«Պետական պարտք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]])|2018-04-11 19:59:18}}
{{Տնտեսագիտություն}}
'''Պետական պարտք''' ({{lang-en|Government debt}}, {{lang-ru|Государственный долг}}), երկրին (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին պետության պարտքը: Պետական պարտքը պետության ֆինանսական գործունեության արդյունք է, որն իրականացվում է [[բյուջեի դեֆիցիտ]]ը ծածկելու համար: Բյուջեի դեֆիցիտն այն գումարն է, որով տվյալ տարում պետության կատարած ծախսերը գերազանցում են նրա եկամուտները: Մեկ այլ սահմանման համաձայն էլ, պետական պարտքը երկրի պետական բյուջեի բոլոր տարիների գումարային դեֆիցիտների և գումարային ավելցուկների տարբերությունն է<ref name="opred">[http://rudiplom.ru/lekcii/finansy/Finansy_denezhnoe_obraschenie_i_kredit/4_5.html ''Государственный долг РФ. Сущность и формы государственного долга.'']</ref>:
Տող 5 ⟶ 4՝
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3289&lang=arm|title=Legislation: National Assemly of RA|website=www.parliament.am|accessdate=2018-04-11}}</ref>:
 
Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա թե հարկատուների, թե ներդրողների և թե միջազգային կառույցների համար: Եթե 20-րդ դարում պետական պարտքի հետ կապված խնդիրներին բախվում էին զարգացող երկրները, ապա 21-րդ դարում պարտքային խնդիրներ ի հայտ եկան նաև [[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|ՏՀԶԿ]] անդամ երկրներում և վարկանիշային ընկերություններն սկսեցին իջեցնել նաև ՏՀԶԿ և, անգամ, [[Մեծ յոթնյակ]]ի անդամ երկրների վարկանիշները<ref>{{Cite news|url=https://www.currenttime.tv/a/28731129.html|title=Коротко: что такое госдолг и почему о нем говорят|last=Время|first=Настоящее|newspaper=Настоящее Время|language=ru|access-date=2018-04-11}}</ref>:
 
Պետական պարտքը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին, եթե ներգրավված միջոցներն արդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, պետական պարտքը կարող է խոչընդոտել տնտեսական աճին, եթե պարտքի սպասարկումն ու մարումը մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, որոնք կարող էին օգտագործվել պետության առջև ծառացած այլ խնդիրները լուծելու համար<ref>{{Cite book|title=Պետական պարտքի կառավարման վերաբերյալ վերջին տարիներին ընդունած քաղաքական որոշումները և դրանց հետևանքները (հետազոտություն):|last=|first=|publisher=Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան|year=2014|isbn=|location=Երևան|pages=3}}</ref>:
Տող 12 ⟶ 11՝
 
== Պետական պարտքի էություն ==
Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի համագումարն է: Պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա գումարները վճարվում են ամբողջությամբ և ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման և սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման՝ արտահայտելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ: Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի համապատասխան երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի որոշակի տոկոսը: Հայաստանի Հանրապետության պարագայում խոսքը ՀՆԱ-ի 60 %-ի մասին<ref>{{Cite web|url=http://ampop.am/state-debt-of-armenia/|title=Պետական պարտք {{!}} Ampop.am|last=Media|first=Ampop|website=Ampop.am|language=hy-HY|accessdate=2018-04-11}}</ref>: Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 %-ը, ապա հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների ցուցանիշի 3 %-ը<ref>{{Cite web|url=http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3289&lang=arm|title=Legislation: National Assemly of RA|website=www.parliament.am|accessdate=2018-04-11}}</ref>:
 
== Պետական պարտքի առաջացման պատճառներ ==
Տող 25 ⟶ 24՝
*Հարկերի կրճատում: Տնտեսության վերականգնման նպատակով հարկային օրենսդրության մեջ կարող են իրականացվել փոփոխություններ, որոնցով կրճատվեն ինչպես անձնական եկամուտները, այնպես էլ կորպորացիաների շահութահարկերը, որի հետևանքով առաջանում է բյուջեի դեֆիցիտ: Այսպիսի խնդրի առջև կանգնեց Միացյալ Նահանգները՝ 1981 թվականին «Հարկերի մասին» բիլի ընդունումից հետո:
 
*Քաղաքական կամքի բացակայություն: Բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը նաև քաղաքական կամքի բացակայության արդյունք են, քանի որ պետական ծախսերի աճը և հարկերի կրճատումը նպաստում են ընտրողների քվեների ստացմանը<ref>{{Cite book|title=Индикаторы долга|last=(Счетная палата Австрийской Республики)|first=Генеральный секретариат ИНТОСАИ – RECHNUNGSHOF|publisher=|year=2015|isbn=|location=Вена|pages=8}}</ref>:
 
== Պետական պարտքի մտացածին և իրական հետևանքներ ==