«Միքայել Մալունցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
== Կենսագրություն ==
1921-1925 թվականինթվականներին սովորել է [[Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա|Թիֆլիսի կոնսերվատորիայի]] լարային ([[թավջութակ]], ուսուցիչ՝ Կ. Մինյար), 1931-1935 թվականներին՝ [[Մոսկվայի կոնսերվատորիա]]յի դիրիժորական (ուսուցիչ՝ Լ. Գինզբուրգ) բաժիններում։ Դասավանդել է [[Երևանի կոնսերվատորիա|Երևանի]] (1927-1931, 1944-1973, 1962 թվականից՝ պրոֆեսոր) և [[Մոսկվայի կոնսերվատորիա|Մոսկվայի]] (1934-1945) կոնսերվատորիաներում։ 1932 թվականին ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Մեծ ուշադրություն է նվիրել հայ հեղինակների գործերի պրոպագանդմանը։ Մալունցյանի կատարմանը բնորոշ էր գեղարվեստական ճշմարտացիությունը, արտիստական զսպվածությունը, անսամբլային կատարելությունը։ Նրա աշակերտներից են [[Ռաֆայել Մանգասարյան]]ը, [[Դավիթ Խանջյան]]ը, Գ. Տերտերյանը։ 1945-1960 թվականներին և 1966-1967 թվականներին եղել է [[Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ|Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի]] հիմնադիր գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Վերականգնել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին նահանջ ապրած նվագախումբը (հավաքել է նոր կազմ) և նպաստել այդ կոլեկտիվի անհատական ստեղծագործական դեմքի ձևավորմանը<ref>{{Cite web|url=http://apo.am/hy/%D5%B4%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%B6%D6%81%D5%B5%D5%A1%D5%B6-1903-1973/|title=Միքայել Մալունցյան (1903-1973) {{!}} Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ|website=apo.am|language=en-US|accessdate=2018-01-23}}</ref>: Իրականացրել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ գործերի պրեմիերաներ<ref>{{Cite book|title=Ով ով է.Հայեր|last=Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ|first=|publisher=Հայկական հանրագիտարան հրատարակչություն|year=2007|isbn=978-5-89700-030-2|location=|pages=19}}</ref>:
 
== Հիշատակ ==