«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 253.
 
1945 թվականի փետրվարին Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը երկրորդ անգամ հանդիպում են արդեն [[Յալթայի կոնֆերանս|Յալթայի կոնֆերանսի]] շրջանակներում: Երբ պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին, Ռուզվելտի հիմնական խնդիրն էր համոզել Ստալինին պատերազմ սկսել ընդդեմ Ճապոնիայի. ամերիկյան փորձագետները հաշվարկել էին, որ եթե ԱՄՆ-ը ներխուժի Ճապոնիա, ապա կունենա մեկ միլիոնից ավել զոհ: Ընդդեմ Ճապոնիայի պատերազմ սկսելու դիմաց ԱՄՆ-ը Խորհրդային Միությանը խոստանում էր վերահսկողություն որոշ ասիական տարածքների նկատմամբ,օրինակ` [[Սախալին]] կղզին: 1945 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման համար երեք ղեկավարները որոշեցին հրավիրել կոնֆերանս, ինչպես նաև համաձայնություն ձեռք բերեցին [[ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ|ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի]] կառուցվածքի վերաբերյալ, որն էլ պետք է ապահովեր միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Ռուզվելտը չէր ստիպում, որպեսզի Խորհրդային Միությունը անմիջապես զորքեր դուրս բերեր [[Լեհաստան|Լեհաստանից]], սակայն նա հասավ ազատագրված Եվրոպայի մասին հռչակագրի ընդունմանը, որի համաձայն Գերմանիայի կողմից օկուպացիայի ենթարկված երկրներում կանցկացվեն ազատ ընտրություններ{{sfn|Smith|2007|pp=623–624}}: Գերմանիան, որպես այդպիսին, չի մասնատվի, սակայն շրջափակված կլինի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Խորհրդային միության կողմից{{sfn |Leuchtenburg|2015|pp= 233–234}}: Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ռուզվելտի դերակատարումը հակասական էր. քննադատողները նրան մեղադրում էին նրանում, որ նա միամտորեն հավատում էր Խորհրդային Միությանը, իսկ կողմնակիցները պնդում էին, որ Ռուզվելտը կարող էր անել ավելին Արևելյան Եվրոպայի երկրների համար` հաշվի առնելով խորհրդային շրջափակումը և Խորհրդային Միության հետ պատերազմի ընթացքում և դրանից հետո համագործակցությունը{{sfn|Herring|2008|pp=584–587}}<ref name="ebumiller1">{{cite news|last1=Bumiller|first1=Elizabeth|title=60 Years Later, Debating Yalta All Over Again|url=https://www.nytimes.com/2005/05/16/politics/60-years-later-debating-yalta-all-over-again.html|accessdate=October 14, 2017|publisher=New York Times|date=May 16, 2005}}</ref>:
 
====Պատերազմի ընթացք====
1942 թվականի նոյեմբերին դաշնակիցները ներխուժեցին ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա և մի քանի օրվա ընթացքում շրջափակման մեջ վերցրին [[Վիշի|Վիշիի]] ֆրանսիական զորքերին{{sfn|Smith|2007|pp=563–564}}: 1943 թվականի հունվարին [[Կասաբլանկայի կոնֆերանս|Կասաբլանկայի կոնֆերանսի]] ժամանակ դաշնակիցները որոշեցին հակառակորդին պարտության մատնել [[Հյուսիսային Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայում]], որից հետո ներխուժել [[Սիցիլիա]], իսկ Ֆրանսիայի վրա հարձակվել 1944 թվականին: Կոնֆերանսի ժամանակ Ռուզվելտը հայտարարեց, որ կհամաձայնվի միայն [[Գերմանիա|Գերմանիայի]], [[Ճապոնիա|Ճապոնիայի]] և [[Իտալիա|Իտալիայի]] առանց նախապայմանների շրջափակմանը{{sfn|Smith|2007|pp=565–567}}: 1943 թվականի փետրվարին [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միությունը]] հաղթանակ է տոնում [[Ստալինգրադի ճակատամարտ|Ստալինգրադի ճակատամարտում]], իսկ 1943 թվականի մայիսին դաշնակիցները Հյուսիսային Աֆրիկայում շրջափակման մեջ են վերցնում 250,000 գերմանացի և իտալացի զինվորներին{{sfn|Smith|2007|pp=573–574}}: 1943 թվականի հուլիսին դաշնակիցները ներխուժեցին Սիցիլիա՝ գրավելով կղզին մինչև հաջորդ ամսվա վերջ{{sfn|Smith|2007|pp=575–576}}: 1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի վարչապետ [[Պիետրո Բադոգլիո|Պիետրո Բադոգլիոյին]] հաշտության խնդրանքով դիմեց դաշնակիցներին, սակայն Գերմանիան քայլեր ձեռնարկեց և [[Բենիտո Մուսոլինի|Մուսոլինիին]] հետ բերեց իշխանության{{sfn|Smith|2007|pp=575–576}}: 1943 թվականի սեպտեմբերին դաշնակիցները ներխուժեցին Հյուսիսային Իտալիա, սակայն մինչև 1945 թվականը գերմանական և իտալական զորքերը դիմադրեցին{{sfn|Smith|2007|pp=581–582}}:
 
