Բացել գլխավոր ցանկը

Changes

 
[[Պատկեր:Родословное дерево Пушкиных.jpg|thumb|right|Պուշկինի տոհմածառը (ակվարել, անհայտ նկարիչ, 19-րդ դարի սկիզբ, Պուշկինի կենտրոնական թանգարան)]]
1834 թվականի [[հունիսի 25]]-ին Պուշկինը հրաժարական է տալիս՝ արխիվներում աշխատելու իրավունքը պահպանելու խնդրանքով, որը նրան անհրաժեշտ էր «Պետրոս I-ի պատմության» համար։ Որպես դրդապատճառ նշվում էին ընտանեկան խնդիրները և մայրաքաղաքում գտնվելու անհնարինությունը։ Հրաժարականն ընդունվեց առանց արխիվներից օգտվելու թույլտվության, այսպիսով Պուշկինը զրկվեց աշխատանքը շարունակելու հնարավորությունից։ Ժուկովսկու խորհրդին հետևելով՝ Պուշկինը հետ կանչեց հրաժարականը։{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=116}} Ավելի ուշ նա 3-4 տարով արձակուրդ խնդրեց. [[1835]] թվականին նա գրել է զոքանչին, որ պատրաստվում է ընտանիքով մի քանի տարով մեկնել գյուղ։ Սակայն արձակուրդի խնդրանքը ևս մերժվեց։ Փոխարենը [[Նիկոլայ I]]-ն առաջարկեց կեստարյա արձակուրդ և 10 000 ռուբլի, ինչպես ասված էր, «օժանդակություն»։ Պուշկինն այն չընդունեց և խնդրեց 30 000 ռուբլի՝ իր աշխատավարձից գանձելու պայմանով, իսկ արձակուրդ նրան տրվեց չորս ամսով։ ԱյպիսովԱյսպիսով, Պուշկինը հետագա մի քանի տարով կապվեց պետերբուրգյան ծառայությանը։{{sfn|Ободовская, Дементьев|1987|էջ=150}} Տրված գումարը Պուշկինի պարտքերի կեսն անգամ չէր փակում, իսկ աշխատավարձի կարճման պատճառով բանաստեղծը ստիպված էր հույսը դնել միայն գրական եկամուտների վրա, որն էլ կախված էր ընթերցողի պահանջարկից։ 1834 թվականի վերջին, 1835 թվականի սկզբին լույս տեսան Պուշկինի ստեղծագործությունների մի քանի հանրագումարային հրատարակություններ՝ «Եվգենի Օնեգինի» ամբողջական տարբերակը (1825-1832 թվականներին վեպը տպագրվել էր առանձին գլուխներով), բանաստեղծությունների, վիպակների, պոեմների ժողովածուները, սակայն բոլորն էլ դժվարությամբ էին սպառվում։ Քննադատությունն արդեն բարձրաձայնում էր Պուշկինի տաղանդի նվազման, ռուս գրականության մեջ նրա դարաշրջանի ավարտի մասին։ 1834 (Բոլդինոյում) և 1835 (Միխայլովսկում) թվականների աշունները պակաս արգասաբեր էին։ Երրորդ անգամ բանաստեղծը Բոլդինո եկավ 1834 թվականի աշնանը՝ կալվածքի խառը գործերով, և այստեղ մնաց մեկ ամիս՝ գրելով միայն մեկ ստեղծագործություն՝ «Հեքիաթ ոսկե աքաղաքի մասին»։ Միխայլովսկում Պուշկինը շարունակեց աշխատել «Տեսարաններ ասպետական ժամանակներից», «Եգիպտական գիշերներ» ստեղծագործությունների վրա, գրեց «Ես կրկին այցելեցի» բանաստեղծությունը։
 
Պուշկինյան տաղանդի անկումից վշտացած ընթերցող լայն շրջաններն անտեղյակ էին, որ Պուշկինի լավագույն ստեղծագործությունների հրատարակությունն արգելված էր, որ այդ տարիներին մշտական, լարված աշխատանք էր տարվում ընդարձակ նախագծերի վրա («Պետրոս I-ի պատմությունը», պուգաչովականների մասին վեպը)։ Բանաստեղծի արվեստում արմատական փոփոխություններ տեղի ունեցան։ Պուշկին-քնարերգակն այդ տարիներին դարձավ առավելապես «բանաստեղծ ինքն իր համար»։ Նա համառորեն փորձարկումներ էր կատարում արձակ ժանրերում, որոնք նրան լիովին չէին բավարարում, մնում էին նրա մտահղացումներում, ուրվանկարներում, սևագրություններում. նա գրական նոր ձևեր էր փնտրում։