսությունների և ֆիրմաների չի սնանկանում:
#''Փողի ստեղծում'': Պետությունը չի կարող սնանկանալ նաև այն պատճառով, որ իրավունք ունի փող թողարկել, որը կարելի է վճարել պարտքի դիմաց: Սակայն փողի ստեղծումը պարտք մարելու կամ պարտատոմսերի դիմաց տոկոսը վճարելու համար կարող է ունենալ ինֆլյացիոն էֆեկտ<ref>{{Cite web|url=http://www.econlib.org/library/Enc/GovernmentDebtandDeficits.html|title=Government Debt and Deficits: The Concise Encyclopedia of Economics {{!}} Library of Economics and Liberty|website=www.econlib.org|accessdate=2018-04-11}}</ref>:
 
Տնտեսագետ [[Ադոլֆ Վագներ]]ը փորձել է հասկանալ, թե արդյոք պետական պարտքը կարող է գալիք սերնդի համար բեռ հանդիսանալ: Նա նշում է, որ նախ և առաջ պետք է պարզել ներքիններքի՞ն, թեթե՞ արտաքին պարտքի հետ գործ ունենք: Պարտքի մեծ մասը ներքին պարտքն է: Պետական պարտատոմսերի մեծ մասը բաշխված է երկրի ներսում: Փաստորեն, պետական պարտքը միաժամանակ հասարակության ակտիվն է: Տվյալ երկրի քաղաքացիների հայեցողության տակ գտնվող պետական պարտատոմսերի մարումը գնողունակության ոչ մի արտահոսք չի առաջացնի երկրի տնտեսությունից<ref>{{Cite web|url=https://pravo.studio/kreditovanie/osnovnyie-napravleniya-razvitiya-teorii-47205.html|title=1. 1. Основные направления развития теории государственного долга|website=pravo.studio|language=en|accessdate=2018-04-11}}</ref>:
 
Սակայն չի էլ կարելի ժխտել, որ պետական պարտքը կարող է նաև լուրջ խնդիրներ առաջացնել տնտեսության համար: Պետական պարտքի իրական հետևանքներն են՝
#''Եկամտի բաշխում'': Պետական պարտատոմսերը անհավասարաչափ են բաշխվա սեփականատերերի միջև: Դրանց զգալի մասը կենտրոնացված է բնակչության առավել ունևոր խմբերի մոտ, իսկ մի մասն ընդհանրապես չունի: Քանի որ հարկային համակարգը բավարար չափով պրոգրեսիվ չէ, պետական պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարումն ավելի է մեծացնում եկամուտների անհավասարությունը: Եթե պետության նպատակը սոցիալական հավասարության հասնելն է, ապա նման վերաբաշխման էֆեկտը անցանկալի :
#''Խթաններ'': Պարտքի տոկոսների տարեկան վճարները պետք է կատարվեն հարկերից: Նման լրացուցիչ հարկերը կարող են մարել ձեռնարկատիրական ռիսկի դիմելու պատրաստակամությունը, տեխնոլոգիական, նորարական և այլ ներդրումներ կատարելու ցանկությունները: Արդյունքում, արգելքներ կառաջանան տնտեսական աճի համար:
#''Արտաքին պարտք'': Արտաքին պարտքը, այսինքն երկրի պարտքը արտասահմանյան քաղաքացիներին և ինստիտուտներին, երկրի համար խոշոր տնտեսական բեռ է: Պետական պարտքի այդ մասը տոկոսների և հիմնական մասի վճարը պահանջում է երկրի իրական արդյունքի փոխանցում այլ պետության:
#''Ֆիսկալ քաղաքականության սահմանափակում'': Խոշոր և աճող պետական պարտքը դժվարացնում է ֆիսկալ միջոցառումների իրականացումը, թուլացնում է նրա արդյունավետությունը:
#''Դուրսմղման էֆեկտ և կապիտալի կուտակում'': Պետությունը կարող է իր պարտքի իրական տնտեսական բեռը գցել ապագա սերնդի ուսերին, որովհետև պարտքի պատճառով ապագա սերունդն ավելի քիչ ներդրումային ապրանքներ կժառանգի: Այն կապված է դուրսմղման էֆեկտի հետ, քանի որ դեֆիցիտի ֆինանսավորումը մեծացնում է տոկոսադրույքը, հետևաբար կրճատվում են ներդրումները: Ապագա սերունդը փոքր արտադրական պոտենցիալով տնտեսություն է ժառանգում: Հետևաբար, այլ հավասար պայմանների դեպքում կենսամակարդակն ավելի ցածր կլինի,քան այլ դեպքերում: Օրինակ, տնտեսությոնը գործում է լրիվ զբաղվածության պայմաններում և պետական բյուջեն հավասարակշռված է: Պետությունն ինչ-որ պատճառով մեծացնում է իր ծախսերը: Լրիվ զբաղվածության պայմաններում արտադրական հնարավորությունների կորի մի առանցքի վրա վերցնենք պետական սեկտորի ապրանքները, մյուսի վրա՝ մասնավոր սեկտորի: Այդ պայմաններում պետական ծասերի մեծացումը տնտեսությունը կորի վրայով կտեղաշարժվի պետական սեկտորի ապրանքների առանցքի ուղղությամբ, որը նշանակում է մասնավոր սեկտորի ապրանքների արտադրության կրճատում, որտեղ արտադրվում են և սպառման, և ներդրումային ապրանքներ: Եթե պետական սեկտորում արտադրությունը մեծանում է սպառողական ապրանքների հաշվին, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ներկա սերնդի վրա: Եթե պետական սեկտորում արտադրությունը բերի ներդրումային ապրանքների արտադրության կրճատման, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ապագա սերնդի վրա<ref>{{Cite news|url=https://www.thebalance.com/what-is-the-public-debt-3306294|title=What Is the Public Debt?|newspaper=The Balance|language=en|access-date=2018-04-11}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==