«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 283.
 
Հանրապետականները առաջադրում են [[Նյու Յորք (նահանգ)|Նյու Յորքի]] նահանգապետ [[Թոմաս Է. Դյուեյ|Թոմաս Է. Դյուեյի]] թեկնածությունը, ով իր կուսակցության ներսում մեծ հարգանք էր վայելում: Ընդդիմությունը ներքին կոռուպցիայի, բյուրոկրատական անարդյունավետության, կոմունիզմի հանդուրժողականության և ռազմական խառնաշփոթությունների համար դատապարտեց Ռուզվելտին և նրա վարչակազմին: Պատերազմի ընթացքում մեծ թիվ կազմող աշխատանքային խմբերը օժանդակություն էին ցուցաբերում Ռուզվելտին: 1944 թվականի ընտրությունների ժամանակ Ռուզվելտը և Թրումանը հաղթանակ են տոնում ձայների 53,4%-ով{{sfn|Jordan|2011|p=321}}:
 
{{Բազմապատիկ պատկերներ
| տեղավորում = աջ
| նկարագրություն1 = Ռուզվելտի վերջին լուսանկարը` արված մահվանից մեկ օր առաջ, 1945 ապրիլի 11
| նկարագրություն2 = Ռուզվելտի հուղարկավորությունը Վաշինգտոնում, 1945 թվականի ապրիլի 14
| լայնություն = 500
| պատկեր1 = FDR-April-11-1945.jpg
| պատկեր2 = Franklin Roosevelt funeral procession 1945.jpg
}}
 
====Կյանքի վերջին ամիսներ և մահ (1945)====
 
Երբ [[Յալթայի կոնֆերանս|Յալթայի կոնֆերանսից]] հետո Ռուզվելտը վերադարձավ Միացյալ Նահանգներ, շատերը ցնցվեցին, տեսնելով, թե որքան է նա նիհարել և ծերացել{{Sfn | Dallek| 1995 | p = 520}}: 1945 թվականի մարտին Ռուզվելտը խիստ ձևակերպված նամակ ուղարկեց [[Իոսիֆ Ստալին|Ստալինին]]` մեղադրելով նրան Յալթայի պարտավորությունները խախտելու մեջ, որոնք վերաբերվում էին [[Լեհաստան|Լեհաստանին]], [[Գերմանիա|Գերմանիային]], ռազմագերիներին և այլ հարցերին: Երբ Ստալինը Արևմուտքի դաշնակիցներին մեղադրեց իր թիկունքում Հիտլերի հետ դավադրություն իրականացնելու մեջ, Ռուզվելտը պատասխանեց. «Ես չեմ կարող իմ վրդովմունքը չհայտնել Ձեր տեղեկատուների վերաբերյալ, ովքեր իմ գործողությունների կամ իմ վստահված ենթակաների վերաբերյալ տվել են նմանատիպ խայտառակ տեղեկություններ»{{Sfn | Burns | 1970 | p = 587}}:
 
1945 թվականի մարտի 29-ին Ռուզվելտը տեղափոխվեց Փոքր Սպիտակ տուն, որպեսզի փոքր-ինչ հանգստանա մինչ մասնակցելը [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] հիմնադիր համաժողովին: Ապրիլի 12-ի կեսօրին Ռուզվելտը նշում է, որ սարսափելի գլխացավ ունի<ref>{{Cite news |url=http://www.nydailynews.com/news/national/president-franklin-roosevelt-dies-63-article-1.2597712 |title=President Franklin D. Roosevelt dies at 63 in 1945 |date=April 13, 1945 |work=[[New York Daily News]] |access-date=December 29, 2017 |language=en}}</ref>: Այնուհետև նա ընկնում է բազմոցին, որից հետո նրան անգիտակից վիճակում տեղափոխում են ննջասենյակ: Նախագահի բժիշկ-սրտաբան [[Հովարդ Բրունե|Հովարդ Բրունեն]] նրա մոտ ախտորոշում է [[գլխուղեղի արյունազեղում]]<ref>{{cite journal |title=Presidential Stroke: United States Presidents and Cerebrovascular Disease |first1=Jeffrey M. |last1=Jones |first2=Joni L. |last2=Jones |work=CNS Spectrums (The International Journal of Neuropsychiatric Medicine) |volume=11 |issue=9 |date=September 2006 |pages=674–78 |doi=10.1017/S1092852900014760}}</ref>: Նույն օրը ժամը 3:35-ին Ռուզվելտը 63 տարեկան հասակում մահանում է: Ըստ [[Նյու Յորք Թայմս|Նյու Յորք Թայմսի]]. «100 տարի հետո մարդիկ ծնկի իջած շնորհակալություն են հայտնելու Աստծուն, որ Ֆրանկլին Ռուզվելտը եղել է [[Սպիտակ տուն|Սպիտակ տանը]]<nowiki/>»{{Sfn | Dallek| 2017 | pp = 619–620}}:
 
Ապրիլի 13-ի առավոտյան Ռուզվելտի մարմինը նախագահական գնացքով տեղափոխում են Վաշինգտոն: Ապրիլի 14-ին հոգեհանգստի արարողությունից հետո Ռուզվելտի մարմինը Վաշինգտոնից տեղափոխվում է նրա ծննդավայր` [[Հայդ պարկ|Հայդ Պարկ]]: Ռուզվելտի թաղման արարողությունը տեղի է ունենում ապրիլի 15-ին{{Sfn | Dallek| 2017 | p = 620}}:
 
Ռուզվելտի ֆիզիկական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները գաղտնի էր պահվում հասարակությունից: Եվ հենց դա էր պատճառը, որ նրա մահը ցնցեց ԱՄՆ-ին և ամբողջ աշխարհին<ref>{{cite video |year=1945 |type=video |title=Allies Overrun Germany |url=https://archive.org/details/gov.archives.arc.39165 |publisher=[[Universal Newsreel]] |accessdate=February 21, 2012}}</ref> : Նախագահ [[Հարի Ս. Թրուման|Թրումանը]] Եվրոպայում նշանակեց Հաղթանակի օր և Ռուզվելտի հիշատակին նվիրված միջոցառումներ իրականացրեց<ref>{{cite book| last = McCullough | first = David | author-link = David McCullough | year = 1992 | title = [[Truman (book)|Truman]] | publisher = Simon & Schuster | isbn = 978-0-671-86920-5 | pp = 345, 381}}</ref> : Երբ վերջապես Ճապոնիայի [[Կապիտուլյացիա|կապիտուլյացիայով]] ավարտվեց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմը]], Թրումանը ջանքեր էր գործադրում իրականացնելու համար այն ծրագրերը, որոնք նախատեսված էին Ռուզվելտի նախագահության ժամանակ: Դրանց մեջ էին մտնում ՄԱԿ-ի և այլ հետպատերազմյան ինստիտուտների ստեղծումը{{sfn |Leuchtenburg|2015|pp= 243–252}}:
 
{{Բազմապատիկ պատկերներ