«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 226.
 
====Միջուկային ծրագիր====
1939 թվականի օգոստոսին [[Լեո Սիլարդ|Լեո Սիլարդը]] և [[Ալբերտ Այնշտայն|Ալբերտ Այնշտայնը]] Ռուզվելտին ուղարկում են համատեղ Սիլարդ-Այնշտայն նամակը, որում նախազգուշացնում էին, որ Գերմանիան կարող է միջուկային զենքի ստեղծմանն ուղղված նախագիծ մշակել: Սիլարդը հասկացել էր, որ վերջերս հայտնաբերված միջուկային ճառագայթման գործընթացը կարող է օգտագործվել միջուկային շղթայական ռեակցիա ստեղծելու համար, ինչն էլ իր հերթին կարող է օգտագործվել որպես [[զանգվածային ոչնչացման զենք]]{{Sfn | Brands | 2009 | pp = 678–680}}: Ռուզվելտը վախենում էր, որ Գերմանիան կարող է լինել տվյալ տեխնոլոգիաների միայկ սեփականատերը և սահմանեց միջուկային զենքի նախնական ուսումնասիություն{{Efn|The Germans stopped research on nuclear weapons in 1942, choosing to focus on other projects. Japan gave up its own program in 1943.{{Sfn|Smith|2007|p=580}}}}: [[Պերլ- Հարբոր|Պերլ- Հարբորի]] վրա հարձակումից հետո Ռուզվելտի վարչակազմը հետազոտությունը շարունակելու համար ապահովեց անհրաժեշտ միջոցներ, իսկ գեներալ [[Լեսլի Գրովես|Լեսլի Գրովեսին]] հանձնարարվեց վերահսկել [[Մանհեթենի նախագիծ|Մանհեթենի նախագիծը]], ըստ որի պետք է ստեղծվեր առաջին միջուկային զենքը: Ռուզվելտը և Չերչիլը համաձայնության եկան միասին շարունակելու այդ նախագիծը, իսկ Ռուզվելտն արեց ամեն ինչ, որպեսզի ամերիկացի գիտնականները համագործակցեն իրենց բրիտանացի գործընկերների հետ{{sfn|Smith|2007|pp=578–581}} :
 
====Ռազմական հարցերով կոնֆերանսներ====
 
Ռուզվելտը սկսեց կիրառել [[«Չորս ոստիկաններ»]] տերմինը, որը խորհրդանշում էր [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] ժամանակ [[Մեծ քառյակ (Առաջին համաշխարհային պատերազմ)|«Մեծ քառյակի»]] դաշնակից տերություններին, այսինքն` [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներին]], [[Միացյալ Թագավորություն|Միացյալ Թագավորությանը]], [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միությանը]] և [[Չինաստան|Չինաստանին]]:Մեծ եռյակը, որի մեջ մտնում էին Ռուզվելտը, Չերչիլը և սովետական առաջնորդ [[Իոսիֆ Ստալին|Իոսիֆ Ստալինը]], չինացի [[գեներալիսիմուս]] [[Չան Կայ-շեկ|Չան Կայ-շեկի]] հետ ոչ պաշտոնական մակարդակում իրականացնում էին համագործակցում, ըստ որի ամերիկյան և բրիտանական զորքերը կենտրոնացրեցին Արևմուտքում, խորհրդային զորքերը պայքարում էին արևելյան ճակատում, իսկ չինական, բրիտանական և ամերիկյան զորքերը միասին պայքարում էին [[Ասիա|Ասիայում]] և [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ օվկիանոսում]]: Միացյալ Նահանգները շարունակում էր [[Լենդ-Լիզինգ|Լենդ-Լիզինգի]] ծագրի շրջանակներում օգնություն ուղարկել Խորհրդային Միությանը և այլ երկրներին: Դաշնակիցները մի շարք համաժողովների ընթացքում, ինչպես նաև դիվանագիտական և ռազմական ուղիների միջոցով մշակեցին ռազմավարություն{{sfn|Doenecke|Stoler|2005|pp=109–110}}: 1942 թվականի մայիսի սկզբին Խորհրդային Միությունը կոչ արեց անգլո-ամերիկյան զորքերին ներխուժել Գերմանիայի կողմից շրջափակման մեջ գտնվող [[Ֆրանսիա|Ֆրասիա]], որպեսզի դուրս բերեն զորքերին Արևելյան ճակատից{{sfn|Smith|2007|pp=557–559}}:Ռուզվելտը և Չերչիլը անհանգստացած լինելով այն հանգամանքով, որ իրենց ուժերը պատրաստ չեն Ֆրանսիա ներխուժելու համար, այն ձգձգեցին մինչև 1943 թվականը և փոխարենը իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին [[Հյուսիսային Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայի]] վրա, որտեղ էլ տեղի ունեցավ հայտնի [[«Ջահ» գործողություն|«Ջահ» գործողությունը]]{{sfn|Smith|2007|pp=560–561}}:
 
