«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Ազգային Գերագույն ժողովի որոշմամբ Գևորգ վարդապետը գնում է Արմաշ՝ իբրև պատրիարքի հրավիրակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին, շարունակելով ծառայել Միջգյուղի համայնքին, Ստեփանոս պատրիարքի հավանությամբ ստանձնում է պատրիարքական փոխանորդության պաշտոնը, որը վարում է մինչև 1843 թվականի հունվարի 22-ը:
1841 թվականի հունվարի 15-ին պատրիարքը նրան շնորհում է վարդապետական ծայրագույն իշխանություն և եպիսկոպոսության աստիճան վկայական, թեև նա չի կարողանում իսկույն ժամանել Էջմիածին՝ ձեռնադրվելու համար:
 
==Պրուսայի հոգևոր առաջնորդը==
[[Պատկեր:View of Bursa from Tophane between 1880 and 1893.jpg|thumb|mini|350px|աջից| Պրուսայի ([[Բուրսա]]) համայնապատկերը 1880-ականներին:]]
Մի քանի տարի անց Գևորգ վարդապետը հիվանդանում է, և այդ օրերի պատրիարք Մատթեոսը, Միջգյուղի ամիրաներ Մաքսուդի ու Ջանիկի խորհրդով, նրան ուղարկում է [[Բուրսա|Պրուսայի]] հանքային ջերմուկները՝ բուժվելու: Պրուսայում ևս Գևորգ վարդապետը շատ շուտով նվաճում է քաղաքացիների սերը, որոնք խնդրում են պատրիարքին, որպեսզի նրան կարգի իրենց հոգևոր առաջնորդ: Մատթեոս պատրիարքն ընդառաջում է նրանց խնդրանքին և 1844 թվականի օգոստոսի 2-ին Գևորգ վարդապետին նշանակում [[Բուրսա|Պրուսայի]] առաջնորդ: Նա պաշտոնը ստանձնելու է մեկնում հոկտեմբերի 7-ին՝ սուլթան [[Աբդուլ Մեջիդ]]ի հրովարտակի ստացվելուց հետո, և բնակչությունը նրան դիմավորում է մեծ շուքով ու ցնծությամբ:
[[Բուրսա|Պրուսան]] հիմնականում թուրքախոս քաղաք էր, որտեղ ծառայող քահանաներն անգամ հայերեն լավ չէին խոսում, իսկ հայապահպանության հիմնական հոգսն ընկած էր եկեղեցու ուսերին: Եվ այս պարագայում քաղաքի նոր առաջնորդի գլխավոր խնդիրն էր հավատացյալների շրջանում մայրենի լեզուն տարածելն ու ամրապնդելը: Դրա հիմնական միջոցը դպրոցն էր, ինչպիսիք թեև կային Պրուսայում, սակայն շատ վատ ու նախնական վիճակում: Դրանցում հայ մանուկները թուրքական ձևով հավաքվում էին մեկ սենյակում, որը հենց ամբողջ դպրոցի շենքն էր, հազիվ սովորում էին ճանաչել հայոց գրերը՝ առանց կարողանալու հասկանալ կարդացածի իմաստը: Նրանք նաև հայերենով երկու խոսք իրար կապակցել չէին կարողանում: Իսկ ծնողները, որոնք հիմնականում արհեստավորներ էին և վաճառականներ, մի-երկու տարի դպրոց ուղարկելուց հետո իրենց զավակներին հանում էին դպրոցից և ուղարկում մեկ այլ արհեստավորի կամ վաճառականի մոտ: Եվ այս իրավիճակում Գևորգ վարդապետն սկսում է բարեկարգել երկսեռ դպրոցները: Նախ անհրաժեշտ էր դպրոցի նորմալ շենք, որի համար անհրաժեշտ գումարը շատ արագ հավաքվեց վարդապետին մեծապես սիրող ու հարգող հայ ամիրաների ու ժողովրդի հանգանակություններով: Կառուցվում է դպրոցին վայել երկուհարկանի շենք, որում կար ութ հարմար սենյակ, և Կոստանդնուպոլսից հրավիրվում են քիչ թե շատ պատրաստված վարժապետներ ու վարժուհիներ: Այս ամենին գումարվում է Գևորգ վարդապետի քարոզչությունը ուսման, կրթության, մայրենի լեզվին լավագույնս տիրապետելու մասին՝ ոգևորելով թե՛ վարժապետներին, թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին: ամեն օր ներկա լինելով դասերին, նա իր բարերար ազդեցությունն էր թողնում կրթական գործընթացի վրա՝ խրախուսելով դժվարացողներին և գովելով առաջադիմողներին: Նաև աղքատ ընտանիքների աշակերտներին ապահովում էր գրենական պիտույքներով: Բայց դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված էին ոչ միայն աղքատները, որոնց խնդրի լուծումը, ինչպես տեսանք, հեշտ էր, այլև այն երեխաները, որոնց ծնողները չէին կարևորում կրթությունը: Եվ վարդապետը կարողանում է նաև նրանց համոզել իր ազդեցիկ խոսքով՝ հաճախակի զրուցելով շատ ընտանիքների հետ: Նա նաև պայմանավորվում է վաճառականների ու արհեստավորների հետ, որպեսզի նրանք չընդունեն ոչ մի աշակերտի, եթե չունենան դպրոցի վկայական:
Այսպիսով, դպրոցում սկսում է սովորել 500 տղա և 400 աղջիկ: Օսմանյան կայսրությունում այսքան մեծ թվով աղջիկների կրթությունն ապահովելը, հիրավի, մեծ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր եղավ իրականացնել: Շուտով դպրոցի շենքը սկսում է չբավականացնել և կարիք է ստեղծվում երկսեռ դպրոցի ևս մեկ շենք կառուցելու: Վարդապետը նաև [[Խասգյուղ]]ից ու Միջգյուղից [[Բուրսա|Պրուսա]] է բերում 12 աշակերտ, որոնք իր ծախսով պետք է սովորեին դպրոցում: Իսկ դրա նպատակն էր, որպեսզի խաղերի և առօրյա խոսակցությունների ժամանակ այս բացառապես հայախոս երեխաները բնական ճանապարհով փոխանցեին հայոց խոսքը իրենց թուրքախոս հասակակիցներին:
Գևորգ վարդապետն իր գործունեության շնորհիվ բարի համբավ էր վայելում ոչ միայն իր ժողովրդի շրջանում: [[1846]] թվականի հունիսի 11-ին նա [[Աբդուլ Մեջիդ|սուլթան Մեջիդից]] ստանում է Իֆթիխարի (Գոհունակության) ականակուռ շքանշան:
 
 
 
1956

edits