«Աբու Նուվաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
Աբու Նուվասի բանաստեղծությունները կարդալիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ արաբական բանաստեղծների մեծամասնությունը ավելի շատ էր հետաքրքրված, քան արևմտյան բանաստեղծները իրենց բանաստեղծություններում ողջամիտ ձևակերպմանը, քան փաստացի ուսումնասիրությամբ արտահայտված մտքերը։ Այսպիսով, նրանցից կարելի էր սպասել չափազանցություն։
 
Արաբական բանաստեղծության մեջ անբաժանելի մաս են կազմում ժանրային էսկիզները, գինու վաճառականի հետ զրույցները, նկուղային տեսարանների մոտիվները, որոնք հետագայում արաբական խարդախության նովելներում դառնում են մշտական մակամ։ Աբու Նուվասի այս ժանրի բանաստեղծությունների երկխոսությունները ավելի մեծ դեր էին խաղում, քան նրա սիրային երկերը՝ տարբերվելով աշխուժությամբ, մեծ քանակության պրոզավ և խոսակցական լեզվի բառպաշարով։ "Գինու" մասին բանաստեղծություններից շատերը հայտնի էին, քանի որ դրանցում գերակշռում էր լեզվի պարզությունը, ուրախ աշխարհընկալումը, անմիջականությունը։ Թարմությունն ու փափուկ հումորը խոսում էին այն մասին, որ Աբու Նուվասի ստեղծագործությունները սերտորեն կապված էին ժողովրդական ավանդույթների և միջնադարյան արաբական ժողովրդական ստեղծագործությունների հետ, որում օգտագործվում էին արաբական խոսակցական բարբառները՝ հանդիպելով այնպիսի պատկերների, որոնք բնորոշ էին Աբու Նուվասի ստեղծագործությանը։ Պատահական չէ, որ մի քանի դար առաջ Եգիպտոսի տոնակատարությունների ժամանակ ամենատարածված և սիրված երգերը Աբու Նուվասի ստղծագործություններիցստեղծագործություններից էին։ Աբու Նուվասի "Գինիների" մասին բանաստեղծությունները անգիր էին անում, գրում և երգում էին։ Նրանք հայտնի էին իրենց թեթևության, պարզության և հարուստ պատկերների շնորհիվ։ Թվում էր, որ գինու ստեղծագործական ժանրը այնքան էլ հարուստ չէ բանաստեղծական գաղափարներով և այս ժանրի վարպետը դատապարտված էր կրկնմանը։ Այնուամենայնիվ, Աբու Նուվասը ամեն անգամ գտնում էր նոր և անսպասելի պատկերներ։ Նա կարողացավ հաղթահարել դասական ստեղծագործությունների միատոնությունը և բանաստեղծությունները դարձնելով թեթև ու նրբագեղ։
 
Առասպելներում (խիջա) Աբու Նուվասը օգտագործում էր շուռ տված պատկերներ, դա տարածված նոր ոճն էր, որը բանաստեղծությանը հաղորդում էր նոր հեգնական երանգ։ Բանաստեղծը հմուտ վարպետ էր լուրջ թեմայից հումորին անցնելու և հումորից լուրջ թեմայի անցնելու մեջ։