«Հոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հղում
Տող 25.
'''Հոն''' ({{lang-la|Cornus}}), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 4, [[ՀՀ]]-ում` 1 տեսակ` Հոն սովորական ({{lang-la|Cornus mas}})` տարածված [[Իջևան]]ի, [[Նոյեմբերյան]]ի, [[Թումանյան]]ի, [[Տավուշ]]ի, [[Զանգեզուր]]ի անտառներում և [[Սյունիքի մարզ]]ի ցածրադիր մասերում: Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև [[Երևան]]ի շրջակա այգիներում (Նորք), [[Կոտայք]]ի և [[Արագածոտնի մարզ]]երում:
Բարձրութունը 4-8 մ է, պսակի տրամագիծը`3-6 մ: Երկարակյաց է: Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները` երկսեռ, մանր` հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում: [[Պտուղ]]ը կորիզապտուղ է, կարմիր, մսալի:
Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի): Մեղրատու է: Փայտանյութն ամուր է, օգտագործվում է [[ատաղձագործություն|ատաղձագործության]] մեջ: Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են [[աղաղանյութ]]եր:։<ref>Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, ''Հայաստանի դենդրոֆլորան'', «Լույս» հրատարակչություն, Երևան 1985</ref>
 
 
== Հղումներ ==
{{Ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Հոնազգիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոն» էջից