«Արթիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 141.
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Արթիկի շրջակայքը հարուստ է հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են դամբարանադաշտեր, Պեղված են բարձր որակի զանազան զարդանախշերով կավանոթների, խուրրիական կնիք, բրոնզե տերևաձև դաշույն, ապարանջաններ, սերդոլիկից, ագաթից, պաստայից, դոմինոյի տիպի ուլունքներ, այլ զարդերի, նիզակի ծայրեր, երկաթե դանակ, դաշույն, զենքերի հնագույն նմուշներ, որոնք ընդգրկում են հիմնականում 3 ժամանակաշրջան՝ (մ.թ.ա. XIV - XII, XII- XI, X-IX դարեր)։դարեր։Արթիկի նյութական մշակույթը բացառիկ նշանակություն ունի ոչ միայն Արագածի լանջերի հնագույն բնակիչների կենցաղն ուսումնասիրելու համար, այլև պատկերացում է տալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ Հին Արևելքի քաղաքակրթության կենտրոնների հետ ունեցած կապերի մասին
 
Քաղաքն ունի Սուրբ Գևորգ (VI դար), Սուրբ Աստվածածին (Սուրբ Մարինե, V դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք, VI-VII դարեր) [[եկեղեցի]]ները։ Քաղաքը հարուստ է միջնադարյան ժողովրդական ճարտարապետության նմուշներով՝ տուֆաշեն հսկայական ջրատար խողովակներով(պատրաստված հսկա չափերի տուֆակտորներից), ջրաղացների, գմբեթածածկ բնակելի տներով։
 
Միջնադարյան հայ ճարտարապետության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում '''Արթիկի'''  '''Ս.Աստվածածին'''  եկեղեցին (IV-Vդդ.), որը Հայաստանի ամենավաղ գմբեթավոր կառույցներից է: Այս եկեղեցու կառուցման ժամանակը հայտնի չէ: Եկեղեցու հատակագծային ուշագրավ և յուրահատուկ ձևերը բնորոշ են 4-6-րդ դարերին: Ունի եռանավ բազիլիկայի և գմբեթավոր խաչաձև հատակագծային բնորոշ գծեր: Հուշարձանում պահպանվել են բազիլիկ եկեղեցիներին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն պայտաձև կամարներ և թաղեր: Լուսամուտների չափսերն ու նրանց բացվածքի կողերի թեքություննները, պսակների ձևերն ու նկարվածքը հատուկ են Հայաստանի այդ ժամանակաշրջանի հուշարձաններին: Իր արտասովոր հատակագծային հորինվածքով եկեղեցին ներքուստ և արտաքուստ խաչաձև է`աչքի ընկնելով տարբեր խորության խաչթևերով: Արևելյան խորանավեր խաչթևը կարճ է, առևմտյանը` զգալի խորություն ունի, իսկ հարավային և հյուսիսային խաչթևերը միանման են և խորությամբ, և ձևով: Դրանց արևելյան պատերում տեղավորված են մեկական խորաձև, կիսաբոլորակ որմնախորշեր: Արևելյան խաչթև ունի գմբեթարդային, իսկ մնացածները` թաղային ծածկեր: Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան թևը զգալիորեն երկար է, շրջապատված է եղել 4-5-րդ դարերին բնորոշ սյունասրահով: Եկեղեցու մուտքերը գտնվում են արևմտյան և հյուսիսային պատերի վրա: Հյուսիսային խորանի կամարը, որը դրված է կողմնային խոյակների վրա, պահպանվել է և ունի պայտաձև տեսք, մյուս երեքը` կիսաշրջանի տեսք: Եկեղեցին արևելյան կողմում խորանի գմբեթարդի վրա պահպանվել են որմնանկարի մնացորդներ։ Սբ. Աստվածածին եկեղեցին միանավ սրահ-եկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախօրինակ է, որի շնորհիվ առավելապես այն ձեռք է բերել կարևոր նշանակություն հայ ճարտարապետական մտքի համար:
 
