«Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
[[Պատկեր:Tbilisi_opera.jpg|thumb|Ներքին հարդարանքներ]]
[[Պատկեր:Es Ra Katso?.jpg|thumb|Ջորջ Բալանշինի արձանը]]
Թատրոնը հիմնադրվել է [[1851]] թվականին, Թիֆլիսում։ [[1896]] թվականից ներկայացումները տրվել են նոր շենքում (այսպես կոչված, Արքունական թատրոն), թատերաշրջանը բացվել է [[Միխայիլ Գլինկա|Գլինկայի]]յի «[[Իվան Սուսանին (օպերա)|Իվան Սուսանին]]» օպերայի բեմադրությամբ։ 1851-[[1880]] թվականներին թատրոնում հանդես է եկել իտալական օպերային խումբը, 1880 թվականից՝ ռուսական։ [[19-րդ դար]]ի վերջին–[[20-րդ դար]]ի սկզբին այստեղ աշխատել են վրացի և ռուս նշանավոր երգիչներ՝ Ի․ Պ․ Սարաջիշվիլին, Ա․ Ի․ Ինաշվիլին, Օ․ Ա․ Բախութաշվիլի- Շուլգինան (վրացական ազգային վոկալ կատարողական դպրոցի հիմնադիրներ), Վ․ Մ․ Զարուդնայան, Լ․ Գ․ Ցակովլևը, Դ․ Ա․ Ուսատովը։ Թատրոնի զարգացմանը նպաստել է կոմպոզիտոր Մ․ Մ․ Իպոլիտով- Իվանովի գործունեությունը ([[1884]]-[[1893]] թվականներին՝ դիրիժոր)<ref name="history">{{cite web|url=http://www.georgianpress.ru/tbilisi-week/our-past/10594-tbilisskaya-opera-istoriya-sozdaniya.html |archiveurl=https://web.archive.org/web/20130215102312/http://www.georgianpress.ru/tbilisi-week/our-past/10594-tbilisskaya-opera-istoriya-sozdaniya.html |archivedate=փետրվարի 15, 2015 |script-title=ru:Тбилисская опера - история создания|work=Tbilisi Week|author=Malkhaz Ebralidze |date=հունվարի 9, 2013 |trans-title=Tbilisi Opera - History of its Creation |language=ru}}</ref>։
 
Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո թատրոնը դարձել է ազգային երաժշտական մշակույթի կենտրոն։ Այստեղ առաջին անգամ բեմադրվել են վրաց կոմպոզիտորների օպերաներ՝ Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» ([[1919]]) ու «Դաիսի» ([[1923]]), Դոլիձեի կոմիկական «Քեթո և Կոտե» (1919), Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Մ․ Բալանչիվաձեի «Խարդախ Թամարը» ([[1926]]) և այլն։ [[1936]] թվականին բեմադրվել է վրացական առաջին բալետը՝ Ա․ Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» («Լեռների սիրտը»)։