«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 147.
 
2004 թվականին [[Լի Սյանլուն]]ը` Լի Կուան Յուի ավագ որդին, դառնում է երկրի երրորդ վարչապետը: Նրա կառավարման ժամանակն առանձնանում է 2008 թվականի տնտեսական ճգնաժամով, մալայական երկաթուղու շուրջ վեճերով և ինտեգրված առողջարանների ներմուծումով<ref>{{cite news|title=Country profile: Singapore|work=BBC News|url=http://news.bbc.co.uk/1/hi/world/asia-pacific/country_profiles/1143240.stm|accessdate=22 April 2010|date=15 July 2009}}</ref>: Չնայած տնտեսական բացառիկ աճին` Ժողովրդական գործողություն կուսակցությունը (ԺԳԿ) 2011 թվականի ընտրություններին ամենավատ ցուցանիշն է գրանցում` ձայների 60 %-ը: Ամենաքննարկվող հարցերից էին օտարերկրյա աշխատուժի մեծ ներհոսքը և կենսամակարդակը: 2015 թվականի մարտի 23-ին մահանում է Լի Կուան Յուն անկախության 50-րդ տարում. հայտարարվում է հասարակական մեկշաբաթյա սուգ<ref name="lky-7prin">{{cite news |url= http://www.straitstimes.com/singapore/remembering-lee-kuan-yew-our-chief-diplomat-to-the-world |title=Lee Kuan Yew: Our chief diplomat to the world |date=25 March 2015 |work=The Straits Times |location= Singapore}}</ref>: ԺԳԿ-ն սեպտեմբերյան համընդհանուր ընտրություններում հաստատում է իր գերակայությունը` ստանալով ընտրողների ձայների 69.9 %-ը, ինչը երկրորդ արդյունքն էր 2001 թվականի ընտրությունների 75.3 % ցուցանիշից հետո:
 
== Կառավարում և քաղաքականություն ==
[[Պատկեր:Parliament House Singapore.jpg|250px|մինի|Սինգապուրի խորհրդարանը Սինգապուր գետի ափին]]
Սինգապուրը [[խորհրդարանական հանրապետություն]] է` միապալատ խորհրդարանային կառավարման Վեստմինստերյան համակարգով: Երկրի սահմանադրությունը հռչակում է ներկայացուցչական դեմոկրատիան որպես քաղաքական համակարգ: Գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը, որ գլխավորում է վարչապետը և ավելի քիչ` նախագահը: Նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ և ունի վետոյի իրավունք գործադիր որոշ որոշումների վրա, ինչպիսիք են ազգային պահուստի օգտագործումը, դատերի նշանակումը, սակայն հիմնականում ներկայացուցչական գործառույթ ունի:
 
Օրենսդիր մարմինը խորհրդարանն է: Նրա անդամները` պատգամավորները, ընտրվում են խորհրդարան համեմատական մեծամասնության սկզբունքով և ընտրական տեղամասը ներկայացնում են մեկ ներկայացուցչով կամ խմբերով: ''Ժողովրդական գործողություն կուսակցությունը'' զբաղեցրել է խորհրդարանի մեծամասնությունը բոլոր ընտրություններում 1959 թվականին ինքնակառավարում ձեռք բերելուց հետո:
 
Չնայած ընտրություններն արդար են անցնում, սակայն չկա ընտրական անկախ իշխանություն, և կառավարությունը խիստ ազդեցություն է ունենում ԶԼՄ-ների վրա: ''Freedom House'' ոչ կառավարական կազմակերպությունը «Ազատությունն աշխարհում» զեկուցումում Սինգապուրը հայտարարել է մասամբ ազատ երկիր, իսկ ''The Economist'' շաբաթաթերթը Սինգապուրը համարում է վատ դեմոկրատիայով երկիր` դեմոկրատիայի ցուցանիշով չորս միավորանոց համակարգում դասելով երկրորդ տեղում: Վերջին ընտրությունները կայացել են 2015 թվականին, որտեղ ԺԳԿ-ը 89 տեղերից զբաղեցրել է 83-ը` շահելով ընտրողների ձայնի 70 %-ը:
 
== Տնտեսական Հրաշք ==