Հոյակապ և մեծարժեք կոթող է '''Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ''' եկեղեցին: Ստույգ հայտնի չէ, թե երբ է այն հիմնադրվել և ովքեր են կառուցողները: Ըստ ուսումնասիրողների վերլուծության եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի կեսերին: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, կենտրոնագագաթ կառուցվածք, որն իր արտաքին տեսքով նման Մաստարայի եկեղեցուն: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քառակուսի հատակագծի բոլոր կողմերի միջնամասում կան գմբեթարդ ծածկերով կիսաշրջան աբսիդներ: Արևելյան աբսիդի երկու կողմերում քառակուսի հիմքով խորաններ են, որոնք արևելյան պատի մեջ ունեն աբսիդաձև փոքրիկ խորշեր: Աղոթասրահի քառակուսին ծածկված է եղել լայնանիստ գմբեթով, որը հասել է մեզ ավերված վիճակով: Ունի երկու մուտք. գլխավոր մուտքը արևմտյան կողմից է, մյուսը` հարավից: Հյուսիսային խաչթևը ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները` ներսից կիսակլոր, դրսից` բազմանիստ: Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով: Եկեղեցու արևելյան ճակատի հարթությունը ընդգծված է երկու խորշերով` զույգ կիսասյուներով: Հյուսիսային և արևմտյան ճակատները միմյանց բավականին նման են և նիստերի անկյունները ընդգծված են դեկորատիվ զույգ կիսասյուներով: Հյուսիսային խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է Արթիկի վարդագույն տուֆի մեծ սրբատաշ քարերով: Քարերի վրա ոչ մի գրավոր հիշատակության չի պահպանվել: Որմնասյուների խոյակներն ու պատուհանների պսակները զարդարված են տարբեր զարդանախշերով` խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև և այլն:
 
'''Լմբատավանքը -Լմբատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի''', ճարտարապետական հուշարձան է [[Արթիկ|Արթիկից]] մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։
 
Ըստ ճարատրապետական վերլուծության՝ [[6-րդ դար|VI]] դար է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (անցումը իրականացված է երկու շարք տրոմպներով), արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը կատարվել է հետագայում), պայտաձև խարանն ու կամարները։
 
Լմբատավանքի գլխավոր արժեքը` ինքնատիպ որմնանկարների պահպանված հատվածներն են: Ս. Ստեփանոս եկեղեցու որմնանկարները (VII դ.) վաղ քրիստոնեության հայկական մոնումենտալ գեղանկարչության վառ օրինակներից են: Որմնանկարները ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն նրանք աչքի են ընկնում իրենց գունեղությամբ: Լմբատավանքի
 
որմնանկարներիվերանորոգման աշխատանքները սկսվել  են 2013 թ-ից: Հիմնական պատկերագրության կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի խորհրդանշեր, բոցի լեզուների ֆոնի վրա: Խորանին հարող պատերին պատկերված են դեպի կենտրոն շարժվող երկու հեծյալներ` Սբ Գևորգը ու Սբ Սարգիսը` ձեռքերին խաչափայտ: Ուշագրավ է, որ ձիերի սմբակների տակ չկան չար ուժերի մարմնավորումներ: Հատկապես լավ են պահպանված քառակերպերի պատկերները: Նրանց չորս ճերմակ թևերը ծածկված են բաց աչքերով, իսկ մարդկային դեմքերն օժտված են խոր արտահայտչականությամբ: Օրինակ Սբ. Գևորգի որմնանկարում կարելի է տեսնել, որ բբերը ոչ միայն որմնանկարված են, այլև փորագրված, այս տեխնիկան արտահայտիչ է դարձնում հայացքը, որը հրաշալի լուծում է 7-րդ դարի համար: Որմնանկարն ստեղծվել է գլխավորապես Եզեկիել մարգարեի տեսիլքի գրական հիմքի վրա և ոչ թե հայտնի պատկերագրության հորինվածքի ընդօրինակությամբ` դրանով իսկ ներկայանալով որպես Աստվածահայտնության տեսարանի պատկերագրական կառուցվածքի հայկական տարբերակ: Որմնանկարը մեծադիր չէ, կատարված է գծային գրաֆիկական եղանակով, սակայն ունի վառ գունահնչեղություն: Լմբատավանքի որմնանկարները հասուն գեղարվեստական միջավայրի ծնունդ են և սերտ աղերսներ ունեն 7 դ. հայկական այլ որմնանկարների (Թալինի Կաթողիկե եկեղեցի, Կոշի Սուրբ Ստեփանոս վանք, Առուճի տաճար, Աշտարակի Կարմրավոր): Որմնանկարների հատվածները պահպանվել են բավական վատթար վիճակում: Դրանք գնվում են գլխավոր խորանի գմբեթարդի ստորին հատվածում և հյուսիսային ու հարավային գմբեթարդների վերին հատվածներում:
 
