«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1.
{{Արևմտահայերեն|Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի''', {{ԱԾ}}, [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից։ Հաջորդել է [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն]]։
==Կյանքի վաղ տարիները==
Գևորգ Դ կաթողիկոսը (ավազանի անունով՝ Գրիգոր Քերեստեճյան) ծնվել է [[1813]] թվականի հուլիսի 5-ին, [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսի]] [[Սամաթիա]] արվարձանում, արհեստավորների ընտանիքում: Նրա հայրը ատաղձագործ Գրիգորի որդի մահտեսի Պետրոսն էր: Մահտեսի անվանում էին [[Երուսաղեմ]] ուխտի գնացած հավատացյալներին: Պետրոսը դերձակ էր և օսմանյան բանակի [[ենիչերի]] զինվորների համար մինթան, այսինքն վերնազգեստ էր կարում: Իսկ մոր անունը Սրբուհի էր, որը նույնպես մահտեսի էր:
Նրանց ընտանիքում իշխող ջերմեռանդության ու խիստ բարեպաշտական մթնոլորտի մեջ է մեծանում է Գրիգորը, որը յոթ տարեկանում արդեն անգիր գիտեր եկեղեցական շատ աղոթքներ, ինչպես իր հասակակիցներից շատերը այդ ժամանակաշրջանում:
[[1820]] թվականից Գրիգորի կրթությամբ է սկսվում զբաղվել Հովսեփ դպիրը, որն իր տանը հիմնել էր մասնավոր ուսումնարան: Այստեղ նա շատ երեխաների հետ սովորում է գրել, կարդալ, քրիստոնեական վարդապետություն, ժամասացություն, [[շարական]]ներ երգել, ինչպես նաև թվաբանական ու քերականական աղքատիկ տեղեկություններ: Հովսեփ դպիրի մոտ ստացած մակերեսային ուսումը, այնուամենայնիվ, Գրիգորի մոտ սեր է արթնացնում առ եկեղեցին:
Այստեղ նա սովորում է յոթ տարի, մինչև որ Հարություն ամիրա Պեզճյանի հովանավորությամբ և Կարապետ պատրիարքի հսկողությամբ բացվում է [[Գում Գափու]]ի պատրիարքական եկեղեցու [[Ժառանգավորաց վարժարան]]ը: Այստեղ դասախոսում էր ժամանակի հռչակավոր գիտնական, վարժապետ [[Գրիգոր Փեշտիմալճյան|Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանը]]: Վարժարանը բացվել էր քահանայության պատրաստվող պատանիների և հասակավոր դպիրների համար:
Գրիգոր Քերեստեճյանն այս վարժարանում սովորում է երկու տարի՝ 1827-1829 թվականներին՝ [[Գրիգոր Փեշտիմալճյան]]ից ստանալով բարոյական արժեքներ և գիտելիքներ, թեպետ դարձյալ սահմանափակ ու միակողմանի: Այս տարիներին Գրիգորն այնքան է աչքի ընկնում իր ուշիմությամբ, ջանասիրությամբ և համեստությամբ, որ գրավում է պատվելու և Կարապետ պատրիարքի ուշադրությունը, վայելում նրանց սերը: [[1830]] թվականի մայիսի 25-ին պատրիարքը ոսկեգիր կոնդակով նշանակվում է [[Պոլսո հայոց պատրիարքություն|Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական]] փոխանորդարանի քարտուղար՝ պաշտոնավարելով չորս տարի Առաքել ավագ քահանայի և ապա Պրուսացի Պողոս վարդապետի օրոք:
==Վարդապետ ձեռնադրվելը==
Շուտով հրաժարական է տալիս Կարապետ պատրիարքը, որի փոխարեն պատրիարք է ընտրվում Պրուսացի Ստեփանոս արքեպիսկոպոսը: Հենց նա էլ, անսալով Գրիգորի խնդրանքին, 1834 թվականի ապրիլի 7-ին պատրիարքական եկեղեցում նրան ձեռնադրում է [[սարկավագ]], իսկ հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին՝ կուսակրոն քահանա: Գրիգոր Քերեստեճյանն ընտրում է Գևորգ անունը:
Գևորգ աբեղան իր հոգևոր գործունեությունը սկսում է քարոզչությամբ՝ [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսի]] Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին և Սուրբ Հարություն եկեղեցիներում՝ շուտով արժանանալով ժողովրդի համակրանքին: Ձեռնադրությունից մի քանի ամիս անց պատրիարքը եկեղեցում ներկա լինելով Գևորգ աբեղայի մի քարոզին, խիստ հավանում է այն և դեկտեմբերի 9-ին նրան շնորհում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանություն: Աչքի ընկնելով իր քարոզչությամբ, նա դառնում է ոչ միայն ժողովրդի, այլև ամիրաների ու իշխանների սիրելին, և նրանց խնդրանքով Ստեփանոս պատրիարքը նշանակում է [[Խասգյուղ]]ի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քարոզիչ՝ վստահելով նաև գյուղի եկեղեցու և դպրոցի կառավարման հոգսը:
==Կրթական գործունեությունը==