1943 թվականի վերջերին Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը համաձայնեցին հանդիպել ռազմավարության և հետպատերազմյան ծրագրերը քննարկելու համար, և հենց [[Թեհրանի կոնֆերանս|Թեհրանի կոնֆերանսի]] ժամանակ էլ Ռուզվելտն առաջին անգամ հանդիպում է Ստալինին{{sfn|Smith|2007|pp=587–588}}: Կոնֆերանսի ժամանակ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվեցին 1944 թվականին Գերմանիայի դեմ բացել երկրորդ ճակատը, իսկ Խորհրդային Միությունը խոստանում է պատերազմ սկսել ընդդեմ [[Ճապոնիա|Ճապոնիայի]]: Այս կոնֆերանսին հաջորդած կոնֆերանսները, որոնք տեղի ունեցան [[Բրետոն Վուդս|Բրետոն Վուդսում]] և [[Դումբարտոն-Օկսե|Դումբարտոն-Օկսեում]], հիմք ստեղծեցին հետպատերազմյան արժույթային համակարգի և [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] համար, որը նման էր Վիլսոնի ձախողված [[Ազգերի լիգա|Ազգերի լիգային]]{{sfn |Leuchtenburg|2015|pp= 214–216}}:
 
1945 թվականի փետրվարին Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը երկրորդ անգամ հանդիպում են արդեն [[Յալթայի կոնֆերանս|Յալթայի կոնֆերանսի]] շրջանակներում: Երբ պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին, Ռուզվելտի հիմնական խնդիրն էր համոզել Ստալինին պատերազմ սկսել ընդդեմ Ճապոնիայի. ամերիկյան փորձագետները հաշվարկել էին, որ եթե ԱՄՆ-ը ներխուժի Ճապոնիա, ապա կունենա մեկ միլիոնից ավել զոհ: Ընդդեմ Ճապոնիայի պատերազմ սկսելու դիմաց ԱՄՆ-ը Խորհրդային Միությանը խոստանում էր վերահսկողություն որոշ ասիական տարածքների նկատմամբ,օրինակ` [[Սախալին]] կղզին: 1945 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության ստեղծման համար երեք ղեկավարները որոշեցին հրավիրել կոնֆերանս, ինչպես նաև համաձայնություն ձեռք բերեցին [[ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ|ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի]] կառուցվածքի վերաբերյալ, որն էլ պետք է ապահովեր միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Ռուզվելտը չէր ստիպում, որպեսզի Խորհրդային Միությունը անմիջապես զորքեր դուրս բերեր [[Լեհաստան|Լեհաստանից]], սակայն նա հասավ ազատագրված Եվրոպայի մասին հռչակագրի ընդունմանը, որի համաձայն Գերմանիայի կողմից օկուպացիայի ենթարկված երկրներում կանցկացվեն ազատ ընտրություններ{{sfn|Smith|2007|pp=623–624}}: Գերմանիան, որպես այդպիսին, չի մասնատվի, սակայն շրջափակված կլինի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Խորհրդային միության կողմից{{sfn |Leuchtenburg|2015|pp= 233–234}}: Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ռուզվելտի դերակատարումը հակասական էր. քննադատողները նրան մեղադրում էին նրանում, որ նա միամտորեն հավատում էր Խորհրդային Միությանը, իսկ կողմնակիցները պնդում էին, որ Ռուզվելտը կարող էր անել ավելին Արևելյան Եվրոպայի երկրների համար` հաշվի առնելով խորհրդային շրջափակումը և Խորհրդային Միության հետ պատերազմի ընթացքում և դրանից հետո համագործակցությունը{{sfn|Herring|2008|pp=584–587}}<ref name="ebumiller1">{{cite news|last1=Bumiller|first1=Elizabeth|title=60 Years Later, Debating Yalta All Over Again|url=https://www.nytimes.com/2005/05/16/politics/60-years-later-debating-yalta-all-over-again.html|accessdate=October 14, 2017|publisher=New York Times|date=May 16, 2005}}</ref>:
 
== Համոզիչ վերընտրություն, 1936 ==