Ֆրանսիա ներխուժման հրամանատարությունը Ռուզվելտը հանձնում է գեներալ [[Դուայթ Դ. Էնզենհաուեր|Դուայթ Դ. Էնզենհաուերին]], ով հաջող կերպով իրականացրել էր Հյուսիսային Աֆրիկայի և Սիցիլիայի բազմազգ կոալիցիայի ղեկավարումը{{sfn|Smith|2007|pp=596–597}}: 1944 թվականի հունիսի 6-ին Էնզենհաուերն որոշում է իրականացնել [[Նորմանդական դեսանտային օպերացիա (1944)|Նորմանդական դեսանտային օպերացիան]]: Ունենալով 12,000 ինքնաթիռ և ամենախոշոր ռազմածովային ուժերը՝ հաջողությամբ խարիսխ գցեցին [[Նորմանդիա|Նորմանդիայի]] ափամերձ շրջանում, իսկ հետագայում շարժվեցին Ֆրանսիայի ուղղությամբ{{sfn|Smith|2007|pp=598–599}}: Չնայած այն հանգամանքին, որ Ռուզվելտը չէր ցանկանում ճանաչել Ֆրանսիայի չընտրված կառավարությանը, այնուամենայնիվ, 1944 թվականի հուլիսին դե ֆակտո ճանաչում է [[Շառլ դը Գոլ|Շառլ դը Գոլի]] իշխանությունը: Երբ Ֆրանսիայի տարածքի մեծ մասը դուրս բերվեց գերմանական շրջափակումից, դրանից հետո միայն 1944 թվականի հոկտեմբերին Ռուզվելտը ճանաչեց Գոլի կառավարությունը{{sfn|Smith|2007|pp=613–617}}: Հետագա ամիսների ընթացքում դաշնակիցները ավելի շատ տարածքներ ազատեցին գերմանական շրջափակումից և սկսեցին ներխուժել Գերմանիա: 1945 թվականի ապրիլին գերմանական դիմադրությունը թուլանում է, և Գերմանիան շուտով հանձնվում է{{sfn|Smith|2007|pp=630–631}}:
 
[[File:Ww2 allied axis 1944 dec.png|thumb|upright=1.35|Հակահիտլերյան խմբավորումը (կապույտ և կարմիր) և «Առանցքի ուժերը» (սև), 1944 թվականի դեկտեմբեր ]]
 
Պատերազմի առաջին մի քանի շաբաթում Ճապոնիան նվաճեց [[Ֆիլիպիններ|Ֆիլիպինները]] և [[Հարավարևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիայի]] բրիտանական և հոլանդական գաղութները: 1942 թվականի հունիսին ճապոնական հաջողությունը հասավ առավելագույնի, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաղթանակ ունեցան [[Միդվեի ճակատամարտ|Միդվեի ճակատամարտում]]: Ամերիկյան և ավստրալական ուժերը սկսեցին դանդաղ և ծախսատար գործողություն, որի հիմնական նպատակն էր ռազմական օդուժի համար ստեղծել բազաներ և դրանով իսկ Ճապոնիային դարձնել խոցելի: Ի տարբերություն Հիտլերի, Ռուզվելտ ուղղակիորեն չէր մասնակցում ռազմածովային գործողություններին, չնայած հաստատում էր ռազմական որոշումները{{Sfn | Burns | 1970 | p = 228}}: Ռուզվելտը գրեթե միշտ հետ էր կանգնում հասարակության և Կոնգրեսի կողմից արված համառ պահանջներից, որպեսզի ավելի մեծ ջանքեր գործադրվեն Ճապոնիայի դեմ, չնայած նրա համար միշտ առաջնային տեղում Գերմանիան էր: [[Լեյթե ծոցի ճակատամարտ|Լեյթե ծոցի ճակատամարտում]] ճապոնական նավատորմը պարտություն է կրում, և 1945 թվականի ապրիլին դաշնակիցները վերադարձնում են Խաղաղ օվկիանոսում իրենց կորցրած տարածքների մեծ մասը{{Sfn | Brands | 2009 | p = 785}}: [[Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ|Հիրոսիմայի և Նագասակիի]] վրա ատոմային հարձակումից և Խորհրդային Միության հետ պատերազմի մեջ մտնելուց հետո 1945 թվականի սեպտեմբերին Ճապոնիան շրջափակման մեջ է հայտնվում Հակահիտլերյան կոալիցիայի կողմից{{sfn |Leuchtenburg|2015|pp= 251–252}}:
 
== Համոզիչ վերընտրություն, 1936 ==