«Պետական պարտք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
#Արտաքին պարտք: Արտաքին պարտքը, այսինքն երկրի պարտքը արտասահմանյան քաղաքացիներին և ինստիտուտներին, երկրի համար խոշոր տնտեսական բեռ է: Պետական պարտքի այդ մասը տոկոսների և հիմնական մասի վճարը պահանջում է երկրի իրական արդյունքի փոխանցում այլ պետության:
#Ֆիսկալ քաղաքականության սահմանափակում: Խոշոր և աճող պետական պարտքը դժվարացնում է ֆիսկալ միջոցառումների իրականացումը, թուլացնում է նրա արդյունավետությունը:
#Դուրսմղման էֆեկտ և կապիտալի կուտակում: Պետությունը կարող է իր պարտքի իրական տնտեսական բեռը գցել ապագա սերնդի ուսերին, որովհետև պարտքի պատճառով ապագա սերունդն ավելի քիչ ներդրումային ապրանքներ կժառանգի: Այն կապված է դուրսմղման էֆեկտի հետ, քանի որ դեֆիցիտի ֆինանսավորումը մեծացնում է տոկոսադրույքը, հետևաբար կրճատվում են ներդրումները: Ապագա սերունդը փոքր արտադրական պոտենցիալով տնտեսություն է ժառանգում: Հետևաբար, այլ հավասար պայմանների դեպքում կենսամակարդակն ավելի ցածր կլինի,քան այլ դեպքերում: Օրինակ, տնտեսությոնը գործում է լրիվ զբաղվածության պայմաններում և պետական բյուջեն հավասարակշռված է: Պետությունն ինչ-որ պատճառով մեծացնում է իր ծախսերը: Լրիվ զբաղվածության պայմաններում արտադրական հնարավորությունների կորի մի առանցքի վրա վերցնենք պետական սեկտորի ապրանքները, մյուսի վրա՝ մասնավոր սեկտորի: Այդ պայմաններում պետական ծասերի մեծացումը տնտեսությունը կորի վրայով կտեղաշարժվի պետական սեկտորի ապրանքների առանցքի ուղղությամբ, որը նշանակում է մասնավոր սեկտորի ապրանքների արտադրության կրճատում, որտեղ արտադրվում են և սպառման, և ներդրումային ապրանքներ: Եթե պետական սեկտորում արտադրությունը մեծանում է սպառողական ապրանքների հաշվին, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ներկա սերնդի վրա: Եթե պետական սեկտորում արտադրությունը բերի ներդրումային ապրանքների արտադրության կրճատման, ապա ցածր կենսամակարդակի բեռը կընկնի ապագա սերնդի վրա:
 
== Ծանոթագրություններ ==