Լմբատավանքի Սբ Ստեփանոս նախավկայի եկեղեցու որմնանկարները հսկայական նշանակություն ունեն հայ արվեստի ու մշակույթի համայնապատկերում: Նրանք բացառիկ են իրենց կատարման նրբության, գունային մեկնաբանման, արվեստագիտական ճաշակի ու կատարման վարպետության իմաստով: Որմնանկարչության նմանատիպ գեղարվեստականություն  չկա ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև համաշխարհային որմնանկարչության մեջ: Ուսումնասիրելով որմնանկարների ոճային, գունային և թեմատիկ առանձնահատկությունները, ճարտարապետները եկել են այն եզրակացության, որ 7-րդ դարում հայերը որմնանկարչական կայացած դպրոց են ունեցել, և այն նման չի եղել քրիստոնեական աշխարհում մինչև այդօր հայտնի մյուս դպրոցներին:
 
Արթիկի թեմի առաջնորդանիստն այժմ Արթիկի Ս. Գրիգոր Լուսավորիչն է, որն այսօր խոնարհված է եւ սպասում է վերականգնման: Դրա փոխարեն հոգեւոր ծառայություն է մատուցվում հարեւանությամբ գործող նորակառույց '''Վարագատուն համալիրում:''' Կռուցել են եղբայրներ Խաչատուր (Արթիկի նախկին քաղաքապետ), Մխիթար (ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի ներկա քաղաքապետ), Դավիթ Վարագյանները, հիմնարկեքը կատարվել է 2007-ին, իսկ 2013-ին զանգակատան վրա տեղադրվել է օծված խաչ:
 
Համալիրն իրենից ներկայացնելու է եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, մատաղատուն, ունենի եկեղեցական ծիսակատարությունների բոլոր հնարավորությունները, նաև՝ հարսանեական և կնունքի։ Համալիրը օգնում է աղանդների դեմ պայքարելու առումով, որովհետեև Արթիկում նախկինում չի եղել գործող եկեղեցի։
 
Այնտեղ գտնվող վանական համալիրը, կազմված էր յոթ եկեղեցիներից և ունեցել է 7-րդ դարի պատմություն։
 
Արթիկի փողոցնորում, քաղաքային զբոսայգիներում   հանդիպում էս դժվար անցյալը հավերժացնող կոթողների: Դրանց թիվ անցնում է տասնյակից: Ամենամեծ հուշակոթողը Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին է հավերժացնում(1965թ), գտնվում է քաղաքային հրապարակում, իրենից ներկայացնում է գրանիտե պատ,  սպիտակ հուշատաղտակների վրա փորագրված են Հայրենական Մեծ պատերազմում իրենց կյանքը զոհած Արթիկի զավակների անունները: Մյուսը հուշակոթողը Խորհրդային Հայաստանի 40-ամյակին է կանգնեցվել՝ 1960թ-ին Բարեկամության այգում: Այստեղ են նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը (1996թ),  Շոթա Ռուսթավելու (1946թ) և  Խաչատուր Աբովյանի (1946թ) արձանները: Փոքրիկ բլրի վրա վեր է հառնում հուշակոթող՝ Մայիսյան ապստամբության զոհվածներին (1960թ):  Քարհատ բանվորի  հուշարձանը(1965թ) խորհրդանշում է արթիկցուն, իր էությունը՝ աշխատող, քարց հաց քամող, ուժեղ և տոկուն: Հեղինակն աշխարհահռչակ քանդակագործ, [[Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ|ՀՀ ժողովրդական նկարիչ]] Ֆրիդրիխ Սողոյանն է :
 
Ներկայացնենք նաև հուշաղբյուրները. Հուշաղբյուր 1918թ, գտնվում է Կամոյի փողոցի վրա, hուշաղբյուր 1945թ-ի Մեծ հայրենական պատերազմում անհայտ զոհվածներին,  hուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1970թ, խաչքար-հուշաղբյուր՝ հավերժացնող Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը (2002թ), ձիթհան «Իգիթյանների» 19-րդ դար, Պետական քոլեջի բակում, ջրաղաց 19-րդ դար,
 
== Տես նաև ==
 
* [[Արթիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արթիկ» էջից