Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 31 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Միքելանջելո ԲուոնարոտտիԲուոնարոտի''' ({{lang-it|Michelangelo Buonarroti}}, {{ԱԾ}}), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Michelangelos David.jpg|ձախից|մինի|Միքելանջելոն իր [[Դավիթ (Միքելանջելո)|«Դավիթ»]] քանդակը ավարտել է [[1504 թվական]]ին]]
 
Միքելանջելոն ծնվել է տոսկանական [[Կապրեզե]] քաղաքում, [[Արեցո]]յի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո ԲուոնարոտտիիԲուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ [[1485]]-[[1498]] թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակումապրելհասակում ապրել ու դաստիարակվել է [[Ֆլորենցիա]]յում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։
 
[[1488]] թ. Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ [[Դոմենիկո Գիրլանդայո]]յի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։
Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե [[Լորենցո Մեդիչի|Մեդիչի]]ի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ [[1492 թվական]]ին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։
 
[[1494]]-[[1495]] թթ.թվականներին Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվականին նա նորից գնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։
 
[[1501 թվական]]ին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ [[1503 թվական]]ին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ [[1503]]-[[1505|05]] թթ.թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործություններ։
 
[[1505 թվական]]ին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է [[1564 թվական]]ի [[փետրվարի 18]]-ին և թաղված է [[Սանտա-Կռոչե]] եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.