«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Բայց շուտով, երբ Անգլիայի դեսպանը պաշտպանում է բողոքական քարոզիչների գործունեությունը, Հակովբոս պատրիարքը ինքն է՛լ համոզվում է, որ նրանց դեմ խստությամբ պայքարել հնարավոր չէ, այլ միայն դպրոցով, որի կարիքը Կոստանդնուպոկսում զգացվում էր դեռ 18-րդ դարի սկզբից: 1838 թվականին ամիրա Կարապետ Պալյանի ջանքերով Սկյութարում հիմնվում է Սուրբ Երուսաղեմի ճեմարանը, որի պահպանության ու զարգացման համար մեծ ջանքեր է ներդնում պատրիարքը: Բայց մյուս ամիրաները թշնամանք տածելով Կարապետ Պալյանի հանդեպ, չեն աջակցում դպրոցի պահպանմանը: Արդյունքում վեճ է ծագում ժողովրդի և ամիրաների միջև, ինչի պատճառով Հակովբոս պատրիարքը հրաժարական է տալիս, իսկ պատրիարքական աթոռին 1840 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին բազմում է նրա նախորդը՝ Ստեփանոսը:
Ազգային Գերագույն ժողովի որոշմամբ Գևորգ վարդապետը գնում է Արմաշ՝ իբրև պատրիարքի հրավիրակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին, շարունակելով ծառայել Միջգյուղի համայնքին, Ստեփանոս պատրիարքի հավանությամբ ստանձնում է պատրիարքական փոխանորդության պաշտոնը, որը վարում է մինչև 1843 թվականի հունվարի 22-ը:
1841 թվականի հունվարի 15-ին պատրիարքը նրան շնորհում է վարդապետական ծայրագույն իշխանություն (ծայրագույն վարդապետ) և եպիսկոպոսության աստիճան վկայական, թեև նա չի կարողանում իսկույն ժամանել Էջմիածին՝ ձեռնադրվելու համար:
 
==Պրուսայի հոգևոր առաջնորդը==
Գևորգ վարդապետն իր գործունեության շնորհիվ բարի համբավ էր վայելում ոչ միայն իր ժողովրդի շրջանում: [[1846]] թվականի հունիսի 11-ին նա [[Աբդուլ Մեջիդ|սուլթան Մեջիդից]] ստանում է Իֆթիխարի (Գոհունակության) ականակուռ շքանշան:
 
==Եպիսկոպոս ձեռնադրվելը==
[[1841]] թվականի հունիսի 7-ին Գևորգ վարդապետը [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսից]] դեպի [[Էջմիածին]]՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: Հունիսի 29-ին նա կանգ է առնում [[Գյումրի|Ալեքսանդրապոլում]] և այստեղ բռնկված [[Ժանտախտ (Քոլերա)|Ժանտախտի]] պատճառով երեք օր մնում կարանտինում: Դրանից հետո նա հանգրվանում է Ալեքսանդրապոլի առաջնորդարանում: Այդ միջոցին [[Թբիլիսի|Թիֆլիսում]] էր գտնվում Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]], և վարդապետը կաթողիկոսին է ուղարկում Ստեփանոս և Մատթեոս պատրիարքների տված՝ եպիսկոպոսության վկայականներն ու [[Բուրսա|Պրուսայի]] ժողովրդի հանրագիրը առ այն, որ տեղի բնակչությունը ցանկանում է, որպեսզի նրան եպիսկոպոսի աստիճան շնորհվի: Կաթողիկոսը հրավիրում է Գևորգ վարդապետին Թիֆլիս:
 
1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցու]] կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
 
1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցու]] կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
 
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե վանքը]], այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, [[Բյուրական]]ի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)|Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին]] և այլն։ 1874 թվականին հիմնել է [[Գևորգյան ճեմարան]]ը, ապա [[Էջմիածնի թանգարանը]]։
1956

edits