«Հաշվարկման երկուական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
Այլ համակարգերով գրառված թվերից տարբերելու համար երկուական թիվը գրվում է աջից ներքևում տեղադրվող ցուցիչով, օրինակ՝ 1101<sub>2</sub>=12<sub>10</sub>։ Երբեմն այդ նույն դերը կատարում է նախածանցը՝ 0b1101։ <br />
Երկուական համակարգում թվի նշանները կարդացվում են հերթով, օրինակ՝ 1101-ը կարդացվում է՝ "մեկ, մեկ, զրո, մեկ"
== Թվաբանական գործողություններ ==
=== Գումարում ===
Գումարման գործողությունը կատարվում է տասնորդական համակարգում ընդունված մեզ ծանոթ եղանակով։ Երկու "1" թվանշանների գումարից ստանում ենք "0" և ունենում ենք մտքում պահած ևս մեկ հատ 1՝ հաջորդ սյունակին ավելացնելու համար, օրինակ՝
 
<font color=brown>1 1 1 1 1 (հիշվող թվերը)</font>
0 1 1 0 1
+ 1 0 1 1 1
-------------
= 1 0 0 1 0 0 = 36
Այս օրինակում բերված է 01101<sub>2</sub> (13<sub>10</sub>) և 10111<sub>2</sub> (23<sub>10</sub>) թվերի գումարման գործողությունը։ Վերևի տողում նշված են հիշվող թվանշանները. Գործողությունն սկսվում է ամենաաջ սյունակից՝ 1 + 1 = 10<sub>2</sub>. 1-ը հիշվում է հաջորդ սյունակի համար, իսկ աջ սյունակի ամենաներքևում գրվում է 0։ Աջից երկրորդ սյունակում կատարվող գործողությունն է՝ 1 + 0 + 1 = 10<sub>2</sub>։ Նորից 1-ը հիշում և ներքևում գրվում է 0։ Երրորդ սյունակում՝ 1 + 1 + 1 = 11<sub>2</sub>։ Այս անգամ, 1-ը հիշվում է, իսկ ներքևի տողում գրվում է 1։ Նույն գործողությունները կատարելով վերջում ստանում ենք 100100<sub>2</sub> (տասնորդական 36) պատասխանը։
 
== Հանում ==
"0"-ից "1" հանելու դեպքում ստանում ենք "1" այն դեպքում, եթե հաջորդ սյունակից "պարտք" ենք վերցնում։
 
<font color=brown>* * * * (աստղանիշով նշված են այն սյունակները, որոնցից պարտք է վերցված)</font>
1 1 0 1 1 1 0
− 1 0 1 1 1
----------------
= 1 0 1 0 1 1 1
Վերը բերված գործողության մեջ մասնակցած տասնորդական թվերն են՝ 110-23=87։
 
== Ծանոթագրություններ ==