«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 262.
 
Պատերազմի առաջին մի քանի շաբաթում Ճապոնիան նվաճեց [[Ֆիլիպիններ|Ֆիլիպինները]] և [[Հարավարևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիայի]] բրիտանական և հոլանդական գաղութները: 1942 թվականի հունիսին ճապոնական հաջողությունը հասավ առավելագույնի, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաղթանակ ունեցան [[Միդվեի ճակատամարտ|Միդվեի ճակատամարտում]]: Ամերիկյան և ավստրալական ուժերը սկսեցին դանդաղ և ծախսատար գործողություն, որի հիմնական նպատակն էր ռազմական օդուժի համար ստեղծել բազաներ և դրանով իսկ Ճապոնիային դարձնել խոցելի: Ի տարբերություն Հիտլերի, Ռուզվելտ ուղղակիորեն չէր մասնակցում ռազմածովային գործողություններին, չնայած հաստատում էր ռազմական որոշումները{{Sfn | Burns | 1970 | p = 228}}: Ռուզվելտը գրեթե միշտ հետ էր կանգնում հասարակության և Կոնգրեսի կողմից արված համառ պահանջներից, որպեսզի ավելի մեծ ջանքեր գործադրվեն Ճապոնիայի դեմ, չնայած նրա համար միշտ առաջնային տեղում Գերմանիան էր: [[Լեյթե ծոցի ճակատամարտ|Լեյթե ծոցի ճակատամարտում]] ճապոնական նավատորմը պարտություն է կրում, և 1945 թվականի ապրիլին դաշնակիցները վերադարձնում են Խաղաղ օվկիանոսում իրենց կորցրած տարածքների մեծ մասը{{Sfn | Brands | 2009 | p = 785}}: [[Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ|Հիրոսիմայի և Նագասակիի]] վրա ատոմային հարձակումից և Խորհրդային Միության հետ պատերազմի մեջ մտնելուց հետո 1945 թվականի սեպտեմբերին Ճապոնիան շրջափակման մեջ է հայտնվում Հակահիտլերյան կոալիցիայի կողմից{{sfn |Leuchtenburg|2015|pp= 251–252}}:
 
====Գլխավոր ճակատ====
Գլխավոր ճակատը պատերազմի ողջ ընթացքում ենթարկվել է դինամիկ փոփոխությունների, սակայն ներքին խնդիրներն այլևս Ռուզվելտի վարած քաղաքականության ամենահրատապ մտահոգություններից չէին: Ռազմական ոլորտի զարգացումից էր կախված տնտեսության աճը: 1940 թվականի գարնանից սկսած մինչև 1942 թվականի աշունը գործազրկությունը մոտ կիսով չափ կրճատվեց{{Efn|WPA workers were counted as unemployed by this set of statistics.<ref>{{Citation|place=US|publisher=Bureau of the Census|title=Statistical Abstract|year=1946|page=173}}</ref>}}: Գնալով մեծանում էր աշխատուժի պակասը` դրանով իսկ խթանելով [[Աֆրոամերիկացիներ|աֆրոամերիկացիների]], ֆերմերների և գյուղական բնակչության Մեծ գաղթի երկրորդ ալիքին: Աֆրոամերիկացինեը հիմնականում տեղափոխվեցին [[Կալիֆոռնիա]] և արևմտյան ափի այլ նահանգներ: 1941 թվականին պետական ծախսերը ավելացնելու նպատակով Ռուզվելտը [[Կոնգրես|Կոնգրեսին]] առաջարկեց 100,000 դոլար եկամտի դեպքում եկամտահարկը սահմանել 99.5%. երբ առաջարկը չընդունվեց, նա ստորագրում է հրամանագիր, ըստ որի 25,000 դոլարի դեպքում եկամտահարկը լինելու էր 100%, ինչը ևս Կոնգրեսը մերժեց{{Sfn|Schweikart|Allen|2004|p=602}}: 1942 թվականին ընդունված Եկամուտների մասին օրենքը սահմանեց բարձր հարկային դրույքաչափեր` մոտ 94%, ինչը մեծապես ավելացրեց հարկային բազան{{sfn |Leuchtenburg|2015|pp= 221–222}}: 1944 թվականին Ռուզվելտը դիմում է Կոնգրեսին` խնդրելով ընդունել այնպիսի օրենսդրություն, որը հարկեր կսահմաներ բոլոր «աննպատակահարմար» շահույթների վրա, ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական{{Sfn|Burns|1970|p=436}}:
 
