«Պողիկտոս (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: en:Poliuto
չNo edit summary
Տող 1.
'''Պողիկտոս''' ({{lang-it|Poliuto}}), իտալացի երգահան [[Գաետանո Դոնիցետտի]]ի [[օպերա]] երկու գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակը` Սալվատորե Կամմարանո, ըստ [[ՊիերՊիեռ ԿորնելԿոռնել]]ի «Պողիկտոս» ողբերգության (1641-42): Ստեղծվել է 1838թ. [[Նեապոլ]]ի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն բեմադրությունը վերջին պահին արգելվել է: 1840թ. Դոնիցետտին վերամշակել է օպերան ֆրանսիական բեմի համար: «Մարտիրոսներ» անվան տակ այն բեմադրվել է 1840թ. ապրիլի 10-ին: Իտալական տարբերակի առաջնախաղը կայացել է 10 տարի անց` 1848թ. նոյեմբերի 30-ին Նեապոլի նույն թատրոնում:
 
Օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մալաթիա (Մելիտենե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մարտիրոսական մահի պատմությունը: Չանսալով իր կնոջ պաղատանքներին, աներոջ խնդրանքներին՝ վերադառնալ հնոց հավատին, Պողիկտոսը քրիստոնեություն էր ընդունել, ենթարկվել էր հետապնդումների եւ հենց աներոջ կողմից էլ տանջամահ էր արվել։