«Շքածառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
'''Շքածառ''' (Araucaria), '''արաուկարիա''', շքածառազգիների (Araucariacease) ընտանիքի ասեղնատերև [[բույսեր]]ի [[ցեղ]]։ Խոշոր, 30-60 և նույնիսկ 90 մ բարձրությամբ ծառեր են։ Առաջացնում են երկու տիպի կոներ՝ կլորավուն (իգական, տրամագիծը՝ 20 սմ) և երկարավուն (արական, երկարությունը՝ 15-20 սմ)։ Հայտնի է շքածառի 20 տեսակ՝ տարածված [[Ավստրալիա]]յում, [[Նոր Գվինեա|Նոր Գվինեաում]], [[Նոր Կալեդոնիա|Նոր Կալեդոնիաում]], [[Նորֆոլկ]] կղզիներում և [[Ամերիկա]]յում, վայրի տեսակը հանդիպում է նաև [[Բրազիլիա|Բրազիլիայում]] և [[Չիլի|Չիլիում]]։ Սերմերը մեծ մասամբ ուտելի են։ Շքածառն ունի շատ տեսակներ, որոնցից որոշները օգտագործվում են քաղաքների և պուրակների կանաչապատման մեջ, աճեցվում սենյակներում ու ջերմոցներում։ Բնափայտը կիրառվում է ատաղձագործության մեջ։
 
Սովորական (նորֆոլկյան) շքածառի (A. excelsa R. Br.) ճյուղերը ուղղահայաց բնի վրա հարկ-հարկ դասավորված են օղակաձև փնջերով։ Ասեղնատերևները վառ կանաչ են, մանր, հիմքում՝ քիչ հաստ, ծայրերը՝ սուր։ Չափազանց բարձր դեկորատիվ բույս է։ Ավելի գեղեցիկ տեսք ունեն գորշ կապտավուն տերևավոր A. excelesa var. glauca և ստվարատերև կոմպակտ A. excelesa var. compacta շքածառերը, որոնք հասնում են 0,7-1,0 մ բարձրության։
Տող 38.
Կարող է հանդիպել [[Սև ծով|Սև ծովի]] ափերին։ [[Բաթումի|Բաթումիում]] բրազիլիական շքածառը պտղաբերում և տալիս է ցանքի համար միանգամայն պիտանի, հասուն սերմեր։
 
Շքածառը բազմացվում է սերմերով, գագաթնակտրոններով և օդային անդալիսով։անդալիսով<ref>{{Գիրք:Ծաղկաբուծություն|355}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շքածառ» էջից