Երբ 1942 թվականին Միացյալ Նահանգները մտավ հակամարտության մեջ, ռազմական արտադրությունը կտրուկ աճեց, սակայն աշխատուժի պակասի հետևանքով չհասավ նախագահի կողմից սահմանած նպատակներին{{Sfn|Burns|1970|p=333}}: Գործընթացին խոչընդոտում էին նաև բազմաթիվ գործադուլները, որոնք կազմակերպվում էին, մասնավորապես, ածխի հանքարդյունաբերության և երկաթուղային արդյունաբերության ոլորտի աշխատակիցների կողմից: Դրանք շարունակվեցին մինչև 1944 թվականը{{Sfn|Burns|1970|p=343}}{{sfn|Herman|2012|pp=139–44, 151, 246}}: Այնուամենայնիվ, 1941-1945 թվականներին Միացյալ Նահանգները արտադրեց 2.4 միլիոն մեքենա, 300,000 ռազմական ինքնաթիռ, 88,400 տանկ և 4 միլիարդ ռումբ: Միացյալ Նահանգների արտադրական հզորությունը գերազանցում էր այլ երկրներին. օրինակ, 1944 թվականին ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական ինքնաթիռներ արտադրեց, քան [[Գերմանիան և Հայկական հարցը|Գերմանիան]], [[Ճապոնիա|Ճապոնիան]], [[Միացյալ Թագավորություն|Բրիտանիան]] և [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միությունը]] միասին վերցրած{{sfn|Smith|2007|pp=571–572}}: [[Սպիտակ տուն|Սպիտակ տունը]] դարձավ աշխատանքի ոլորտում միջնորդության, հաշտեցման կամ արբիտրաժի վերջնական հենակետը: Վիճաբանություն է տեղի ունենում փոխնախագահ Ուալասի միջև, ով ղեկավարում էր Տնտեսական ռազմավարության խորհուրդը և Վերակառուցման ֆինանսական կորպորացիայի ղեկավար [[Ջեսսի Հ. Ջոնս|Ջեսսի Հ. Ջոնսի]] միջև. երկու կողմն էլ պատասխանատու էին ռետինե ապրանքների արտադրության համար և վեճի հիմնական պատճառը ֆինանսական միջոցներն էին: Ռուզվելտը այս խնդիրը լուծեց նրանց լուծարման միջոցով{{Sfn|Burns|1970|pp=339–42}}: 1943 թվականին Ռուզվելտը ստեղծեց Ռազմական մոբիլիզացիայի գրասենյակը, որը վերահսկելու էր գլխավոր ճակատը. այն գլխավորում էր [[Ջեյմս Ֆ. Բիրնս|Ջեյմս Ֆ. Բիրնսը]], որն իր հեղինակության շնորհիվ հայտնի էր որպես «նախագահի օգնական»{{sfn|Smith|2007|pp=575–576}}:
 
[[File:Second Bill of Rights Speech.ogv|thumb|Ռուզվելտը հայտարարում է սոցիալական և տնտեսական իրավունքների օրինագծի ստեղծման մասին, 1944 թվականի հունվարի 11]]
 
1944 թվականի Ռուզվելտի հայտարարության մեջ խոսվում էր այն մասին, որ ամերիկացիները հիմնական տնտեսական իրավունքների մասին պետք է մտածեն այնպես, ինչպես կմտածեին իրավունքների Երկրորդ բիլի մասին: Իր երրորդ ժամկետի պաշտոնավարման ընթացքում արված առավել կարևոր առաջարկություններից էր Զինծառայողների վերականգման մասին օրենքը, որը մեծ առավելություններ կտար զինվորներին: Դրանց մեջ էր մտնում հետծննդյան միջնակարգ կրթությունը, բժշկական օգնությունը, գործազրկության ապահովագրությունը, աշխատանքի խորհրդատվությունը, բնակարանի ձեռքբերման և բիզնեսի համար ցածր տոկոսադրույքով վարկերը: Օրենքը Կոնգրեսի երկու պալտներում էլ միաձայն հավանության է արժանանում և ստորագրվում 1944 թվականի հունիսին: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմին]] մասնակցած տասնհինգ միլիոն զինծառայողների կեսից ավելին օգտվեց այս օրենքից{{sfn|Smith|2007|pp=584–585}}:
 
== Համոզիչ վերընտրություն, 1936 ==