«Մարաքոտի անդունդը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Վեպում նկարագրվում է պրոֆեսոր Մարաքոտի արշավը, ով իր ուղեկիցներ բիոլոգ Սայրես Խեդլիի և մեխանիկ Բիլ Սկանլենի հետ [[բաթիսֆերա]] սարքի միջոցով իջնում է [[Ատլանտյան օվկիանոս]]ի խոր անդունդը (Կանարյան կղզիներից մոտ 200 մղոն հարավ-արևմուտք), որտեղ բացահայտում է խորտակված քաղաքը, որը բնակեցված եր [[Ատլանտիդա|ատլանտներով]]: Հետազոտողները ծանոթանում են անդունդի բնակիչների մշակույթին և կենցաղին, ինչպես նաև [[ֆաունա]]յին և [[բուսական աշխարհ]]ին: Այնուհետև նրանք օվկիանոսի մակերևույթ են բարձրանում թեթև գազով լցված փուչիկներով:
 
Վեպի վերջին երկու գլուխները (երբեմն դրանք համարվում են առանձին ստեղծագործություն) նվիրված են դրամատիկական հատվածի նկարագրմանը, որը տեղի է ունեցել այն ծամանակժամանակ, երբ նրանք օվկիանոսի հատակում էին: Լքված տաճարներից մեկում նրանք հանդիպում են չարաբաստիկ «Սև կողմի տիրոջը», անմահ և գրեթե ամենակարող, որը հայտնում է նրանց իր մտադրության մասին. վերացնել ատլանտների ժառանգներին:Սակայն պրոֆեսոր Մարաքոտին հաջողվում է խորհրդավոր ուժերի միջոցով վերացնել այդ չարի մարմնավորումին: Իր ոճով այս հատվածը շատ է տարբերվում առաջին մասից:
 
== Հրատարման պատմություն ==