«Սանահինի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
փաստ կաղապարը կամուրջի տեղեկաքարտում չի աշխատում նորմալ
No edit summary
Տող 30.
}}
 
'''Սանահինի կամուրջ,''' [[միջնադարյան Հայաստան]]<nowiki/>ի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Գտնվում է ՀՀՀայաստանի Հանրապետության [[Լոռու մարզ]]ի [[Ալավերդի]] քաղաքում՝ [[Դեբեդ]] գետի վրա։ 12-րդ դարում{{փաստ}} այն կառուցել է [[Վանենի թագուհի]]ն ի հիշատակ իր ամուսնու՝ [[Աբաս Կյուրիկյան|Աբաս Բագրատունու]]։ Կամրջով է անցնում [[Սանահինի վանք]]ը տանող ճանապարհը։ 18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք, կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։
 
 
 
Նորոգվել է մի քանի անգամ։ 1888 թ. [[Թբիլիսի|Թիֆլիսի]] [[Նորաշեն եկեղեցի|Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու]] քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը։<ref>Վ.Հարությունյան, ''Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները'', Երևան 1960:</ref> 1928-1929 թթ. [[Ալեքսանդր Թամանյան]]ի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940 թթ., 1976-1977 թթ. իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ։<ref>Գ.Շախկյան, ''Լոռի. պատմության քարակերտ էջերը,'' Երևան 1986:</ref>