«Դրախտավարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
| ipni =
}}
'''Դրախտավարդ''' ({{lang-lat|Hydrangea}}), հորտենզիա, [[քարբեկազգիներ]]ի ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է: Հայտնի է շուրջ 80 տեսակ։ [[ՀՀ]]-ում մշակվում է ջերմատնայիև և սենյակային պայմաններում, հիմնականում՝ դրախտանման ծառանման (H. arborescens), դրախտավարդ խոշորատերև (H. macrophylla), դրախտավարդ հուրանավոր (H. paniculata), դրախտավարդ պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր։ Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր։ Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ։ Նկատելիորեն աչքի է ընկնում տերևաջղերը, որոնց շնորհիվ տերևները ուռուցիկ են թվում: Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր։ ԾաղիկներըԱչքի չեն ընկնում պսակաթերթիկները: Դրանք գտնվում են ծաղկի կենտրոնում, չբացված վիճակում: Սակայն շատ գեղեցիկ են բաժակաթերթիկները, որոնք բավականին խոշոր են և բազմերանգ, են՝հիմնականում սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն։ Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ։ Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արտադրությունում, ինչպես նաև թղթի արտադրության մեջ։
 
== Արտաքին հղումներ ==