«Վասիլի Մարգելովի հուշարձան (Եկատերինբուրգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])|2018-04-17 16:10:44}}
 
'''Վասիլի Մարգելովի հուշարձան''', հուշարձան [[Ռուսաստան|Ռուսաստանի Դաշնության]] [[Եկատերինբուրգ]] քաղաքում, որը նվիրված է  խորհրդային զորահրամանատար, 1954-1959 և 1961-1979 թվականներին [[ԽՍՀՄ]] օդադեսանտային զորքերի հրամանատար Վասիլի Ֆիլիպովիչ Մարգելովին։ Տեղադրված է Եկատերինբուրգի  [[Խորհրդային բանակի հրապարակ (Եկատերինբուրգ)|Խորհրդային բանակի հրապարակում]], քաղաքի  Կիրովի շրջանում։
 
== Պատմություն ==
Հուշահամալիրը պատկերում է Վասիլի Մարգելովի 2,2 մ բարձրությամբ [[բրոնզ]]աձույլ քանդակը, որը տեղադրված է [[պատվանդան]]ին, և 18 բրոնզե պլանշետներով [[գրանիտ]]ե տախտակները, որոնց վրա նշված են օդադեսանտային զորքերի գործող ստորաբաժանումների և բրիգադների խորհրդանշանները։  Պատվանդանին փակցված է հետևյալ ցուցանակը.
{{քաղվածք|
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ<br>
Տող 13.
ՎԱՍԻԼԻ ՖԻԼԻՊՈՎԻՉ|}}
 
Հուշարձանը կառուցելու նախաձեռնողն ու հովանավորն է «Ռուսաստանի դեսանտայինների միություն»  Սվերդլովսկի շրջանային կազմակերպության նախագահ Եվգենի Տետերինը<ref>{{Cite web|url=https://www.ural.kp.ru/online/news/2560526/|title=В центре Екатеринбурга открыли памятник десантнику Василию Маргелову|last=Елена Благинина|date=2016-11-04|publisher=Комсомольская правда|accessdate=2017-08-12}}</ref>։
 
Պատվանդանի հետնամասում փակցված ցուցանակը  հաղորդում է, որ հուշահամալիրը կառուցվել է 345-րդ առանձին պարաշյուտադեսանտային գնդի  վետերանների մասնակցությամբ։
 
Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Ալեքսանդր Կոկոտեևը՝ արխիվային լուսանկարների հիման վրա և ձուլվել է բրոնզից  [[Սանկտ Պետերբուրգ]]ում։
 
Հուշարձանի բացումը հարմարեցվել է Ժողովրդական միասնության օրվան և տեղի է ունեցել 2011 թվականի [[նոյեմբերի 4]]-ին  մարդկային մեծ հոսքի ներկայությամբ։  Բացման արարողությանը ներկա են եղել [[Եկատերինբուրգ]] քաղաքի վարչակազմի ղեկավար  Ալեքսանդր Յակոբը, Կենտրոնական ռազմական օկրուգի խմբի գլխավոր գեներալ-տեսուչ Նիկոլայ Տկաչովը, [[Սվերդլովսկի մարզ]]ի նահանգապետի  հասարակական խորհրդական Յուրի Սուդակովը,  վետերանների գործերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Տետերինը և այլք։
 
== Ծանոթագրություններ ==