«Ֆրանսուա Ռաբլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն։ 1525 թվականին հեռացել է միաբանությունից։ Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն։ [[1532]] թվականին հրատարակել է անտիկ բժշկապետներ [[Հիպոկրատ]]ի և [[Գալեն Կլավդիոս|Գալենի]] երկերը։ [[1537]] թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում։ Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում, եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը։ [[1532]] թվականին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, [[1533]] թվականին՝ 2-րդ, [[1534]] թվականին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թվականին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, [[1552]] թվականին՝ 4-րդ մասերը։ 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է։ Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար։ [[1564]] թվականին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը։ Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը։ Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ, անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով։ Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ։ Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական։ Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն։ Ռաբլեն անդրադարձել է նաև [[Արտավազդ Բ]]-ի ճակատագրին, [[Հռոմ]]ում [[Տրդատ թագավոր]]ի շքեղ ընդունելությանը և այլն։
 
1553 թվականին մահամերձ [[Ֆրանսուա Ռաբլե|Ֆրանսուա Ռաբլեի]] վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է»<ref>{{Cite book|title=Գիտելիքների շտեմարան 4.Խայտաբղետ աշխարհ|last=Փարսադանյան|first=Ալբերտ|publisher=ՎՄՎ-ՊՐԻՆՏ հրատարակչություն|year=2007|isbn=|location=Երևան|pages=141}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==