Այստեղ Գևորգ վարդապետի համար բացվում է գործունեության լայն ասպարեզ. նա հատկապես սկսում է զբաղվել մանուկների դաստիարակությամբ ու կրթությամբ: Հետագայում, հաշվի առնելով նրա նվիրված գործունեությունն այս ասպարեզում, ժողովուրդը Գևորգ վարդապետին տալիս է «Դպրոցների պաշտպան» անունը: Նրա մի քարոզից ոգևորվելով, կրթության գործին նպաստել է որոշում գլխավոր ամիրաներից մեկը՝ Մկրտիչ Ճեզաիրլյանը: Նրա տրամադրած գումարով կառուցվում է դպրոցի շենքը, իսկ Գևորգ վարդապետը բարեկարգում է ուսումնական ծրագիրը՝ դասավանդվող առարկաների շարքում ընդգրկելով լեզուներև և բացելով գրադարան: Նաև կարգվում են առավել գիտակ ուսուցիչներ: Բայց նրա ամենանշանակալի նորամուծությունն էր օրիորդաց դպրոց հիմնելը այն ժամանակաշրջանում, երբ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] մեջ աղջիկների կրթությունն ավելորդ, նույնիսկ վնասակար բան էր համարվում:
1820-ական թվականներին [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսում]] քարոզչություն էին սկսել իրականացնել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ից]] ժամանած [[Բողոքականություն|բողոքական քարոզիչները]], որոնք քրիստոնեություն էին քարոզում հատկապես քրիստոնյա հայության շրջանում: Դրա դեմ պայքարելու համար ընտրվում է [[Մարզվան]]ի հոգևոր առաջնորդ Հակովբոս եպիսկոպոսը: Նա բողոքականության տարածման դեմն առնելու համար դիմում է խստությունների, հրապարակավ նզովում է բողոքականությունն ու [[Մարտին Լյութեր]]ի վարդապետությունը, իսկ բողոքականություն ընդունած հայերին աքսորել տվեց: Գևորգ վարդապետն այդ խիստ միջոցներին դեմ էր, իսկ բողոքականության դեմ պայքարի լավագույն զենքը համարում էր դպրոցն ու ժողովրդի դաստիարակությունը, որով էլ, ի դեպ, գործում էին ամերիկացի քարոզիչները: Գևորգ վարդապետն անհրաժեշտ էր համարում կանոնավոր դպրոցներ բացել և անվճար ուսում տալ աղքատ ընտանիքների երեխաներին: Դրան զուգահեռ նա ձգտում էր խնամքի կենտրոն բացել աղքատների ու որբերի համար, աշխատանք հայթայթել անգործ մնացած հայերի համար: Սակայն պատրիարքը դեռևս չէր հետևում Գևորգ վարդապետի հորդորներին:
==Հակովբոս պատրիարքի հետ հարաբերությունները==
Հակովբոս պատրիարքը սկսում է կասկածանքով վերաբերվել Գևորգ վարդապետին, քանի որ նա խիստ միջոցներ չէր գործադրում բողոքականության դեմ: Նրանց հարաբերությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ վարդապետը պատրիարքի ձեռքը չմատնեց բողոքականությանը հարած մի քանի հայրենակցի: Հակովբոս պատրիարքը նրան հրամայում է, իբրև աքսոր, հաստատվել Բերայում, զբաղվել այնտեղի քարոզչությամբ: Այդ պաշտոնն այն ժամանակ պատվավոր չէր համարվում: Գևորգ վարդապետը պատրաստ էր սիրով մեկնել իր ծառայության նոր վայրը, սակայն ընդվզում են Խասգյուղի բնակիչներն ու ամիրաները՝ դիմելով պատրիարքին և պահանջելով չհեռացնել իրենց վարդապետին: Միաժամանակ նրան են դիմում Միջգյուղի բնակիչներն ու ամիրաները, խնդրելով Գևորգ վարդապետին ծառայության նշանակել իրենց մոտ: Պատրիարքը տեսնելով ժողովրդի համակրանքը, հրաժարվում է վարդապետին Բերա աքսորելու մտքից, բայց նրան չի թողնում իր նախկին պաշտոնին, այլ 1840 թվականին հրամայում է տեղափոխվել Միջգյուղ:
Բայց շուտով, երբ Անգլիայի դեսպանը պաշտպանում է բողոքական քարոզիչների գործունեությունը, Հակովբոս պատրիարքը ինքն է՛լ համոզվում է, որ նրանց դեմ խստությամբ պայքարել հնարավոր չէ, այլ միայն դպրոցով, որի կարիքը Կոստանդնուպոկսում զգացվում էր դեռ 18-րդ դարի սկզբից: 1838 թվականին ամիրա Կարապետ Պալյանի ջանքերով Սկյութարում հիմնվում է Սուրբ Երուսաղեմի ճեմարանը, որի պահպանության ու զարգացման համար մեծ ջանքեր է ներդնում պատրիարքը: Բայց մյուս ամիրաները թշնամանք տածելով Կարապետ Պալյանի հանդեպ, չեն աջակցում դպրոցի պահպանմանը: Արդյունքում վեճ է ծագում ժողովրդի և ամիրաների միջև, ինչի պատճառով Հակովբոս պատրիարքը հրաժարական է տալիս, իսկ պատրիարքական աթոռին 1840 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին բազմում է նրա նախորդը՝ Ստեփանոսը:
Ազգային Գերագույն ժողովի որոշմամբ Գևորգ վարդապետը գնում է Արմաշ՝ իբրև պատրիարքի հրավիրակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին, շարունակելով ծառայել Միջգյուղի համայնքին, Ստեփանոս պատրիարքի հավանությամբ ստանձնում է պատրիարքական փոխանորդության պաշտոնը, որը վարում է մինչև 1843 թվականի հունվարի 22-ը:
1841 թվականի հունվարի 15-ին պատրիարքը նրան շնորհում է վարդապետական ծայրագույն իշխանություն և եպիսկոպոսության աստիճան վկայական, թեև նա չի կարողանում իսկույն ժամանել Էջմիածին՝ ձեռնադրվելու համար:
1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցու]] կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
|