Առանց խմբագրման ամփոփման
ավելացվեց Կատեգորիա:1966 հիմնադրումներ Նորվեգիայում ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 25.
== Պատմություն ==
Մետրոպոլիտենը ձևավորվել է մերձքաղաքային տրամվայի կայարաններից, որոնք բացվել են 1928 թվականին
1954 թվականին Նորվեգիայի [[Ստորտինգ|խորհրդարանը]] որոշում կայացրեց մայրաքաղաք Օսլոյում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ: Նախատեսվում էր կառուցել 4 գիծ
1966 թվականին շահագործման հանձնվեց [[Թյոյեն (մետրոյի կայարան)|Թյոյեն կայարանից]] դեպի Յերնբանգետորգեյթ կայարան գիծը, որը հասնում էր մինչև Օսլոյի երկաթգծի կենտրոնական կայարան
== Բնութագիր և առանձնահատկություններ ==
Օսլոյի մետրոպոլիտենի թունելները փորված են ժայռերի մեջ, որոնց առաստաղը ամրացվել է բետոնի փչման եղանակով: Հետաքրքիր դիզայն հաղորդելու նպատակով որոշ կայարանների պատերը թողել են անմշակ վիճակում՝ ընդգծելով ժայռաբեկորները:
Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերն են առավոտյան 5:30-ից մինչև գիշերը 0:30-ը: Աշխատանքային օրերին գնացքները դեպոյից դուրս են գալիս յուրաքանչյուր 15 րոպեն մեկ, իսկ ծանրաբեռնված ժամերին՝ 2-3 րոպեն մեկ: Ոչ աշխատանքային օրերին գնացքների աշխատանքի հաջորդականությունը 30 րոպե է
Ներկա դրությամբ մետրոպոլիտենից օգտվելու տոմսերը մագնիսային քարտերից են պատրաստված: Այդ քարտերով հնարավոր է նաև օգտվել տրամվայից և քաղաքային ավտոբուսային պարկից:
|